Համարը 
N 154
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.03.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''29'' մարտի 2005թ.

N 154

ք.Ստեփանակերտ

 

Արցախի պետական համալսարանի գերազանց սովորող ուսանողների, մագիստրոսների և ասպիրանտների կրթաթոշակներին լրավճար սահմանելու մասին

 

Ընդառաջելով ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությանը` Արցախի պետական համալսարանի գերազանց սովորող ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին ուսուցման գործընթացում ցուցաբերած գիտելիքների ու կարողությունների խթանման և նրանց սոցիալական վիճակի բարելավման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝

1. 2005թ. մարտի 1-ից Արցախի պետական համալսարանի պետպատվերի տեղերում սովորող ներքոբերյալ կարգի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին տրվող կրթաթոշակների և փոխհատուցումների նկատմամբ սահմանել ամսական հետևյալ լրավճարները.

Գերազանց սովորող ուսանողներ և մագիստրոսներ՝ 3.0 հազ. դրամ,

Մագիստրոսներ /սովորական/՝ 1.0 հազ. դրամ,

Ասպիրանտներ՝ 3.5 հազ. դրամ:

2. Վերոնշյալ կարգի ուսանողների լրավճարների գումարների նկատմամբ չեն տարածվում ԼՂՀ կառավարության 1999թ. հունվարի 26-ի «Արցախի պետական համալսարանի՝ ԼՂՀ շրջանավարտներից պետական պատվերով սովորող ուսանողներին և ՀՀ բուհերի՝ պետական պատվերով ԼՂՀ-ին հատկացված տեղերում սովորող ուսանողներին դրամական փոխհատուցումներ տալու մասին» թիվ 3 որոշման 1-ին կետի սահմանափակումները:

3. Թույլատրել Արցախի պետական համալսարանին սահմանելու սույն որոշման առաջին կետով նախատեսված լրավճարները վճարովի ուսուցման տեղերի գերազանց սովորող ուսանողների և մագիստրոսների կրթաթոշակների նկատմամբ:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարների վճարումը կատարել ԱրՊՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված կրթաթոշակների և փոխհատուցման գումարների շրջանակում:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ