ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 102 |
ք.Ստեփանակերտ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱԾ, ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3‑ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 17-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության կազմում ստեղծել փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Սահմանել, որ`
ա) փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական ստաժը սահմանում է հանձնաժողովը, եթե մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բռնագաղթելը նրա ունեցած ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերումն անհնարին է,
բ) փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի ղեկավարը հանձնաժողովի նախագահն է,
գ) հանձնաժողովի կազմում ընդգրկվում են փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնի, սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի, աշխատողների շահերը ներկայացնող և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
3. Հաստատել ապահովագրական (աշխատանքային) ստաժ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
4. Հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` տասն օրվա ընթացքում, հաստատել հանձնաժողովի կազմը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. մարտի 1-ից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«28» փետրվարի 2005թ.
թիվ 102 որոշման |
Կ Ա Ր Գ
ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑԱԾ, ԿԱՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ) ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը (այսուհետ՝ ստաժ) մինչև բռնագաղթելը աշխատած տարիների համար սահմանվում է նրա գրավոր հայտարարության և անուղղակի փաստաթղթերի (առկայության դեպքում) հիման վրա:
Ստաժը սահմանելիս հաշվի են առնվում քաղաքացու կրթությունը, մասնագիտությունը, աշխատունակությունը, տարիքը, զինապարտությունը և այլն:
2. Կարող է սահմանվել «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պահանջվող (25 տարի) ստաժի պակասող մասը (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող)՝ առանց հաշվարկելու բռնագաղթելուց հետո քաղաքացու ձեռք բերած ստաժը:
3. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակների նշանակման և օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |