ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 84 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի թիվ 165 որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հիմնական միջոցների (այդ թվում վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները սահմանելու մասին» թիվ 165 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
որոշման`
ա) վերնագիրը «հայտանիշները» բառից հետո լրացնել «և չափերը» բառերով.
բ) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը և (կամ) տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) 10 տոկոսը:
Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը ըստ հայտանիշների տարբերակման անհնարինության դեպքում տարբերակումն կատարվում է ըստ չափերի:».
գ) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր:»:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |