Համարը 
N 135
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.04.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''29'' մարտի 2005թ.

N 135

ք.Ստեփանակերտ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը` համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ 

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2005 թ. մարտի 29

թիվ 135 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման ընթացակարգը:

2. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:

Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների հիման վրա: Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված` բոլոր տեսակների օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական կազմակերպության հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:

Օգտակար հանածոների տարեկան հաշվետվական հաշվեկշռի ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը:

3. Օգտակար հանածոների պաշարների հաշվառումը կատարվում է պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգմանը (A, B, C1 և C2) համապատասխան:

4. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացությունը հիմք է ծառայում դրանց` պետական հաշվեկշռում գրանցման համար:

Հաշվառման ենթակա են բոլոր տեսակների օգտակար հանածոների հաստատված պաշարները:

5. Օգտակար հանածոների պաշարները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ` ըստ հանքավայրերի ու տեղամասերի, ինչպես նաև ըստ օգտակար հանածոների տեսակների, դրանց քանակի և որակական տվյալների:

Ամփոփված տվյալների հիման վրա կազմվում է ամփոփ հաշվետվական հաշվեկշիռ:

Օգտակար հանածոների մարված (արդյունահանված և ընդերքից կորսված) պաշարների դուրսգրումը կատարվում է ընդերքօգտագործողների ներկայացրած մարկշեյդերական չափագրումների (հիմնավորում) արդյունքում կազմված հաշվետվական հաշվեկշիռների հիման վրա:

6. Ընդերքշահագործող կազմակերպությունները հաշվետվական հաշվեկշիռները հանձնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը` մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 25-ը:

7. Հաշվետվական հաշվեկշիռը լրացվում է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր հանքավայրի (տեղամասի) համար առանձին: Հաշվետվական հաշվեկշիռն ստորագրում է կազմակերպության ղեկավարը, գլխավոր երկրաբանը, իսկ պինդ օգտակար հանածոների դեպքում` նաև մարկշեյդերական չափագրում կատարողը:

Յուրաքանչյուր օգտակար հանածոյի, ինչպես նաև միևնույն տեսակի, բայց տարբեր որակական հատկանիշներ և արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար կազմվում է առանձին հաշվետվական հաշվեկշիռ:

8. Ամփոփ հաշվետվական հաշվեկշռում հանքավայրերը խմբավորվում են ըստ շրջանների, որոնցում հանքավայրերը բաշխվում են ըստ արդյունաբերական իրացման հետևյալ դասակարգմամբ`

հետախուզվող,

շահագործվող,

պահուստային:

9. Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման արդյունքում չհաստատված պաշարների դուրսգրումը կատարվում է պետական փորձաքննական եզրակացության հիման վրա` պաշարների պետական հաշվեկշռում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ