ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''21'' դեկտեմբերի 2004թ. |
N 515 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը և աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը հաստատելու մասին
«Ոստիկանության մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը և աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը հաստատելու մասին» թիվ 99 որոշումը (ԼՂՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 9-ի թիվ 392 որոշման խմբագրությամբ):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005թ. հունվարի 1-ից:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«21» դեկտեմբերի 2004թ.
թիվ 515 որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
I. ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Օպերատիվ ծառայությունների վարչություն
Բարձրագույն պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման ծառայություն
2. Բաժիններ
Քարտուղարություն
Շտաբ
Քննչական բաժին
Կադրերի բաժին
Ֆինանսական բաժին
Տնտեսական բաժին
Ինֆորմացիոն կենտրոն
Անձնագրային և վիզաների բաժին
Պետական ավտոտեսչության բաժին
Հասարակական կարգի ապահովման բաժին
Պետական պահպանության բաժին
3. Բաժանմունքներ
Կապի բաժանմունք
Գրանցման - քննական բաժանմունք
Բժշկական բաժանմունք
Հասարակայնության հետ կապի ծառայություն
Անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության բաժանմունք
Փորձաքրեագիտական բաժանմունք
II. ԼՂՀ ոստիկանության տարածքային վարչություններ և բաժիններ
ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն
ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին
Քրեակատարողական բաժին
Քննչական մեկուսարան
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ – ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«21» դեկտեմբերի 2004թ.
թիվ 515 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
|
NN ը/կ |
Անվանումը |
Աշխատողների
առավելագույն
թիվը
(հաստիքային միավորը) |
որից ղեկավարի
տեղակալներ |
|
ընդամենը |
այդ թվում
առաջին տեղակալ |
| |
ԼՂՀ ոստիկանություն |
705 |
3 |
1 |
|
1
2
3
4
5 |
այդ թվում
ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատ
ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն
ԼՂՀ ոստիկանության շրջանային բաժիններ
ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական բաժին
ԼՂՀ ոստիկանության քննչական մեկուսարան |
217
89
288
69
42 |
3
-
-
-
- |
1
-
-
-
- |
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ - ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |