Համարը 
N 15
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.02.14/08(49)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.08.2014

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» հունվարի 2007թ.

N 15

ք.Ստեփանակերտ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հարապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին` եռամսյա ժամկետում սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևը (անձնագիրը):

(2-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2007թ. հունվարի «30»-ի

թիվ 15 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ԼՂՀ ՕՀՊԿ) վարման կարգը:

2. ԼՂՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

(2-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)

3. ԼՂՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում`

ա) հաշվառման ենթակա են`

- հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռներով հաշվարկված հանքավայրերը,

- կոնսերվացված հանքավայրերը,

- օգտակար հանածոների երևակումները.

բ) հաշվառման ենթակա չեն`

- ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների երևակումները,

- երկրաքիմիական և երկրաֆիզիկական անկանոնությունները:

5. ԼՂՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկատվությունը պահպանվում է անձնագրերի միջոցով, որոնցում հիմնականում նշվում են`

ա) հանքավայրերի`

- աշխարհագրական տեղադիրքը,

- լեռնաերկրաբանական պայմանները,

- երկրաբանական կառուցվածքը,

- չափերը,

- օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

- օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,

- պաշարները հաստատող մարմինը և հաստատման ամսաթիվը.

բ) երևակումների`

- աշխարհագրական տեղադիրքը,

- լեռնաերկրաբանական պայմանները,

- երկրաբանական կառուցվածքը,

- կանխատեսվող չափերը,

- օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

- օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը:

6. Օգտակար հանածոների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ անձնագրերը կազմում և հաստատում է լիազոր մարմինը:

7. ԼՂՀ ՕՀՊԿ-ի նյութերը տրամադրվում են`

ա) ընդերքի ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման,

բ) նախագծահետախուզական, գիտահետազոտական կազմակերպություններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց` ընդերքի բնագավառում փաստաթղթերի մշակման համար սկզբնական տվյալներ ստանալու նպատակով,

գ) հասարակությանը` ընդերքի բնագավառում հրապարակայնությունն ապահովելու համար:

8. ԼՂՀ ՕՀՊԿ-ի տվյալները հայտատուին կարող են տրամադրվել տեքստային, թվային, քարտեզային տեղեկությունների, դրանցից քաղվածքների, հատկանշական աղյուսակների ձևերով:

9. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան