ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 515 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «ԼՂՀ ոստիկանության կառուցվածքը և աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը հաստատելու մասին» թիվ 515 որոշման մեջ (ԼՂՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 536 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2. ա) «ԼՂՀ ոստիկանության հատուկ նշանակության ծառայությունը իր հաստիքներով (50 միավոր) տեղափոխել ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը», իսկ Ազատամարտիկների 33-ա փողոցի վրա գտնվող շենքը (գնահատված արժեքը՝ 52978.6 հազ. դրամ) և ունեցվածքը (համաձայն հավելվածի) վերցնել ԼՂՀ ԱԱԾ հաշվեկշիռ.
բ) Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շենքի և շինությունների տակ զբաղեցված հողամասը հատկացնել ԼՂՀ ԱԱԾ-ին.
գ) ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը՝ մեկամսյա ժամկետում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել շենքի և զբաղեցված հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
բ) որոշման 2-րդ և 3-րդ կետերը համարել համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետեր:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |