ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ»,«գ», «զ» ենթակետերին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝
ա) ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը (հավելված 1).
բ) ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը (հավելված 2).
գ) «ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմը և չափը (հավելված 3):
3. Վերակազմավորել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ պետական հիմնարկները (հավելված 4), միացնելով դրանք «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2002թ.նոյեմբերի 21-ի «ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 25 որոշումը:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004 թ.մարտի «16-ի»
թիվ 62 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը /այսուհետև՝ նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համակարգման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝
ա) բյուջետային գործընթացի կազմակերպումը
բ) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսա-տնտեսական, վարկային, հարկային և ոչ հարկային եկամուտների, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը,
գ) կապիտալի, ֆինանսական, այդ թվում՝ ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
դ) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը,
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հարկային, ոչ հարկային, պարտադիր վճարներով (այսուհետ՝ բյուջետային եկամուտներ) ձևավորման քաղաքականության մշակումը, պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը,
զ) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը,
է) միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ մոնիտորինգը,
ը) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը,
թ) պետության և համայնքների կարիքների համար գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումը,
ժ) պետական պարտքի կառավարումը,
ժա) պետական մոբիլիզացիոն ռեզերվների ձևավորումն ու կառավարումը,
ժբ) տնտեսական զարգացման ծրագրերի համակարգումը:
II. Նախարարության գործառույթները
8. Նախարարությունը իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները ՝
ա) մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում՝
պետական պարտքի գնահատումը և կառավարումը.
միջազգային ֆինանսական համագործակցության ապահովումը և, մասնավորապես, միջազգային ֆինանսական հաստատությունների ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգումն ու դրանց կատարման ընթացքի մոնիտորինգը,
տնտեսության զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատված ծրագրերի կատարման մոնիտորինգը,
մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, տնտեսության զարգացման մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը,
ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առանձին արտադրանքների և ծառայությունների սակագների հաստատումը կամ համաձայնեցումը,
բ) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում՝
հարկային և ոչ հարկային եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը,
միջինաժամկետ և հեռանկարային հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը,
միջազգային հարկային քաղաքականության ուսումնասիրությունը և մշակումը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կազմման ոլորտում՝
առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի և դրանց ներկայացման կարգերի մշակումը և դրանց տրամադրումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,
պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա՝ ԼՂՀ պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,
առաջիկա տարվա՝ ԼՂՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակումը,
առաջիկա տարվա՝ ԼՂՀ կառավարության բյուջետային ուղերձի մշակումը,
ԼՂՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը,
ԼՂՀ պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,
առաջիկա տարվա ԼՂՀ համախմբված բյուջեի ծրագրավորվող նախնական ցուցանիշների ամփոփումը,
ԼՂՀ պետական բյուջեով նախատեսվող ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից ԼՂՀ կառավարության որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԼՂՀ պետական բյուջեում նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ ԼՂՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
ԼՂՀ միջինաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը
դ) բյուջեների կատարման ոլորտում՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի՝ լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.
պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,
պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, ԼՂՀ անունից պարտատոմսերի, մուրհակների, վճարային այլ արժեթղթերի թողարկումը, ԼՂՀ պետական բյուջեից վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,
պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստանալը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա ԼՂՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն և ներկայացնելը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը,
օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ԼՂՀ-անը տրամադրված ապրանքային վարկերի ու դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիտորինգ),
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.
բյուջեների կատարումն ապահովող օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,
օրենքով սահմանված շրջանակներում ԼՂՀ կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում ԼՂՀ պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,
ԼՂՀ համայնքների բյուջեների և ԼՂՀ համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը:
ե) գնումների գործընթացի պետական կարգավորման և միջճյուղային համակարգման ոլորտում՝
գնումների ընթացակարգերի կազմակերպման և անցկացման գործընթացի նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը.
գնումների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակումը և դրանք ԼՂՀ կառավարության և (կամ) ԼՂՀ վարչապետի հաստատմանը ներկայացնելը,
գնումների կատարման գործում պետական մարմիններին օժանդակության ցուցաբերումը և նրանց կողմից «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի դրույթների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
պետական մարմիններին մեթոդական օգնության ցուցաբերումը, ներառյալ՝ գնումներ կատարելու ժամանակ օգտագործվող փաստաթղթերի նմուշների մշակումը և հրապարակումը.
մասնակիցների բողոքների հիման վրա ստուգումների կազմակերպումը և պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումների ընդունումը.
«Գնումների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված դեպքերում՝ գնումների կատարման ձևի մասին պատվիրատուների որոշումների հաստատումը կամ մերժումը.
գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և ԼՂՀ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ գնումների գծով աշխատակիցների մասնագիտական ուսուցման, որակավորման և վերապատրաստման գործի կազմակերպումը.
գնումների ընթացակարգերի և դրանց մաս կազմող արձանագրությունների ստուգումը.
գնումների պաշտոնական տեղեկագրի հրապարակումը.
«Գնումների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված դեպքերում՝ պայմանագիր կնքելու մասին պատվիրատուների որոշումների հաստատումը կամ մերժումը.
գնումների ակտերի, ներառյալ՝ հրահանգների, կարգադրությունների և հրամանների պարբերական հաշվառումը:
զ) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում՝
հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումն ու հաստատումը,
հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,
հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում՝ գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,
հաշվապահների որակավորումը,
աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը (աուդիտորների որակավորման կազմակերպում և անցկացում, աուդիտորական գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների ու պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում),
է) ապահովագրական գործունեության կարգավորման և վերահսկողության ոլորտում՝
ապահովագրական ոլորտում պետական քաղաքականության, ինչպես նաև ապահովագրական գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը,
ապահովագրական գործունեության ու ապահովագրական բրոքերային և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորումը,
ապահովագրական ընկերություններից սահմանված ձևերի հաշվետվությունների ընդունումը, դրանց ամփոփումը, վերլուծությունների իրականացումը, ապահովագրական շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների և հիմնական ցուցանիշների հաշվարկումը, զարգացման միտումների բացահայտումը,
ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ապահովագրության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման, ինչպես նաև ապահովագրողների կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումների իրականացումը
ապահովագրողների, ապահովադիրների, այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաև պետության շահերի պաշտպանության ապահովումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ընկերությունների տնտեսական նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ապահովագրական գործունեության և ապահովագրական բրոքերային գործունեության և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորման պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) ղեկավարների, հաշվապահների, աուդիտորների, ապահովագրական դեպքի հետևանքով առաջացող վնասի չափը գնահատողների, ակտուարների որակավորումը:
ը) վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի և գրավատնային գործունեության կարգավորման ոլորտում՝
շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ գործունեությունների լիցենզավորումը և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
գրավատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, գրավատների գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը:
թ) միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում՝
վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիտորինգի իրականացումը,
ծրագրի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգումը, դրանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողությունը,
ԼՂՀ միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հսկողության իրականացման և ֆինանսական վերահսկողության ոլորտում՝
50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, դրանց գլխավոր ֆինանսիստների կամ նրանց պարտականությունները իրականացնողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության նկատմամբ հսկողության իրականացումը,
բյուջետային եկամուտներ հավաքագրող կամ բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը՝ բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ իրականացվող ստուգումները,
պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը,
պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ ու նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումների (աուդիտի) իրականացումը՝
պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,
նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը,
օրենքով նախատեսված դեպքերում՝ հաշվապահական և դրամարկղային գործառնությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
օրենքով ԼՂՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքներում ֆինանսատնտեսական ստուգումների իրականացումը.
ժա) պետական սեփականության կառավարման ոլորտում՝
բանկերի, առևտրային այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, պետական մասնակցության դիմաց շահաբաժինների հաշվարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողություն, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգիչ հանձնաժողովների (հսկիչների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը՝ բացառելով այդ նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումները,
լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի) կառավարումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը,
հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների նկատմամբ հսկողություն,
պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
ժբ) պետական ռեզերվների ձևավորման ու կառավարման ոլորտում՝
պետական ռեզերվում նյութական արժեքների կուտակման պետական ծրագրերի և առաջադրանքների կատարման ապահովումը,
պետական ռեզերվի նյութական արժեքների տեղաբաշխումը պատասխանատու պահպանման կետերում, թարմացումը և պահպանման վիճակի հսկողությունը,
ժգ) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում՝
նախարարության կողմից, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,
պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,
պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետության ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,
պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հատուցվելու դեպքում պետության հետադարձ պահանջները ներկայացնելը,
մի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մյուս կողմից՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը:
III. Նախարարության կառավարումը
9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԼՂՀ Նախագահը՝ ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, ԼՂՀ օրենքներով, սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարը իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է ԼՂՀ Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և ԼՂՀ վարչապետին:
12. Նախարարը՝
ա) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս ԼՂՀ անունից, տալիս է բյուջետային երաշխիքներ, ինչպես նաև՝ ԼՂՀ կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականին.
է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժբ) ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժգ) ԼՂՀ վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
ժդ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի առաջատար ծառայողի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
ժէ) ԼՂՀ վարչապետի հանձնարարությամբ ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացնում է ԼՂՀ պետական բյուջեի մասին, ԼՂՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը,
ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը՝
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի վերաբերյալ.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնական, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
16. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ:
17. Նախարարի տեղակալի նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:
IV. Նախարարության աշխատակազմը
18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների) օրենքներով, այլ իրավական ակտերով սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
19. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, ԼՂՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:
21. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
24. Նախարարության աշխատակազմը իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
26. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ:
27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 -ի փողոց:
V. Նախարարության աշխատակազմի գույքը
28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից նախարարության կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարությանը կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է նախարարը:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
36. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը
38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են ԼՂՀ կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ կառավարությունը:
39. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը:
ե) իրականացնում է ԼՂՀ Սամանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, ԼՂՀ կառավարության ու նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի ԼՂՀ օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակիցներից մեկը՝ նախարարի հրամանով:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
ա) առանց լիազորագրի՝ նախարարության իրավասության սահմաններում հանդես է գալիս ԼՂՀ-ան անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում քաղաքացիաիրավական գործարքներ, նախարարության լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար:
բ) օրենքներով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է ԼՂՀ-ան անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
զ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժբ) ապահովում է համագործակցությունը ԼՂՀ պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
45. Նախարարության աշխատակազմի հաշվապահությունը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» ԼՂՀ օրենքով իր վրա դրված լիազորությունները:
46. Նախարարության աշխատակազմի հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները
47. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը
49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի «16-ի»
թիվ 62 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼՂՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
Կառուցվածքային ստորաբաժանումներ՝
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Բյուջետային գործընթացի ծրագրավորման կատարման և վերլուծության բաժին
Կառավարման մարմինների ու կապիտալ ծախսերի ծրագրավորման, կատարման և վերլուծության բաժին
Գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության բաժին
Տնտեսական ծրագրերի, մակրոտնտեսական և պետական եկամուտների քաղաքականության բաժին
Ծախսերի ֆինանսավորման բաժին
Գործառնական բաժին
Ապահովագրության վիճակախաղերի, ֆինանսական շուկայի վարկային գործընթացի կարգավորման բաժին
Լիցենզավորման, հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժին
Ընդհանուր բաժին
Համակարգչային ծառայության սպասարկման բաժին
Հաշվապահություն
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի «16-ի»
թիվ 62 որոշման |
ՑԱՆԿ
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմի և չափի
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
քանակը |
գումարը |
|
1 |
Համակարգիչ |
հատ |
26 |
18087618 |
|
2 |
Մոնիտոր /պլազմային / |
հատ |
1 |
721680 |
|
3 |
Տպիչ սարք |
հատ |
6 |
1699327 |
|
4 |
Համակ. մաս CD-rom |
հատ |
1 |
120000 |
|
5 |
Պատճենահանման սարք |
հատ |
5 |
5746742 |
|
6 |
Սկաներ |
հատ |
1 |
113059 |
|
7 |
Ֆաքս |
հատ |
2 |
511088 |
|
8 |
Մարտկոց UPS |
հատ |
24 |
3349597 |
|
9 |
APS-SIRGARREST |
հատ |
5 |
90650 |
|
10 |
''Պանասոնիկ''կայան 16 աբոնենտով |
հատ |
1 |
1436872 |
|
11 |
Հեռախոս /հարվեստ/ |
հատ |
1 |
340000 |
|
12 |
Հեռախոս /բջջ./ |
հատ |
1 |
406500 |
|
13 |
Հեռախոս |
հատ |
9 |
772924 |
|
14 |
Հեռուստացույց |
հատ |
5 |
1256000 |
|
15 |
Սառնարան |
հատ |
3 |
371630 |
|
16 |
Էլ. ռադիատոր |
հատ |
2 |
90000 |
|
17 |
Օդափոխիչ |
հատ |
1 |
49979 |
|
18 |
Համակարգչ. սեղան |
հատ |
14 |
1071620 |
|
19 |
Սեղան |
հատ |
40 |
2426669 |
|
20 |
Պահարան |
հատ |
19 |
2614218 |
|
21 |
Հեռուստացույցի տակդիր |
հատ |
1 |
34208 |
|
22 |
Գանձարկղի համար տումբա |
հատ |
1 |
121200 |
|
23 |
Համակարգչ. աթոռ |
հատ |
4 |
154720 |
|
24 |
Բազկաթոռ |
հատ |
17 |
1022424 |
|
25 |
Գանձարկղ |
հատ |
3 |
338520 |
|
26 |
Գորգ |
հատ |
4 |
198318 |
|
27 |
Վարագույր |
հատ |
33 |
1002245 |
|
28 |
Ավտոմեքենա ԳԱԶ-3102 |
հատ |
1 |
4141600 |
|
29 |
Ավտոմեքենա ԳԱԶ-3110 |
հատ |
1 |
4317150 |
|
30 |
Ավտոմեքենա ԳԱԶ-2411 |
հատ |
1 |
238224 |
|
31 |
Ավտոմեքենա ՎԱԶ -21213 |
հատ |
1 |
3963910 |
|
32 |
Ձայնագրիչ սյ-րով |
հատ |
2 |
400000 |
|
33 |
Սեղանի լրակազմ |
լրակազմ |
2 |
44200 |
|
34 |
Սեղան |
հատ |
7 |
45301 |
|
35 |
Աթոռ |
հատ |
69 |
1016789 |
|
36 |
Բազկաթոռ |
հատ |
15 |
184500 |
|
37 |
Աղբարկղ |
հատ |
9 |
27400 |
|
38 |
Գանձարկղ |
հատ |
1 |
6952 |
|
39 |
Սանդուղք |
հատ |
1 |
13000 |
|
40 |
Համակ-յին փաթաթ. հարմ-նք |
հատ |
5 |
71225 |
|
41 |
Գործիքներ |
հատ |
2 |
72010 |
|
42 |
Փոշեկուլ |
հատ |
1 |
25000 |
|
43 |
Հեռախոս |
հատ |
41 |
412547 |
|
44 |
Հաշվիչ |
հատ |
46 |
521144 |
|
45 |
Հոսանքի կարգավորիչ |
հատ |
16 |
269492 |
|
46 |
Պատի ժամացույց |
հատ |
5 |
37458 |
|
47 |
Էլեկտր. սալիկ |
հատ |
16 |
31704 |
|
48 |
Տաքացուցիչ |
հատ |
3 |
200173 |
|
49 |
Թեյնիկ |
հատ |
6 |
74000 |
|
50 |
Սրճեփ |
հատ |
2 |
1112 |
|
51 |
Սրճաղաց |
հատ |
1 |
3071 |
|
52 |
Դույլ |
հատ |
13 |
10921 |
|
53 |
Հայելի |
հատ |
2 |
27481 |
|
54 |
Թեյի սպասք |
լրակազմ |
2 |
14500 |
|
55 |
Սուրճի սպասք |
լրակազմ |
1 |
4000 |
|
56 |
Գրաֆին 6 բաժ. հետ |
լրակազմ |
1 |
8264 |
|
57 |
Ափսեներ |
հատ |
22 |
9900 |
|
58 |
Դանակներ |
հատ |
6 |
3600 |
|
59 |
Գդալներ |
հատ |
12 |
3000 |
|
60 |
Պատառաքաղներ |
հատ |
12 |
3000 |
|
61 |
Պատառ. և դան-րի լրակազմ |
լրակազմ |
1 |
7000 |
|
62 |
Սկահակ |
հատ |
9 |
57700 |
|
63 |
Սկուտեղ |
հատ |
3 |
9400 |
|
64 |
Մոխրաման |
հատ |
2 |
2200 |
|
65 |
Ծաղկաման |
հատ |
1 |
24000 |
|
66 |
Ռադիոընդունիչ |
հատ |
11 |
57000 |
|
67 |
Լուսամփոփ |
հատ |
1 |
8642 |
| |
|
|
|
|
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
60516378 |
Ցանկ
Ասկերանի ՖԳԲ-ի հիմնական միջոցների, մանրարժեք և արագամաշ առարկաների
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գումարը |
|
1 |
Սառնարան |
հատ |
1 |
25000 |
|
2 |
Ռադիոընդունիչ մագնիտաֆոն |
հատ |
1 |
33000 |
|
3 |
Օդափոխիչ «K-2000» |
հատ |
1 |
40000 |
|
4 |
Տպիչ սարք «EPSON FX -870» |
հատ |
1 |
240000 |
|
5 |
Համակարգիչ «PHILPS-14» |
հատ |
1 |
497280 |
|
6 |
UPS -300VA |
հատ |
1 |
77850 |
|
7 |
Տպիչ սարք «EPSON LQ -1070» |
հատ |
1 |
ա/գ |
|
8 |
Ավտոմեքենա «BA3 -2121» |
հատ |
1 |
1221480 |
|
9 |
Գրամեքենա հայերեն |
հատ |
1 |
50000 |
|
10 |
Էլեկտրասալիկ |
հատ |
1 |
418 |
|
11 |
Գրասեղան |
հատ |
2 |
3860 |
|
12 |
Գրքեր |
հատ |
2 |
840 |
|
13 |
Էլեկտրական ջեռուցիչ |
հատ |
2 |
70000 |
|
14 |
Գրասեղան |
հատ |
4 |
199200 |
|
15 |
Համակարգիչ G 54 |
հատ |
1 |
728556 |
|
16 |
Տպիչ սարք EPSON LX-1170 |
հատ |
1 |
490200 |
|
17 |
Սեղան մեկ փեղկանի |
հատ |
2 |
13,6 |
|
18 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
1 |
12,1 |
|
19 |
Աթոռ կիսափափուկ |
հատ |
7 |
81655 |
|
20 |
Էլեկտրասալիկ |
հատ |
1 |
3500 |
|
21 |
Էլեկտրական հաշվիչ |
հատ |
1 |
11000 |
|
22 |
Հաշվիչ մեքենա |
հատ |
1 |
15000 |
|
23 |
Գրքերի դարակ |
հատ |
6 |
62880 |
|
24 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
1 |
10300 |
|
25 |
Ժամացույց |
հատ |
1 |
5150 |
|
26 |
Վարագույր (10.4մ) |
մետր |
4 |
13930 |
|
27 |
Վարագույրի կախարան |
հատ |
3 |
13287 |
|
28 |
Էլեկտրաջահ |
հատ |
2 |
33600 |
|
29 |
Էլեկտրահաշվիչ «SDC-414» |
հատ |
3 |
67365 |
|
30 |
Ցինկյա դույլ |
հատ |
1 |
2500 |
|
31 |
Բաժակների կոմպլեկտ |
հատ |
1 |
7500 |
|
32 |
Աղբարկղ |
հատ |
3 |
3000 |
|
33 |
Պլաստմասյա դույլ |
հատ |
1 |
700 |
|
34 |
Թեյնիկ |
հատ |
1 |
3500 |
|
35 |
Սկուտեղ |
հատ |
1 |
1500 |
|
36 |
Դակիչ |
հատ |
3 |
3600 |
|
37 |
Թեյի սպասք |
լրակազմ |
1 |
3200 |
|
38 |
APS Sirge arrest |
հատ |
1 |
18130 |
|
39 |
Էլեկտրոհաշվիչ TAKSUN - 889 |
հատ |
2 |
20000 |
|
40 |
Ավտոմեքենայի մագնիտաֆոն |
հատ |
1 |
23000 |
|
41 |
Թեյնիկ էլեկտրական |
հատ |
1 |
7000 |
|
42 |
Թեյնիկ |
հատ |
1 |
5000 |
|
43 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
1 |
5500 |
|
44 |
Վարագույր (12.5մ) |
մետր |
3 |
10000 |
|
45 |
Սեղանի հարմարանք |
հատ |
1 |
3500 |
|
46 |
Վարագույրի կախարան (4.5մ) |
հատ |
2 |
6750 |
|
47 |
Վարագույրի ժապավեն |
մետր |
12,5 |
1875 |
|
48 |
Թեյնիկ |
հատ |
1 |
5000 |
|
49 |
Թեյի բաժակների լրակազմ |
հատ |
1 |
2200 |
|
50 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
1 |
18000 |
|
51 |
Ռադիոընդունիչ |
հատ |
2 |
8000 |
|
52 |
Դակիչ |
հատ |
1 |
500 |
|
53 |
Փոխանցիչ |
հատ |
1 |
950 |
|
54 |
Էլեկտրասալիկ |
հատ |
1 |
4500 |
|
55 |
Տաքացուցիչ |
հատ |
2 |
30000 |
|
56 |
Հաշվիչ |
հատ |
1 |
2800 |
|
57 |
Քամհար |
հատ |
2 |
11000 |
|
58 |
Սեղանի հարմարանք |
հատ |
3 |
12000 |
|
59 |
Աթոռներ |
հատ |
10 |
175670 |
| |
Ընդամենը |
|
|
4392251,7 |
Ցանկ
Հադրութի ՖԳԲ-ի հիմնական միջոցների, մանրարժեք և արագամաշ առարկաների
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գումարը |
|
1 |
Համակարգիչ |
հատ |
1 |
686433 |
|
2 |
Համակարգիչ |
հատ |
1 |
816500 |
|
3 |
ՄՈԴԵՄ |
հատ |
1 |
892787 |
|
4 |
Ավտոմեքենա ՆԻՎԱ |
հատ |
1 |
3200000 |
|
5 |
Տպիչ սարք |
հատ |
1 |
490200 |
|
6 |
Տպիչ սարք |
հատ |
1 |
179760 |
|
7 |
Սեղան |
հատ |
1 |
3200 |
|
8 |
Պահարան |
հատ |
2 |
1200 |
|
9 |
Աթոռներ |
հատ |
6 |
1980 |
|
10 |
Գրասեղան |
հատ |
2 |
3970 |
|
11 |
Պահարան |
հատ |
2 |
9000 |
|
12 |
Պահարան |
հատ |
1 |
2500 |
|
13 |
Հաշվիչ մեքենա |
հատ |
4 |
88905 |
|
14 |
Քամհար |
հատ |
1 |
12500 |
|
15 |
Քամհար |
հատ |
2 |
12000 |
|
16 |
Գրասեղան |
հատ |
3 |
149400 |
|
17 |
Աթոռներ |
հատ |
10 |
175670 |
|
18 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
3 |
20880 |
|
19 |
Սեղան |
հատ |
2 |
43500 |
|
20 |
Սեղան |
հատ |
1 |
5525 |
|
21 |
Աթոռներ |
հատ |
6 |
36000 |
| |
Ընդամենը |
|
|
6831910 |
Ցանկ
Մարտակերտի ՖԳԲ-ի հիմնական միջոցների, մանրարժեք և արագամաշ առարկաների
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գումարը |
|
1 |
Ավտոմեքենա «Նիվա» |
հատ |
1 |
1800000 |
|
2 |
Ֆին. բաժնի շենք |
հատ |
1 |
347400 |
|
3 |
Գրամեքենա «Ռոբոտրոն - 20» |
հատ |
1 |
72000 |
|
4 |
Գրամեքենա «Յատրան» |
հատ |
1 |
120000 |
|
5 |
Համակարգիչ |
հատ |
1 |
575430 |
|
6 |
Համակարգիչ |
հատ |
1 |
692529 |
|
7 |
Համակարգիչ |
հատ |
1 |
816500 |
|
8 |
Տպիչ |
հատ |
1 |
490200 |
|
9 |
Սեղան |
հատ |
1 |
169000 |
|
10 |
Գրքերի պահարան |
հատ |
2 |
130000 |
|
11 |
Եռահայելի |
հատ |
1 |
35000 |
|
12 |
Աթոռ կիսափափուկ |
հատ |
6 |
72000 |
|
13 |
Աթոռ կիսափափուկ |
հատ |
4 |
43200 |
|
14 |
Աթոռ |
հատ |
10 |
175670 |
|
15 |
Գրասեղան երկփեղկանի |
հատ |
2 |
136010 |
|
16 |
Գրասեղան մեկփեղկանի |
հատ |
4 |
153264 |
|
17 |
Գրասեղան |
հատ |
4 |
199200 |
|
18 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
3 |
24100 |
|
19 |
Վարագույրի կախիչ |
հատ |
8 |
51500 |
|
20 |
Վարագույր |
մետր |
4 |
16200 |
|
21 |
Վարագույր |
մետր |
18 |
34200 |
| |
Ընդամենը |
|
|
6153403 |
Ցանկ
Մարտունու ՖԳԲ-ի հիմնական միջոցների, մանրարժեք և արագամաշ առարկաների
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գումարը |
|
1 |
Ավտոմեքենա «Նիվա» |
հատ |
1 |
829570 |
|
2 |
Մեքենայի մագնիտաֆոն |
հատ |
1 |
25000 |
|
3 |
Հեռուստացույց |
հատ |
1 |
66000 |
|
4 |
Գրասեղան |
հատ |
1 |
8685 |
|
5 |
Սեղան |
հատ |
1 |
10594 |
|
6 |
Սեղան երկու գզրոցով |
հատ |
1 |
14070 |
|
7 |
Էլեկտրական վառարան |
հատ |
1 |
81000 |
|
8 |
Կահույք |
լրակազմ |
1 |
413349 |
|
9 |
Համակարգիչ |
հատ |
1 |
534597 |
|
10 |
Համակարգիչ 586 |
հատ |
1 |
615091 |
|
11 |
Համակարգչի սարք փաթաթման կոճղակ |
հատ |
1 |
14245 |
|
12 |
Հոսանքի կարգավորիչ |
հատ |
1 |
37244 |
|
13 |
UPS սնուցման սարք |
հատ |
1 |
77414 |
|
14 |
Գրասեղան |
հատ |
4 |
199200 |
|
15 |
Համակարգիչ |
հատ |
1 |
816500 |
|
16 |
Տպիչ սարք |
հատ |
1 |
490200 |
|
17 |
Աթոռներ |
հատ |
10 |
175670 |
|
18 |
Բազկաթոռ |
հատ |
1 |
19250 |
|
19 |
Հաշվիչ |
հատ |
4 |
89820 |
|
20 |
Հեռախոս |
հատ |
1 |
6000 |
|
21 |
Հեռախոս |
հատ |
2 |
15000 |
|
22 |
Հեռախոս |
հատ |
1 |
5600 |
|
23 |
Էլեկ.սալիկ |
հատ |
1 |
20000 |
|
24 |
Էլեկ.սալիկ |
հատ |
1 |
2000 |
|
25 |
Էլեկ.սալիկ |
հատ |
2 |
14000 |
|
26 |
Վարագույր |
մետր |
10 |
25600 |
|
27 |
Մեք.նստատեղ-ի ծածք. |
լրակազմ |
1 |
12000 |
| |
Ընդամենը |
|
|
4617699 |
Ցանկ
Շուշիի ՖԳԲ-ի հիմնական միջոցների, մանրարժեք և արագամաշ առարկաների
|
Հ/Հ |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Գումարը |
|
1 |
Համակարգիչ |
հատ |
2 |
1343260 |
|
2 |
Տպիչ սարք |
հատ |
1 |
490200 |
|
3 |
Գրասեղան |
հատ |
1 |
50050 |
|
4 |
Գրասեղան |
հատ |
2 |
99600 |
|
5 |
Գրասեղան |
հատ |
2 |
20 |
|
6 |
Գրասեղան |
հատ |
1 |
15 |
|
7 |
Գրասեղան |
հատ |
2 |
310 |
|
8 |
Պահարան |
հատ |
2 |
80000 |
|
9 |
Պահարան |
հատ |
1 |
8400 |
|
10 |
Երկաթյա պահարան |
հատ |
1 |
35000 |
|
11 |
Երկաթե պահարան |
հատ |
1 |
38000 |
|
12 |
Երկաթե պահարան |
հատ |
1 |
43000 |
|
13 |
Երկաթե պահարան |
հատ |
1 |
40000 |
|
14 |
Աթոռ |
հատ |
5 |
84000 |
|
15 |
Աթոռ |
հատ |
8 |
96000 |
|
16 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
1 |
15000 |
|
17 |
Հեռախոսի ապարատ |
հատ |
3 |
10500 |
|
18 |
Էլեկտրական սալիկ |
հատ |
1 |
15850 |
|
19 |
Էլեկտրական սալիկ |
հատ |
1 |
11000 |
|
20 |
Էլեկտրական սալիկ |
հատ |
1 |
6000 |
|
21 |
Էլեկտրական սալիկ |
հատ |
1 |
7000 |
|
22 |
Վարագույրի կախիչ |
հատ |
3 |
11325 |
|
23 |
Վարագույրի կախիչ |
հատ |
1 |
3805 |
|
24 |
Վարագույր |
մետր |
13 |
22750 |
|
25 |
Վարագույր |
մետր |
5 |
5500 |
|
26 |
Տպագրական մեքենա |
հատ |
1 |
200 |
|
27 |
Միկրոհաշվիչ |
հատ |
2 |
44910 |
|
28 |
Տրանսֆորմատոր |
հատ |
2 |
18720 |
|
29 |
Քարտեզ |
հատ |
4 |
8592 |
|
30 |
Վառարան |
հատ |
4 |
1915 |
| |
Ը ն դ ա մ ե ն ը |
|
|
2590922 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
2004թ. մարտի «16-ի»
թիվ 62 որոշման |
Ց Ա Ն Կ
ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
|
1 |
Ասկերանի տեղական գանձապետական բաժանմունք պետական հիմնարկ |
|
2 |
Մարտունու տեղական գանձապետական բաժանմունք պետական հիմնարկ |
|
3 |
Մարտակերտի տեղական գանձապետական բաժանմունք պետական հիմնարկ |
|
4 |
Հադրութի տեղական գանձապետական բաժանմունք պետական հիմնարկ |
|
5 |
Շուշիի տեղական գանձապետական բաժանմունք պետական հիմնարկ |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |