ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մարտի 2010թ. |
N 141-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 28-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 332 որոշմամբ հաստատված կարգի`
1) 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` նախարարություն)» բառերով.
2) տեքստում և տեղեկանքում «Վարչություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Նախարարություն» բառով.
3) տեղեկանքի վերջում «ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» թիվ 134 որոշման`
1) 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը» բառերով.
2) 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի» բառերը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 135 որոշմամբ հաստատված կարգի`
1) 2-րդ կետի`
ա. առաջին պարբերության մեջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը» բառերով.
բ. երրորդ պարբերության մեջ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարը» բառերով.
2) 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը» բառերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 15 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի` 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը» բառերով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին` մինչև 2010 թվականի դեկտեմբերի մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր օրենսգրքի նախագիծ:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել աշխատանքային փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |