ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"15" օգոստոսի 2000թ. |
N 165 |
ք.Ստեփանակերտ
Հիմնական միջոցների (այդ թվում վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշերը և չափերը սահմանելու մասին
(վերնագիրը լրաց. 28.02.2005 N 84)
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 4-րդ կետին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ շահութահարկը որոշելիս.
ա) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը և (կամ) տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում վերագնահատված արժեքի) 10 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով:
Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը ըստ հայտանիշների տարբերակման անհնարինության դեպքում տարբերակումն կատարվում է ըստ չափերի:
բ) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր:
(խմբ. 28.02.2005 N 84, լրաց. 23.12.2008 N 914)
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |