Համարը 
N 27
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.04.2006

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի մարտի 26-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումների մասին» թիվ 61 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"2" մարտի 1999թ.

N 27

 ք.Ստեփանակերտ

 

Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(խմբ. 26.08.2003 N 225)

1. Հաստատել և 1999 թվականի հունվարի 1-ից կիրառել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):

2. Սահմանել, որ`

ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում դրանց մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման գնից (առանց ավելացված արժեքի հարկի)՝ բացառությամբ սույն կետի «դ» ենթակետում նախատեսված դեպքի, ընդ որում՝

- հաշվետու ժամանակաշրջանում մարված և իրացված մասի համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և իրացման փաստացի գնից,

- հաշվետու ժամանակաշրջանում մարված և չիրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում՝ տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում՝ այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից, ընդ որում, վճարված վճարները պաշարների փաստացի իրացման ժամանակաշրջանում վերահաշվարկվում են՝ ելնելով դրանց իրացման փաստացի գնից,

- այն դեպքում, երբ իրացվում է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվում է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար, ապա հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և որպես օգտակար հանածո վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում՝ տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում՝ այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 26.08.2003 N 225)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.08.2003 N 225)

դ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ օնիքսանման մարմարը և լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից` հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.

ե) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր.

զ) ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:

(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 26.08.2003 N 225)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:

4. Լիազորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:

5. ԼՂՀ հարկային վարչությանը և ԼՂՀ բնապահպանության վարչությանը` մշակել համատեղ հրահանգ բնապահպանական և բնօգտագործման վճարների կատարման կարգի և մեխանիզմների մասին:

6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 26-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարումների մասին» թիվ 61 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. Պողոսյան 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. մարտի 2-ի

թիվ 27 որոշմամբ

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ

 

I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը

 

1. Մակերևութային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

- ձկնաբուծության նպատակով

1 դրամ

- արդյունաբերական նպատակներով

- խմելու և կենցաղային նպատակներով, բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնց համար՝

0.5 դրամ 0.5 դրամ 0.025 դրամ

 

- ոռոգման նպատակով

0.0 դրամ

(1-ին կետը խմբ. 26.08.2003 N 225)

2. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնց համար՝ 0.05 դրամ:

(2-րդ կետը խմբ. 26.08.2003 N 225)

3. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`

- ոռոգման նպատակով

0.0 դրամ

- այլ նպատակներով

1 դրամ

 

II. Օգտակար հանածոների մարված կամ արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը

(վերնագիր լրաց. 26.08.2003 N 225)

 

 

1. Ազնիվ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր գրամի համար՝

        ոսկի

        արծաթ

        պլատին

              1.5 տոկոս

              1.5 տոկոս

               1.5 տոկոս:

(1-ին կետը խմբ. 26.08.2003 N 225)

2. Գունավոր և հազվագյուտ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար՝

        պղինձ

        մոլիբդեն

        կապար

        ցինկ

        ալյումին

        ռենիում

        կադմիում

        սելեն

        թելուր

                                   1.3 տոկոս

                                   1.3 տոկոս

                                   1.0 տոկոս

                                   1.0 տոկոս

                                   1.3 տոկոս

                                   1.3 տոկոս

                                   1.3 տոկոս

                                   1.4 տոկոս

                                   1.3 տոկոս»:

(2-րդ կետը խմբ. 26.08.2003 N 225)

3. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`

ածուխ

5 տոկոս

տորֆ

3 տոկոս

այրվող թերթաքարեր

3 տոկոս

(3-րդ կետը փոփ. 26.08.2003 N 225)

4. Երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

տուֆ

5 տոկոս

ֆելզիտային տուֆ

6 տոկոս

գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ)

7 տոկոս

մարմար, մարմարացված կրաքարեր

5 տոկոս

դեկորատիվ մարմար

6 տոկոս

կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ

7 տոկոս

տրավերտին

6 տոկոս

բազալտ

4.5 տոկոս

հիալոբազալտ

6 տոկոս

(4-րդ կետը փոփ. 26.08.2003 N 225)

5. Շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

տուֆ

4 տոկոս

տուֆաավազաքարեր

3.5 տոկոս

բազալտ

3.5 տոկոս

մարմար, մարմարացված կրաքարեր

3.5 տոկոս

պրոֆիրիտ

3 տոկոս

կրաքար

3.5 տոկոս

(5-րդ կետը փոփ. 26.08.2003 N 225)

6. Լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

հրաբխային խարամ

3 տոկոս

պեմզա

4 տոկոս

ավազախճաքարային խառնուրդ (ավազ, խիճ և այլն)

3 տոկոս

բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, գրանիտ, մարմար և այլն)

3 տոկոս

(6-րդ կետը փոփ. 26.08.2003 N 225)

7. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`

գիպս

7 տոկոս

ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր)

6 տոկոս

կրաքար (կիր ստանալու համար)

3 տոկոս

կավեր

4 տոկոս

բնական հանքային ներկեր

4 տոկոս

գիպսատար կավեր

4 տոկոս

(7-րդ կետը փոփ. 26.08.2003 N 225)

8. Գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`

ագաթ

6 տոկոս

փիրուզ

6 տոկոս

վանակատ (ծիածանվող օբսիդիան)

6 տոկոս

հասպիս

6 տոկոս

օնիքսանման մարմար

5 տոկոս

լիստվենիտ

5 տոկոս

(8-րդ կետը փոփ. 26.08.2003 N 225)

9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`

ցեոլիտ (խոր.մ)

5 տոկոս

պեռլիտ (խոր.մ)

6 տոկոս

դիատոմիտ (խոր.մ)

6 տոկոս

բենտոնիտ (տոննա)

6 տոկոս

դունիտ և պերիոտիտ (տոննա)

4 տոկոս

հրակայուն կավեր (տոննա)

4 տոկոս

անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք) (տոննա)

4 տոկոս

ծծումբ

3 տոկոս

կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա)

3 տոկոս

դոլոմիտ (տոննա)

3.5 տոկոս

բարիտ (տոննա)

5 տոկոս

(9-րդ կետը փոփ. 26.08.2003 N 225)

10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար՝

ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝

          - քարաղի տեսքով

          - աղաջրի տեսքով

              0.88

              0.09

բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝

       Սույն բաժնում ներառված օգտակար հանածոների համար վճարի դրույքաչափը հայկական դրամով հաշվարկելիս որպես համարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքը:

(10-րդ կետը խմբ. 26.08.2003 N 225)

 

III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը

 

1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝

 

ՀՀ

 

Ծ ա ռ ա տ ե ս ա կ ն ե ր ը

Դրույքաչափերը դրամով

շինափայտ առանց կեղևի

վառելափայտ կեղևով

1.

Կաղնի, հացենի, թխկի

3920.0

700.0

2.

Հաճարենի, թեղի լեռնային (կարաղաչ), լորենի

3640.0

700.0

3.

Բոխենի, թեղազգիներ, կեչի, լաստենի

1260.0

700.0

4.

Կենի, արջատխլենի

13920.0

700.0

5.

Թաղարնի (դզելկվա), սղոցի (փշառմավ), շագանակենի, հունական ընկուզենի, սոսի արևելյան, փիստակենի

11600.0

700.0

6.

Սոճի, կիպարիս, եղևնի, գիհի, տանձենի, փռշնի, թթենի

9280.0

700.0

7.

Ծիրանենի, սերկևիլենի, շլորենի, բալենի, նռենի, թզենի, հոնի, զկեռենի, չիչխան (լափռի), սալորենի, կեռասենի (ծտաբալի), խնձորենի, խուրմա

6960.0

700.0

8.

Ակացիա, սզնի, գլեդիչիա

4640.0

700.0

9.

Ծորենի (կծոխոտ), իլենի (խոտենի), սրնգենի, կարմրան (իլղուն), արոսի, դրախտածառ, սոֆորա, սումախ, մամխենի

3490.0

700.0

10.

Բռնչի, բեկտենի, ճապկի, տխլենի

2320.0

700.0

11.

Երկնածառ (այլանոթ), կտակենի, ուռենի, դախկեռաս, բարդի

1170.0

700.0

12.

Ցանկում չնշված այլ ծառատեսակներ

980.0

  700.0»:

(1-ին կետը խմբ. 26.08.2003 N 225)

 

2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`

  

վերգետնյա մասեր

արմատներ

դեղաբույսեր (կգ)

150 դրամ

500 դրամ

տեխնիկական բույսեր (կգ)

100 դրամ

300 դրամ

սննդային բույսեր (կգ)

20 դրամ

100 դրամ

գեղազարդային բույսեր (հատ)

5 դրամ

3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկուզավորների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`

պտուղներ, հատապտուղներ

30 դրամ

տխիլ (տկողին), ընկույզ

60 դրամ

4. Կենդանիների տեսակների յուրաքանչյուր գլխի օգտագործման (որսի) համար`

լոր

100 դրամ

կտցար

100 դրամ

քարակաքավ

500 դրամ

նապաստակ

800 դրամ

վայրի խոզ

8000 դրամ

վայրի աղավնի

100 դրամ

ջրլող թռչուններ (կռնչան բադ, փոքր բադ, սուզաբադ, ջրահավ)

500 դրամ

5. Ձկների տեսակների և խեցգետնի յուրաքանչյուր կիլոգրամի արդյունագործական և սիրողական որսի համար`

սիգ

20 դրամ

լոքո

50 դրամ

ծածանազգիներ

25 դրամ

խեցգետին

200 դրամ

կարմրախայտ

1500 դրամ

ցանկում չնշված այլ ձկնատեսակներ

25 դրամ

6. Խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի օգտագործման համար`

բարելավված խոտհարքներում և անտառային բացատներում

2000 x Գ դրամ

խոտհարքներում

1000 x Գ դրամ,

որտեղ հողային կադաստրային արժեքի Գ գործակիցը հավասար է շրջանի համար հողի տվյալ տարվա կադաստրային արժեքի և հողի կադաստրային արժեքի տվյալ տարվա միջին հանրապետական ցուցանիշի հարաբերությանը:

7. Անասունների յուրաքանչյուր գլխի արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար`

խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր`

   

- բարելավված արոտավայրերում

500 դրամ

- բնական արոտավայրերում

450 դրամ:

8. (կետը հանվել է 26.08.2003 N 225)