Համարը 
N 27
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.04.2006

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի մարտի 26-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումների մասին» թիվ 61 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"2" մարտի 1999թ.

N 27

 ք.Ստեփանակերտ

 

Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին

 

Մինչև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել և 1999 թվականի հունվարի 1-ից կիրառել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):

2. Սահմանել, որ`

ա) օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման փաստացի գնից, բացառությամբ սույն կետի «դ» ենթակետում նախատեսված դեպքի.

բ) հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված և չիրացված մասի համար վճարը, հաշվարկվում է` ելնելով նախորդ ժամանակաշրջանում արդյունահանված օգտակար հանածոյի իրացման փաստացի գների միջինից.

գ) եթե հաշվետու ժամանակաշրջանում իրացվում է նախորդ ժամանակաշրջանում արդյունահանված և չիրացված օգտակար հանածո, որի համար վճարը վճարվել է սույն կետի «բ» ենթակետին համապատասխան, ապա անհրաժեշտության դեպքում կատարվում է վերահաշվարկ ելնելով օգտակար հանածոյի իրացման փաստացի գնից.

դ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ օնիքսանման մարմարը և լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից` հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.

ե) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:

4. Լիազորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:

5. ԼՂՀ հարկային վարչությանը և ԼՂՀ բնապահպանության վարչությանը` մշակել համատեղ հրահանգ բնապահպանական և բնօգտագործման վճարների կատարման կարգի և մեխանիզմների մասին:

6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 26-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումների մասին» թիվ 61 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. Պողոսյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. մարտի 2-ի

թիվ 27 որոշմամբ

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ

 

I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը

 

1. Մակերևութային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

- ձկնաբուծության նպատակով

1 դրամ

- արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով

0.5 դրամ

- ոռոգման նպատակով

0.0 դրամ

2. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար` 1 դրամ:

3. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

- ոռոգման նպատակով

0.0 դրամ

- այլ նպատակներով

1 դրամ

 

II. Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը

 

1. Ազնիվ մետաղների յուրաքանչյուր գրամի արդյունահանման համար`

ոսկի

6 տոկոս

արծաթ

6 տոկոս

պլատին

6 տոկոս

2. Գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`

պղինձ

6 տոկոս

մոլիբդեն

6 տոկոս

կապար

4 տոկոս

ցինկ

4 տոկոս

ալյումին

5 տոկոս

ռենիում

5 տոկոս

կադմիում

5 տոկոս

սելեն

5 տոկոս

թելուր

5 տոկոս

3. Վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

ածուխ

5 տոկոս

տորֆ

3 տոկոս

այրվող թերթաքարեր

3 տոկոս

4. Երեսապատման քարերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

տուֆ

5 տոկոս

ֆելզիտային տուֆ

6 տոկոս

գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ)

7 տոկոս

մարմար, մարմարացված կրաքարեր

5 տոկոս

դեկորատիվ մարմար

6 տոկոս

կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ

7 տոկոս

տրավերտին

6 տոկոս

բազալտ

4.5 տոկոս

հիալոբազալտ

6 տոկոս

5. Շինարարական քարերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

տուֆ

4 տոկոս

տուֆաավազաքարեր

3.5 տոկոս

բազալտ

3.5 տոկոս

մարմար, մարմարացված կրաքարեր

3.5 տոկոս

պրոֆիրիտ

3 տոկոս

կրաքար

3.5 տոկոս

6. Լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

հրաբխային խարամ

3 տոկոս

պեմզա

4 տոկոս

ավազախճաքարային խառնուրդ (ավազ, խիճ և այլն)

3 տոկոս

բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, գրանիտ, մարմար և այլն)

3 տոկոս

7. Շինանյութերի արտադրության հումքի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

գիպս

7 տոկոս

ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր)

6 տոկոս

կրաքար (կիր ստանալու համար)

3 տոկոս

կավեր

4 տոկոս

բնական հանքային ներկեր

4 տոկոս

գիպսատար կավեր

4 տոկոս

8. Գունագեղ քարերի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունահանման համար`

ագաթ

6 տոկոս

փիրուզ

6 տոկոս

վանակատ (ծիածանվող օբսիդիան)

6 տոկոս

հասպիս

6 տոկոս

օնիքսանման մարմար

5 տոկոս

լիստվենիտ

5 տոկոս

9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր միավորի արդյունահանման համար`

ցեոլիտ (խոր.մ)

5 տոկոս

պեռլիտ (խոր.մ)

6 տոկոս

դիատոմիտ (խոր.մ)

6 տոկոս

բենտոնիտ (տոննա)

6 տոկոս

դունիտ և պերիոտիտ (տոննա)

4 տոկոս

հրակայուն կավեր (տոննա)

4 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք) (տոննա)

4 տոկոս

կերակրի աղ (տոննա)

3 տոկոս

ծծումբ

3 տոկոս

կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա)

3 տոկոս

դոլոմիտ (տոննա)

3.5 տոկոս

բարիտ (տոննա)

5 տոկոս

տեխնիկական քարաղ (տոննա)

3 տոկոս

10. Հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`

արդյունաբերական նպատակով

4.5 տոկոս

բուժական նպատակով

3 տոկոս

ածխաթթու գազ

3 տոկոս

հանքային աղեր (կգ)

2 տոկոս

ջերմային էներգիա (կկալ)

2 տոկոս

 

III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը

 

1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

Անտառային

 ծառատեսակները

 

 

Դրույքաչափը դրամով

      

Հեռավորու- թյունը(կմ)

 

Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառի բնի կտրվածքի (սմ)

վառելափայտ կեղևով

25-ից ավելի

13-24

3-12

  

Հաճարենի

մինչև 10

3640

3220

2800

700

  

10-25

2800

2520

2240

630

   

25-40

2520

2240

1680

560

   

40-ից ավելի

2240

1960

1680

420

Կաղնի, hացենի

մինչև 10

3920

3640

2800

700

  

10-25

3080

2800

2240

630

  

25-40

2520

2240

1680

560

  

40-ից ավելի

1960

1680

1400

420

Բոխի, թխկի, թեղի

մինչև 10

1260

1120

840

700

  

10-25

1120

980

840

630

  

25-40

980

840

700

560

  

40-ից ավելի

840

700

420

420

Ցանկում չնշված այլ ծառատեսակներ

մինչև 10

980

840

700

420

  

10-25

700

700

560

350

  

25-40

560

560

420

280

 

40-ից ավելի

420

420

280

210

 

Նշված կետում հեռավորությունն անտառի սկզբից ծառահատումն ընկած տարածությունն է:

 

2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

  

վերգետնյա մասեր

արմատներ

դեղաբույսեր (կգ)

150 դրամ

500 դրամ

տեխնիկական բույսեր (կգ)

100 դրամ

300 դրամ

սննդային բույսեր (կգ)

20 դրամ

100 դրամ

գեղազարդային բույսեր (հատ)

5 դրամ

3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`

պտուղներ, հատապտուղներ

30 դրամ

տխիլ (տկողին), ընկույզ

60 դրամ

4. Կենդանիների տեսակների յուրաքանչյուր գլխի օգտագործման (որսի) համար`

լոր

100 դրամ

կտցար

100 դրամ

քարակաքավ

500 դրամ

նապաստակ

800 դրամ

վայրի խոզ

8000 դրամ

վայրի աղավնի

100 դրամ

ջրլող թռչուններ (կռնչան բադ, փոքր բադ, սուզաբադ, ջրահավ)

500 դրամ

5. Ձկների տեսակների և խեցգետնի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունագործական և սիրողական որսի համար`

սիգ

20 դրամ

լոքո

50 դրամ

ծածանազգիներ

25 դրամ

խեցգետին

200 դրամ

կարմրախայտ

1500 դրամ

ցանկում չնշված այլ ձկնատեսակներ

25 դրամ

6. Խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի օգտագործման համար`

բարելավված խոտհարքներում և անտառային բացատներում

2000 x Գ դրամ

խոտհարքներում

1000 x Գ դրամ,

որտեղ հողային կադաստրային արժեքի Գ գործակիցը հավասար է շրջանի համար հողի տվյալ տարվա կադաստրային արժեքի և հողի կադաստրային արժեքի տվյալ տարվա միջին հանրապետական ցուցանիշի հարաբերությանը:

7. Անասունների յուրաքանչյուր գլխի արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար`

խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր`

   

- բարելավված արոտավայրերում

500 դրամ

- բնական արոտավայրերում

450 դրամ:

8. Մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար յուրաքանչյուր փեթակի համար` 1500 դրամ: