Համարը 
N 134
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.04.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''29'' մարտի 2005թ.

N 134

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով նախատեսված լիազորված մարմնի լիազորություններն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին`

ա) եռամսյա ժամկետում, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել տրամադրվող ծառայությունների գները.

բ) վեցամսյա ժամկետում կատարել առկա տեղեկատվական նյութերի գույքագրում:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2005 թ. մարտի 29-ի 

թիվ 134 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է պետական միջոցների և ընդերքօգտագործողների ներդրումների հաշվին ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկատվության պահպանությունը:

2. Լիազորված մարմին ներկայացվելու և մշտական պահպանման ենթակա են հետևյալ փաստաթղթերը`

ա) ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ կատարող իրավաբանական և ֆիզիկական անձանց երկրաբանական հաշվետվությունները,

բ) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությանը վերաբերող առաջնային փաստաթղթերը,

գ) օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննության եզրակացությունները,

դ) ընդերքօգտագործողների կողմից երկրաբանական հանույթի (քարտեզագրման) նյութերը և դրանց բացատրագրերը, որոնք լիազորված մարմին են ներկայացվում 2 օրինակից:

3. Լեռնային ապարների նմուշները, հորատահանուկը (կեռնը) պահպանվում են ընդերքօգտագործողի կողմից:

4. Լիազորված մարմինը հանձնվող երկրաբանական հաշվետվությունների համար տալիս է դրանց ընդունման մասին տեղեկանք:

5. Ընդերքօգտագործողների կողմից լիազորված մարմին պահպանման համար ներկայացվում են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունների` համակարգչային ձևավորմամբ կազմված 2 օրինակը և դրանց մագնիսական կրիչները:

6. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվության հետ միաժամանակ լիազորված մարմին են ներկայացվում օգտակար հանածոների հանքավայրերի կադաստրի, անձնագրի հաշվառման, ստորերկրյա ջրերի կադաստրի, ինչպես նաև երկրաբանական հանույթի, ուսումնասիրվածության հաշվառման և տեղեկատվական քարտերը, որոնց ձևերը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

7. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվական նյութերը պահվում են այդ նպատակի համար հարմարեցված գրապահոցներում:

8. Գրապահոցներում պետք է պահպանվի օդի ջերմաստիճանի և խոնավության հետևյալ ռեժիմը`

օդի թույլատրելի ջերմաստիճանը` (+16) – (+18)0C` + 20C շեղումով,

օդի հարաբերական խոնավությունը` 60-62 տոկոս`+ 50C շեղումով:

Գրապահոցի յուրաքանչյուր սենյակում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափման համար պետք է տեղադրված լինեն ջերմաչափ և խոնավաչափ, որոնց ցուցմունքները յուրաքանչյուր օր գրի են առնվում մատյանում:

9. Գրապահոցներում պետք է ապահովվի օդափոխությունը: Այնտեղ, որտեղ օդափոխությունը կատարվում է պատուհանների կամ օդանցքների միջոցով, պետք է վերջիններս ծածկվեն թանզիֆով կամ մանրանցք ցանցիկներով: Փոշոտված ֆոնդային նյութերը պետք է մաքրել փոշեծծիչով:

Ֆոնդային նյութերում բորբոսի հայտնաբերման դեպքում պետք է նյութերը չորացնել և մշակել ֆորմալինի 2 տոկոսանոց լուծույթով:

10. Պահպանության ենթակա մաշված և հնացած նյութերը պետք է վերականգնել: Չի թույլատրվում վերականգնման ենթակա նյութերից օգտվել` մինչև դրանց վերականգնումը:

11. Գրապահոցներում նյութերը պահպանվում են դարակների (ստելաժների) վրա, ստանդարտ թղթապանակների մեջ: Դարակները պետք է գտնվեն պատից 0.7 մետր հեռավորության վրա, իսկ ներքևի դարակները` հատակից 0.15 մետր բարձրության վրա: Դարակների միջև եղած հեռավորությունը պետք է 0.7 մետրից ոչ պակաս լինի, իսկ անցումների լայնությունը` 1.0 մետրից:

12. Պահպանման համար հատկացված գրապահոցները պետք է համապատասխանեն հակահրդեհային անվտանգության պահանջներին և ունենան`

վստահելի փականներ ունեցող մետաղյա կամ փայտյա ամուր դռներ,

պատուհաններից կողմնակի անձանց հնարավոր ներթափանցումը կանխելու համար պետք է դրանք պատել մետաղյա պաշտպանիչ ցանցով,

մուտքի դռների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատուհանների ուղեկապում պետք է տեղադրված լինեն պահպանական ազդանշանակրեր:

13. Պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները պահպանվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Ընդերքօգտագործողների կողմից լիազորված մարմին պահպանման ներկայացված ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվական նյութերի գույքագրումը կատարվում է ոչ պակաս, քան 5 տարին մեկ անգամ:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ