ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” նոյեմբերի 2003թ. |
N 332 |
ք.Ստեփանակերտ
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
| |
Հ ա վ ե լ վ ա ծ
ԼՂՀ կառավարության
2003թ. նոյեմբերի ,,28,, -ի
թիվ 332 որոշման |
Կ Ա Ր Գ
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում` օտարերկրյա) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը (այսուհետ` վարչություն):
3. Վարչությունը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում:
4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են գրանցամատյանում, և ընդերքօգտագործողին տրամադրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանք՝ համաձայն ձևի (կցվում է):
5. Ընդերքօգտագործողներն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են վարչություն` հաշվառման:
6. Վարչությունն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարելու համար ընդերքօգտագործողին տրամադրում է տեղեկատվություն տվյալ տեղամասի ուսումնասիրության աստիճանի մասին:
7. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:
8. Ընդերքօգտագործողի կազմակերպաիրավական կարգավիճակի, երկրաբանական ուսումնասիրության ձևի և կատարվող ծրագրի փոփոխությունների դեպքում, ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա, աշխատանքը վերագրանցվում է:
9. Ընդերքօգտագործողների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:
10. Վարչությունը կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնող անձանց տալիս է տեղեկանք-ծանուցագրեր հաշվետվության ընդունման մասին:
11. Պետական գրանցումից հետո կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են հաշվառման` գրանցամատյանում:
12. Հաշվառման վերցված փաստաթղթերը երկրաբանական ֆոնդում պահպանվում են անժամկետ:
13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Ձև
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության
աշխատանքների պետական գրանցման մասին
N ____________
Վարչությունը ____________________ Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որոնք ներառված են
____________________________________ 200 թ.__________-ի «_____»
(ընդերքօգտագործողի հայտը և դիմելու օրը, ամիսը, տարեթիվը)
Կազմակերպությունը (քաղաքացին) _______________________________ աշխատանքային ծրագրում հաստատված______________
(լրիվ անվանումը, անունը, ազգանունը) (որոշման համարը)
որոշմամբ:
Ելից համարը_________________ 200 թ. Աշխատանքները ֆինանսավորվում են______________________________________
(ում կողմից է հաստատված, անունը, ազգանունը)
կողմից:
Գտնվելու վայրը ________________ Բանկի անվանումը_________________________________
(բանկի գրասենյակի անվանումը)
|
NN ը/կ
|
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ձևը
|
Օգտակար հանածոյի տեսակը
|
Աշխատանքի օբյեկտի անվանումը (թեման)
|
Աշխատանքի օբյեկտի տեղադրման վայրը (շրջանը, մակերեսը աշխարհ. կոորդինատները)
|
Երկրաբանական առաջադրանքի ֆիզիկական ծավալները
|
Աշխատանքների կատարման ժամկետները (եռամսյակ,տարի) |
Աշխատանքների նախագծային արժեքը (հազ. դրամ) |
Ծանո- թություն |
|
սկիզբը |
ավարտը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
Երկրաբանական կազմակերպության ղեկավար __________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Երկրաբանական ուսումնասիրության արդյունքները երկրաբանական ֆոնդում`
- աշխատանքներ, որոնք նշված են 7-րդ սյունակում, գրանցված են ,,____,, _____________200 թ., ըստ գրանցամատյանի_____________
- աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում, գրանցման ենթակա չեն___________________________պատճառով
(նշել պատճառը)
- աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում, գրանցումը մերժված է ___________________________պատճառով
(մերժման պատճառը)
ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական
ռեսուրսների վարչության պետ __________________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.