ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հունվարի 2007թ. |
N 15 |
ք.Ստեփանակերտ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հարապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` եռամսյա ժամկետում սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևը (անձնագիրը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2007թ. հունվարի «30»-ի
թիվ 15 որոշման |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ԼՂՀ ՕՀՊԿ) վարման կարգը:
2. ԼՂՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. ԼՂՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում`
ա) հաշվառման ենթակա են`
- հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռներով հաշվարկված հանքավայրերը,
- կոնսերվացված հանքավայրերը,
- օգտակար հանածոների երևակումները.
բ) հաշվառման ենթակա չեն`
- ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների երևակումները,
- երկրաքիմիական և երկրաֆիզիկական անկանոնությունները:
5. ԼՂՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկատվությունը պահպանվում է անձնագրերի միջոցով, որոնցում հիմնականում նշվում են`
ա) հանքավայրերի`
- աշխարհագրական տեղադիրքը,
- լեռնաերկրաբանական պայմանները,
- երկրաբանական կառուցվածքը,
- չափերը,
- օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
- օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,
- պաշարները հաստատող մարմինը և հաստատման ամսաթիվը.
բ) երևակումների`
- աշխարհագրական տեղադիրքը,
- լեռնաերկրաբանական պայմանները,
- երկրաբանական կառուցվածքը,
- կանխատեսվող չափերը,
- օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,
- օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը:
6. Օգտակար հանածոների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ անձնագրերը կազմում և հաստատում է լիազոր մարմինը:
7. ԼՂՀ ՕՀՊԿ-ի նյութերը տրամադրվում են`
ա) ընդերքի ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման,
բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց` ընդերքի բնագավառում փաստաթղթերի մշակման համար սկզբնական տվյալներ ստանալու նպատակով,
գ) հասարակությանը` ընդերքի բնագավառում հրապարակայնությունն ապահովելու համար:
8. ԼՂՀ ՕՀՊԿ-ի տվյալները հայտատուին կարող են տրամադրվել տեքստային, թվային, քարտեզային տեղեկությունների, դրանցից քաղվածքների, հատկանշական աղյուսակների ձևերով:
9. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |