ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը և աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը հաստատելու մասին
«Ոստիկանության մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատողների առավելագույն թիվն ու ղեկավարի տեղակալների թիվը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի 16-ի
թիվ 99 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
I. ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի
կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Օպերատիվ ծառայությունների վարչություն
Ֆինանսա-տնտեսական վարչություն
Բարձրագույն պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման ծառայություն
Հատուկ նշանակության ծառայություն
2. Բաժիններ
Քարտուղարություն
Շտաբ
Քննչական կոմիտե
Կադրերի բաժին
Ինֆորմացիոն կենտրոն
Անձնագրային և վիզաների բաժին
Պետական ավտոտեսչության բաժին
Հասարակական կարգի ապահովման բաժին
Պետական պահպանության բաժին
Քրեակատարողական բաժին
Քննչական մեկուսարան (բաժնի իրավունքով)
3. Բաժանմունքներ
Փորձաքրեագիտական բաժանմունք
Կապի բաժանմունք
Գրանցման-քննական բաժանմունք
Բժշկական բաժանմունք
Հասարակայնության հետ կապի ծառայություն
Անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության բաժանմունք
II. ԼՂՀ ոստիկանության տարածքային վարչություններ և բաժիններ
ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն
ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին
ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի 16-ի
թիվ 99 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹԻՎԸ
|
NN
ը/կ
|
Անվանումը
|
Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)
|
որից ղեկավարի տեղակալներ
|
|
ընդամենը |
այդ թվում առաջին տեղակալ
|
|
|
ԼՂՀ ոստիկանություն |
755 |
3 |
1 |
|
1.
2.
3.
4.
5. |
այդ թվում
ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատ
ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն
ԼՂՀ ոստիկանության շրջանային բաժիններ
ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական բաժին
ԼՂՀ ոստիկանության քննչական մեկուսարան |
260
89
288
76
42 |
3
-
-
-
-
|
1
-
-
-
- |
Ծանոթություն- ԼՂՀ ոստիկանության աշխատողների առավելագույն թվաքանակի մեջ ներառված են նաև ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի աշխատողների թվաքանակը:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |