ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ
ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է սույն ենթակետում նշված (1) և (2) բանաձևերով՝ բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքի՝
|
ԲՎ = ՄՊԾ x (Գի x ԴS/100) (1),
|
երբ (Գի x ԴS /100) > ԴՀ
|
| ԲՎ = ՄՊԾ x ԴՀ (2), |
երբ (Գի x ԴS /100) ≤ ԴՀ |
որտեղ՝
|
ԲՎ-ն- |
պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների վճարն է՝ հաշվետու
ժամանակաշրջանի համար,
|
|
ՄՊԾ-ն - |
հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի մարված
պաշարների ծավալն է,
|
|
Գի-ն- |
հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի իրացման
փաստացի գինն է (առանց ավելացված արժեքի հարկի),
|
|
ԴS-ն- |
պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի
դրույքաչափն է տոկոսով՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված
բնօգտագործման վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների
մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը»
բաժնի 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ կետերի,
|
|
ԴՀ-ն- |
պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի
դրույքաչափն է դրամով՝ համաձայն սույն որոշմամբ հաստատված
բնօգտագործման վճարի դրույքաչափերի «IV. Պինդ օգտակար հանածոների
մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը»
բաժնի 1-ին, 2, 3, 4 և 5-րդ կետերի. |
Սույն ենթակետում նշված (2) բանաձևով մարված պաշարների համար վճարի հաշվարկ կատարվում է նաև՝
- երբ հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել,
- երբ իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար,
- բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված՝ ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ,
բ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիանի) ու լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով իրականացվող մրցույթների արդյունքով շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր.
դ) ստորերկրյա քաղցրահամ ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված լինելու դեպքում՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և հաստատված դրույքաչափերից.
ե) հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝
1) միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ՝ գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ՝ առաջնային ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափերից:
Առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից:
Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար՝ նաև ածխաթթու գազ ստանալու համար՝ սույն որոշման 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված կարգով,
2) միաժամանակ, մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս՝ առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակների (այսուհետ՝ առանձնացված խողովակ) վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ՝ առանձնացված ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում՝ որպես ըստ օգտագործման առանձին նպատակների հաշվարկված բնօգտագործման վճարների համագումար, որոնք հաշվարկվում են՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան առանձնացված ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան դրույքաչափից:
Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար՝ նաև ածխաթթու գազ ստանալու համար՝ սույն որոշման 2-րդ կետի «զ» ենթակետով սահմանված կարգով:
Առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային հաշվիչ սարքով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) մասով փաստացի օգտագործվող տեսակների գծով ամենաբարձր դրույքաչափից.
զ) ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝
1) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գազաչափ տեղադրված լինելու դեպքում՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դրույքաչափից,
2) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) գազաչափ տեղադրված չլինելու դեպքում՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով ածխաթթու գազ ստանալու նպատակի համար սահմանված դրույքաչափից:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը՝ բնական պաշարների արդյունավետ օգտագործման նպատակով երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Լիազորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» թիվ 27 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի ապրիլի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2006թ. մարտի 28-ի
թիվ 158 որոշման |
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ
I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Մակերևութային ջրերի (բացառությամբ լճերի և ջրամբարների) յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
|
- ձկնաբուծության նպատակով |
1 դրամ |
|
- արդյունաբերական նպատակներով |
0.5 դրամ |
|
- խմելու և կենցաղային նպատակներով, |
0.5 դրամ |
|
բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական (համայնքային)
սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով
ջրամատակարարման և ջրահեռացման
գործունեություն իրականացնող
ընկերությունների, որոնց համար՝
- ոռոգման նպատակով |
0.025 դրամ
0.0 դրամ:
|
2. Լճերի և ջրամբարների ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար
|
- ոռոգման նպատակով |
0.2 դրամ |
|
- այլ նպատակներով |
1.5 դրամ: |
3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0.05 դրամ:
4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
|
- ոռոգման նպատակով |
0.0 դրամ |
|
- այլ նպատակներով |
1.0 դրամ: |
5. Ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար՝ 50 դրամ:
II. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԵՎ ԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Ազնիվ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր գրամի համար`
|
ոսկի |
1.5 տոկոս |
|
արծաթ |
1.5 տոկոս |
|
պլատին |
1.5 տոկոս |
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
|
պղինձ |
1.3 տոկոս |
|
մոլիբդեն |
1.3 տոկոս |
|
կապար |
1.0 տոկոս |
|
ցինկ |
1.0 տոկոս |
|
ալյումին |
1.3 տոկոս |
|
ռենիում |
1.3 տոկոս |
|
կադմիում |
1.3 տոկոս |
|
սելեն |
1.4 տոկոս |
|
թելուր |
1.3 տոկոս |
|
քրոմ |
1.0 տոկոս |
3. ՎառելիքաԷներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
|
ածուխ |
5 տոկոս |
|
տորֆ |
3 տոկոս |
|
այրվող թերթաքարեր |
3 տոկոս |
4. Երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝
|
տուֆ |
5 տոկոս |
|
ֆելզիտային տուֆ (այդ թվում՝ դեկորատիվ) |
6 տոկոս |
|
գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) |
7 տոկոս |
|
մարմար, մարմարացված կրաքարեր |
5 տոկոս |
|
դեկորատիվ մարմար |
6 տոկոս |
|
կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և տրավերտին |
6 տոկոս |
|
բազալտ |
4.5 տոկոս |
|
հիալոբազալտ |
6 տոկոս |
5. Շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
|
տուֆ |
4 տոկոս |
|
տուֆաավազաքարեր |
3.5 տոկոս |
|
բազալտ |
3.5 տոկոս |
|
անդեզիտ, անդեզիտաբազալտ և այն |
3.5 տոկոս |
|
պորֆիրիտ |
3 տոկոս |
|
կրաքար |
3.5 տոկոս |
6. Լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
|
հրաբխային խարամ |
3 տոկոս |
|
պեմզա |
4 տոկոս |
|
ավազախճաքարային խառնուրդ (ավազ, խիճ և այլն) |
3 տոկոս |
|
բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, անդեզիտաբազալտ, լիպարիտ և այլն) |
3 տոկոս |
7. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
|
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) |
6 տոկոս |
|
կրաքար (կիր ստանալու համար) |
3 տոկոս |
|
կավեր |
4 տոկոս |
|
բնական հանքային ներկեր |
4 տոկոս |
|
գիպսատար կավեր |
4 տոկոս |
8. Գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
|
ագաթ |
6 տոկոս |
|
փիրուզ |
6 տոկոս |
|
վանակատ (ծիածանվող օբսիդիան) |
6 տոկոս |
|
հասպիս |
6 տոկոս |
|
օնիքսանման մարմար |
5 տոկոս |
|
լիստվենիտ |
5 տոկոս |
|
վանակատ (օբսիդիան) |
7 տոկոս |
9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
|
ցեոլիտ (խոր.մ) |
5 տոկոս |
|
պեռլիտ (խոր.մ) |
6 տոկոս |
|
դիատոմիտ (խոր.մ) |
6 տոկոս |
|
բենտոնիտ (տոննա) |
6 տոկոս |
|
դունիտ և պերիդոտիտ (տոննա) |
4 տոկոս |
|
հրակայուն կավեր (տոննա) |
4 տոկոս |
|
անդեզիտ, անդեզիտաբազալտ
(թթվակայուն հումք) (տոննա) |
4 տոկոս |
|
ծծումբ (տոննա) |
3 տոկոս |
|
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա) |
3 տոկոս |
|
դոլոմիտ (տոննա) |
3.5 տոկոս |
|
բարիտ (տոննա) |
5 տոկոս |
10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար՝
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար՝
|
քարաղի տեսքով՝ |
440 դրամ |
|
աղաջրի տեսքով՝ |
45 դրամ |
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
|
արդյունաբերական նպատակով՝ |
3750 դրամ |
|
բուժական նպատակով՝ |
200 դրամ |
|
ածխաթթու գազ ստանալու նպատակով՝ |
150 դրամ |
|
ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում
օգտագործելու) նպատակով՝ |
50 դրամ |
գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ 30 դրամ:
III. ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ԴՐՈԻՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Փայտանյութի (անտառանյութի) օգտագործման համար ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝
|
Անտառային ծառատեսակները
|
Հեռավորու-թյունը (կմ) |
Դրույքաչափը դրամով |
|
Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառաբնի կտրվածքի (սմ) |
տեխնոլոգիական փայտ (1 մետր երկարությամբ՝ կեղևով) |
Վառելափայտ (1 մետր երկար-ությամբ՝ կեղևով) |
|
25-ից ավելի |
13-25-ը ներառյալ |
3-13-ը ներառյալ |
|
Կաղնի, հացենի, թխկի, թեղի |
մինչև 10-ը ներառյալ |
5700 |
5250 |
4380 |
2600 |
700 |
|
10-25-ը ներառյալ |
4390 |
4040 |
3370 |
2040 |
630 |
|
25-40-ը ներառյալ |
3990 |
3670 |
3070 |
1670 |
560 |
|
40-ից ավելի |
3420 |
3150 |
2630 |
1300 |
420 |
|
Սոճենի, լորենի |
մինչև 10-ը ներառյալ |
3300 |
3000 |
2540 |
1200 |
700 |
|
10-25-ը ներառյալ |
2540 |
2310 |
1950 |
1060 |
630 |
|
25-40-ը ներառյալ |
2310 |
2100 |
1780 |
930 |
560 |
|
40-ից ավելի |
1980 |
1800 |
1520 |
800 |
420 |
|
Հաճարենի |
մինչև 10-ը ներառյալ |
3000 |
2700 |
2310 |
1500 |
700 |
|
10-25-ը ներառյալ |
2310 |
2080 |
1780 |
1155 |
630 |
|
25-40-ը ներառյալ |
2100 |
1890 |
1620 |
1050 |
560 |
|
40-ից ավելի |
1800 |
1620 |
1390 |
900 |
420 |
|
Հունական ընկուզենի, արջատխլի, սոսի, գիհի, կարմրածառ (կենի) և պտղատու այլ ծառատեսակներ |
մինչև 10-ը ներառյալ |
13000 |
12000 |
10000 |
5900 |
1500 |
|
10-25-ը ներառյալ |
10000 |
9200 |
7600 |
4600 |
1400 |
|
25-40-ը ներառյալ |
9000 |
8200 |
6800 |
3600 |
1200 |
|
40-ից ավելի |
7700 |
7000 |
5800 |
2800 |
900 |
|
Բոխի և այլ ծառատեսակներ |
մինչև 10-ը ներառյալ |
1250 |
1100 |
960 |
500 |
420 |
|
10-25-ը ներառյալ |
960 |
850 |
740 |
360 |
350 |
|
25-40-ը ներառյալ |
870 |
770 |
680 |
280 |
280 |
|
40-ից ավելի |
750 |
660 |
580 |
250 |
210 |
Սույն կետում կիրառվող՝ ստորև նշված հասկացություններն օգտագործվում են հետևյալ իմաստով՝
ցցաչոր ծառ՝ բնական ծերացման, անտառաճման պայմանների խիստ վատթարացման, տարերային աղետների (հրդեհ), հիվանդությունների, վնասատուներով խիստ վարակվածության և այլ պատճառներով չորացած կանգուն ծառ.
փայտանյութի օգտագործում՝՝ կանգուն ծառի և (կամ) ծառի առանձին ճյուղերի հատում, կոճղերի հանում և անտառից դուրսբերում, թափուկի հավաքում և անտառից դուրսբերում.
հեռավորություն՝՝ անտառի սկզբից (որտեղից անտառային ճանապարհով դուրս է բերվելու փայտանյութը) մինչև ծառահատման վայրն ընկած տարածություն:
2. Արդյունագործական նպատակով բույսերի օգտագործման համար՝
ա) լայն կիրառում ունեցող դեղաբույսերի (անթառամ՝ ծալքավոր, կատվախոտ՝ դեղատու, զիվան՝ հսկայական, լերդախոտ՝ ալեհեր, սրոհունդ (արևքուրիկ)՝ խոցված, լոշտակ՝ սպիտակ, լոշտակ՝ երկտուն, առյուծագի՝ սովորական, խնկածաղիկ՝ սովորական, տատրակ՝ սովորական (խոճկորիկ), օշինդր՝ դառը, կտտկենի՝ սև, արոսենի՝ սովորական, հազարատերևուկ՝ սովորական, եղերդակ՝ սովորական, եզան լեզու՝ մեծ, ուրց՝ Կոչիի, լորենի՝ սրտաձև, կծոխուր՝ սովորական, ալոճ (սզնի) յուրաքանչյուր կիլոգրամի համար՝
|
վերգետնյա մասեր՝ |
100 դրամ |
|
արմատներ՝ |
300 դրամ. |
բ) այլ դեղաբույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝
|
վերգետնյա մասեր՝ |
50դրամ |
|
արմատներ՝ |
200 դրամ. |
գ) լայն կիրառում ունեցող սննդային բույսերի (շուշանբանջար՝ սոխուկավոր, սիբեխ՝ սովորական, սինդրիկ՝ հարթ, սինդրիկի բազմածաղիկ, շրեշ՝ փարթամ, ծնեբեկ՝ դեղատու, ձիասամիթ՝ մանրապտուղ (բոխի), ավելուկ՝ գանգուր) յուրաքանչյուր կիլոգրամի համար՝
|
վերգետնյա մասեր՝ |
15 դրամ |
|
արմատներ՝ |
50 դրամ. |
դ) այլ սննդային բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝
|
վերգետնյա մասեր՝ |
10 դրամ |
|
արմատներ՝ |
30 դրամ. |
ե) տեխնիկական բույսերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝
|
վերգետնյա մասեր՝ |
50 դրամ |
|
արմատներ՝ |
150 դրամ. |
զ) գեղազարդային բույսերի յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝
է) բուսական խեժերի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 500 դրամ:
3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի համար՝
|
պտուղներ, հատապտուղներ՝ |
30 դրամ |
| տխիլ (տկողին), ընկույզ՝ |
60 դրամ: |
4. Կենդանիների տեսակների՝ գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման համար՝
ա) կաթնասունների յուրաքանչյուր միավորի (հատ) համար՝
| վայրի խոզ՝ |
50000 դրամ |
| գորշուկ (փորսուղ)՝ |
2500 դրամ |
| աղվես՝ |
500 դրամ |
| քարակզաքիս՝ |
2000դրամ |
| ճահճակուղբ՝ |
500 դրամ |
| մշկամուկ՝ |
500 դրամ |
| նապաստակ՝ |
800 դրամ |
| սկյուռ՝ |
300 դրամ |
| քնամոլ՝ |
200 դրամ |
| չղջիկ՝ |
100 դրամ |
| խլուրդ՝ |
20 դրամ |
| ոզնի՝ |
200 դրամ |
| այծյամ՝ |
85000 դրամ |
| եղեգնակատու` |
50000 դրամ |
| լուսան՝ |
50000 դրամ |
| ջրառնետ՝ |
10 դրամ |
բ) թռչունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար՝
| սև ցին՝ |
10000 դրամ |
| ճահճային մկնաճուռակ՝ |
10000 դրամ |
| լորաճուռակ՝ |
5000 դրամ |
| ցախաքլորաորս՝ |
50000 դրամ |
| գիշանգղ՝ |
50000 դրամ |
| մեծ ճուռակ՝ |
10000 դրամ |
| տափաստանային ճուռակ՝ |
10000 դրամ |
| թավշոտ ճուռակ՝ |
10000 դրամ |
| սովորական հողմավար բազե՝ |
5000 դրամ |
| արտուտաբազե՝ |
30000 դրամ |
| այլ բազեանմաններ՝ |
5000 դրամ |
|
սագանմաններ (սուլող մրտիմն, կռնչան բադ,
ճքճքան մրտիմն, կարմրագլուխ սուզաբադ,
փումփուլավոր սուզաբադ)՝ |
500 դրամ |
| կաքավ՝ |
500 դրամ |
| փասիան՝ |
2000 դրամ |
| թուրաջ՝ |
2500 դրամ |
| լոր՝ |
100 դրամ |
| սև փարփար՝ |
300 դրամ |
| կռվակտցար, կարմրաոտ կտցար, մորակտցար՝ |
100 դրամ |
| քարադրանմաններ՝ |
200 դրամ |
| աղավնանմաններ (սովորական տատրակ, |
100 դրամ |
| թխակապույտ աղավնի, անտառային աղավնի)՝ |
|
| կկվանմաններ՝ |
200 դրամ |
| բվանմաններ՝ |
2000 դրամ |
| սովորական այծկիթ՝ |
500 դրամ |
| սովորական կիվիվ՝ |
500 դրամ |
| մանգաղաթևեր՝ |
300 դրամ |
| ալկիոններ՝ |
300 դրամ |
| հոպոպ՝ |
100 դրամ |
| փայտփոր՝ |
300 դրամ |
| ճնճղուկանմաններ (տնային ճնճղուկ, |
100 դրամ |
|
սովորական սարյակ, սև կեռնեխ, սինակեռնեխ,
դաշտային արտույտ, տափաստանային արտույտ)՝ |
|
| եղեգնահավ՝ |
500 դրամ |
| ոսկեգույն մեղվակեր՝ |
1500 դրամ. |
գ) սողունների յուրաքանչյուր միավորի (հատ) օգտագործման համար՝
| գյուրզա՝ |
3000 դրամ |
| այլ տեսակի օձեր՝ |
1000 դրամ |
| մողես՝ |
200 դրամ |
| կասպիական կրիա՝ |
200 դրամ. |
դ) երկկենցաղների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար՝
| գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) (կգ)՝ |
70 դրամ |
| սովորական ծառագորտ (հատ)՝ |
200 դրամ |
| փոքրասիական տրիտոն (հատ)՝ |
500 դրամ |
| կանաչ դոդոշ (հատ)՝ |
10 դրամ. |
ե) փափկամարմինների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար՝
| անատամ (հատ)՝ |
20 դրամ |
| խաղողի խխունջ (կգ)՝ |
200 դրամ |
| այլ տեսակի փափկամարմիններ (կգ)՝ |
100 դրամ. |
զ) հոդվածոտանիների յուրաքանչյուր միավորի օգտագործման համար՝
| գետի խեցգետին (կգ)՝ |
50 դրամ |
| հաստապոչ կարիճ (հատ)՝ |
20 դրամ |
| այլ տեսակի հոդվածոտանիներ (հատ)՝ |
10 դրամ. |
է) ձկների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար՝
| սիգ՝ |
50 դրամ |
| լոքո՝ |
400 դրամ |
| սպիտակ ամուր, սև ամուր, հաշամ, հաստաճակատ՝ |
500 դրամ |
| կարմրախայտ՝ |
1000 դրամ |
| կարաս՝ |
20 դրամ |
| ծածան՝ |
100 դրամ |
| ցանկում չնշված այլ ձկնատեսակներ՝ |
30 դրամ |
Օձի թույնի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը թույնի յուրաքանչյուր գրամի համար հաշվարկվում է օձի համապատասխան տեսակի համար սույն կետի «գ» ենթակետում ներկայացված դրույքաչափի նկատմամբ կիրառելով 3.0 գործակիցը:
Ձկնկիթի օգտագործման դեպքում բնօգտագործման վճարի դրույքաչափը ձկնկիթի յուրաքանչյուր կիլոգրամի համար հաշվարկվում է սույն կետի «է» ենթակետում ներկայացված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառելով 10.0 գործակիցը:
5. Գյուղատնտեսական՝ խոտհնձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար՝ 2000 դրամ:
6. Գյուղատնտեսական՝ արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար՝ անասունների յուրաքանչյուր գլխի համար՝ յուրաքանչյուր օրվա կտրվածքով (խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր)՝
| բարելավված արոտավայրերում՝ |
3 դրամ |
| բնական արոտավայրերում՝ |
2 դրամ»: |
IV. ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
|
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը
(դրամ) |
|
Ածուխ |
400 |
|
Տորֆ |
200 |
|
Այրվող թերթաքար |
150 |
2. Երեսպատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
|
Օգտակար հանածոյի անվանումը |
Մարված պաշարից երեսապատման քարի, շինաքարի ելքը, %*) |
Դրույքաչափը (դրամ) |
|
երեսապատ- ման քարը |
շինաքարը |
լցանյութը և բալաստային հումքը |
|
Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
250 |
100 |
30 |
|
30-ից մինչև 40 |
300 |
130 |
|
40-ից մինչև 50 |
350 |
160 |
|
50-ից ավելի |
400 |
200 |
|
Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, զրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
700 |
- |
40 |
|
30-ից մինչև 40 |
1000 |
- |
|
40-ից մինչև 50 |
1300 |
- |
|
50-ից ավելի |
1500 |
- |
|
Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 20 |
800 |
- |
- |
|
20-ից մինչև 30 |
1000 |
- |
|
30-ից մինչև 40 |
1200 |
- |
|
40-ից ավելի |
1400 |
- |
|
Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 20 |
600 |
- |
300 |
|
20-ից մինչև 30 |
800 |
- |
|
30-ից մինչև 40 |
1000 |
- |
|
40-ից ավելի |
1200 |
- |
|
Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
200 |
70 |
20 |
|
30-ից մինչև 40 |
250 |
100 |
|
40-ից մինչև 50 |
300 |
130 |
|
50-ից ավելի |
350 |
150 |
|
Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ |
մինչև 30 |
450 |
150 |
20 |
|
30-ից մինչև 40 |
500 |
200 |
|
40-ից մինչև 50 |
550 |
250 |
|
50-ից ավելի |
600 |
300 |
|
Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ |
|
- |
- |
30 |
|
Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
|
- |
- |
35 |
|
Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ |
|
- |
- |
35 |
*) Սույն կետում ելքի ցուցանիշը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների համար սահմանված օգտակար (կամ փաստացի) ելքի չափն է:
3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
|
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը
(դրամ) |
|
Ցեմենտի հումք` կավեր, կրաքարեր, տրավերտիններ |
80 |
|
Կրաքար` կիր ստանալու համար |
25 |
|
Կավեր |
20 |
|
Գիպսատար կավեր |
200 |
|
Բնական հանքային ներկեր |
1000 |
4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
|
Օգտակար հանածոյի անվանումը |
Դրույքաչափը
(դրամ) |
|
Վանակատ (օբսիդիան) |
5 |
|
Օնիքսանման մարմար, այդ թվում`
- մենաքարը, երեսապատման քարը
- լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք |
30
5 |
|
Լիստվենիտ |
500 |
5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
|
Օգտակար հանածոյի անվանումը |
Չափման
միավորը |
Դրույքաչափը
(դրամ) |
|
Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն) |
տ |
20 |
|
Բարիտ |
տ |
40 |
|
Բենտոնիտ |
տ |
550 |
|
Դիատոմիտ |
խոր. մ |
150 |
|
Դոլոմիտ |
տ |
40 |
|
Դունիտ և պերիդոտիտ |
տ |
100 |
|
Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) |
տ |
350 |
|
Հրակայուն կավեր |
տ |
50 |
|
Պեռլիտ |
խոր. մ |
450 |
|
Ցեոլիտ |
խոր. մ |
400 |
|
Հղկանյութեր |
կգ |
5 |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |