Համարը 
ՀՕ-157
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում` վերջինիս նկատմամբ իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հարկային մարմինը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես վերջինիս նկատմամբ լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:».

բ) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանում` վերջինիս նկատմամբ անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հարկային մարմինը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես վերջինիս նկատմամբ դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստում:»:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«տեղեկանքներ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների բացակայության վերաբերյալ.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-157