Համարը 
N 70-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.13/04(223)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.02.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.02.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի
N 158 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» փետրվարի 2013թ.

N 70-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի

N 158 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և «Իրավական ակտերի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 28-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին»  N 158 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետում`

ա. ուժը կորցրած ճանաչել «ա»  ենթակետը,

բ. «բ»  ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) գունագեղ քարերի մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով՝ բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիան) ու լիստվենիտի, որոնց մարված պաշարների համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով.».

2) որոշման հավելվածի «II. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը»  բաժնում՝ ուժը կորցրած ճանաչել 1-ին և 2-րդ կետերը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ