Համարը 
N 165
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.08.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՆԻՇԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"15" օգոստոսի 2000թ.

N 165

 ք.Ստեփանակերտ

 

Հիմնական միջոցների (այդ թվում վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշեր սահմանելու մասին

 

«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 4-րդ կետին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ շահութահարկը որոշելիս.

ա) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր. եթե դրանց կատարման արդյունքում վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը` վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով:

Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը կապիտալ բնույթի որակելու հայտանիշեր են համարվում այդ ծախսերի կատարման արդյունքում հիմնական միջոցների սկբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշների բարելավումը, մասնավորապես, օգտակար ծառայության ժամկետի երկարացումը, հզորության ավելացումը, թողարկվող արտադրանքի որակի բարելավումը կամ արտադրական ծախսումների կրճատումը.

բ) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք կատարվում են այդ հիմնական միջոցներից ակնկալվող սկզբնապես գնահատված ապագա տնտեսական օգուտները վերականգնելու կամ պահպանելու նպատակով, որոնք կազմակերպությունն ակնկալում է ստանալ նախապես գնահատված նորմատիվային ցուցանիշների հիման վրա:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ