ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պատմական ավանդույթների զարգացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության խորհրդանիշը:
2. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի պատկերը` համաձայն թիվ 3 հավելվածի:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 184 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս աշխատակիցների ու զինծառայողների, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի պատկանելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ ոստիկանություն):
2. Խորհրդանիշը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ) աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է ոստիկանության դրոշի (դրոշակի) վրա:
3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների, ինչպես նաև ոստիկանության զորքերի կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ու զորամասերի անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:
Խորհրդանիշի պատկերը սահմանված կարգով դրվում է նաև ոստիկանության ծառայողների և ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ինչպես նաև անվանական զենքի վրա:
4. Խորհրդանիշի պատկերի կիրառումը թույլատրվում է տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով ոստիկանության հետ:
5. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:
6. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 184 որոշման |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը սուրը և վահանն է (սուրը խորհրդանշում է պատժամիջոց, պատիժ, արդարության` արդարադատության` դատաստանի սուր, իսկ վահանը` պաշտպանող հանգամանք` միջոց, պաշտպանություն, պատիվ և հաղթանակ): Խորհրդանիշի լայնության և երկարության հարաբերությունն է` 1:2:
Արույրից (լատուն) պատրաստված վահանի կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանն է: Վահանի եզրին կից շրջանակն ունի խորություն, որը լցված է մուգ կարմիր արծնով (էմալ): Վահանի միջով անցնող սուրը, որը խորհրդանիշի վրա երևում է իր ծայրով և բռնակով, նույնպես պատրաստված է արույրից: Բռնակն ունի 10 ուռուցիկ փաթույթ և վահանի մոտ սահմանափակվում է երկկողմանի երիզով: Վահանի վրա մակագրված են «ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
Արույրից պատրաստված խորհրդանիշը տեղադրվում է բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդի վրա:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 184 որոշման |
Ծանոթություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի պատկերը չի բերվում: