Համարը 
N 332
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 
29.12.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

 N 332

ք.Ստեփանակերտ

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.Դանիելյան 

 

 

 

Հ ա վ ե լ վ ա ծ

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի ,,28,, -ի

թիվ 332 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում` օտարերկրյա) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության  աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

(2-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)

3. Նախարարությունը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում:

(3-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)

4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են գրանցամատյանում, և ընդերքօգտագործողին տրամադրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանք՝ համաձայն ձևի (կցվում է):

5. Ընդերքօգտագործողներն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են նախարարություն` հաշվառման:

(5-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)

6. Նախարարությունն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարելու համար ընդերքօգտագործողին տրամադրում է տեղեկատվություն տվյալ տեղամասի ուսումնասիրության աստիճանի մասին:

(6-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)

7. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:

8. Ընդերքօգտագործողի կազմակերպաիրավական կարգավիճակի, երկրաբանական ուսումնասիրության ձևի և կատարվող ծրագրի փոփոխությունների դեպքում, ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա, աշխատանքը վերագրանցվում է:

9. Ընդերքօգտագործողների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:

10. Նախարարությունը կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնող անձանց տալիս է տեղեկանք-ծանուցագրեր հաշվետվության ընդունման մասին:

(10-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)

11. Պետական գրանցումից հետո կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են հաշվառման` գրանցամատյանում:

12. Հաշվառման վերցված փաստաթղթերը երկրաբանական ֆոնդում պահպանվում են անժամկետ:

13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 Ձև

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության

աշխատանքների պետական գրանցման մասին

           N ____________

 

Նախարարությունը  ____________________     Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որոնք ներառված են

 

                                                    ____________________________________ 200 թ.__________-ի «_____»

                                                               (ընդերքօգտագործողի հայտը և դիմելու օրը, ամիսը, տարեթիվը)

 

Կազմակերպությունը (քաղաքացին) _______________________________   աշխատանքային ծրագրում հաստատված______________

                                                        (լրիվ անվանումը, անունը, ազգանունը)                                                                   (որոշման համարը)

որոշմամբ:

 

 

Ելից համարը_________________ 200 թ. Աշխատանքները ֆինանսավորվում են______________________________________

                                                                                                                            (ում կողմից է հաստատված, անունը, ազգանունը)

կողմից:  

 

Գտնվելու վայրը ________________        Բանկի անվանումը_________________________________

                                                                                                            (բանկի գրասենյակի անվանումը)

 

NN ը/կ

 

Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ձևը

 

Օգտակար հանածոյի տեսակը

 

 Աշխատանքի օբյեկտի անվանումը (թեման)

 

Աշխատանքի օբյեկտի տեղադրման վայրը (շրջանը, մակերեսը աշխարհ. կոորդինատները)

 

Երկրաբանական առաջադրանքի ֆիզիկական ծավալները

 

Աշխատանքների կատարման ժամկետները (եռամսյակ, տարի)

Աշխատանքների նախագծային արժեքը (հազ. դրամ)

Ծանո- թություն

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   

Երկրաբանական կազմակերպության ղեկավար __________________           _________________________

                                                                             (ստորագրությունը)                    (անունը, ազգանունը)

 

Երկրաբանական ուսումնասիրության արդյունքները երկրաբանական ֆոնդում`

 

- աշխատանքներ, որոնք նշված են 7-րդ սյունակում, գրանցված են ,,____,, _____________200 թ., ըստ գրանցամատյանի_____________

 

- աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում, գրանցման ենթակա չեն___________________________պատճառով

                                                                                                                                      (նշել պատճառը)

- աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում, գրանցումը մերժված է ___________________________պատճառով

                                                                                                                                    (մերժման պատճառը)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

տնտեսական զարգացման նախարար                     __________________         ___________________________

                                                                                 (ստորագրությունը)                       (անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

(Ձևը փոփ. 31.03.2010 N 141-Ն)