ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“26” օգոստոսի 2003թ. |
N 225 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի թիվ 27 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» թիվ 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա) որոշման ներածական մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում դրանց մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման գնից (առանց ավելացված արժեքի հարկի)՝ բացառությամբ սույն կետի «դ» ենթակետում նախատեսված դեպքի, ընդ որում՝
- հաշվետու ժամանակաշրջանում մարված և իրացված մասի համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և իրացման փաստացի գնից,
- հաշվետու ժամանակաշրջանում մարված և չիրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում՝ տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում՝ այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից, ընդ որում, վճարված վճարները պաշարների փաստացի իրացման ժամանակաշրջանում վերահաշվարկվում են՝ ելնելով դրանց իրացման փաստացի գնից,
- այն դեպքում, երբ իրացվում է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվում է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար, ապա հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և որպես օգտակար հանածո վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում՝ տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում՝ այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերվող՝ հրապարակված վիճակագրական միջին գնից.».
գ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «արդյունահանված» բառը փոխարինել «մարված պաշարների» բառերով.
դ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով.
«զ) ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:».
ե) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի I բաժնի՝
- 1-ին կետում «արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով 0.5 դրամ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«- արդյունաբերական նպատակներով
- խմելու և կենցաղային նպատակներով, բացառությամբ 50 տոկոս և
ավելի պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող
բաժնետոմսեր տնօրինող ջրամատակարարման և ջրահեռացման
գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնց համար՝ |
0.5 դրամ
0.5 դրամ
0.025 դրամ».
|
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող կազմակերպությունների, որոնց համար՝ 0.05 դրամ:».
զ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի՝
- վերնագրում «Օգտակար հանածոների» բառերից հետո ավելացնել «մարված կամ» բառերը.
- 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազնիվ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր գրամի համար՝
|
ոսկի
արծաթ
պլատին |
1.5 տոկոս
1.5 տոկոս
1.5 տոկոս: |
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար՝
|
պղինձ
մոլիբդեն
կապար
ցինկ
ալյումին
ռենիում
կադմիում
սելեն
թելուր |
1.3 տոկոս
1.3 տոկոս
1.0 տոկոս
1.0 տոկոս
1.3 տոկոս
1.3 տոկոս
1.3 տոկոս
1.4 տոկոս
1.3 տոկոս»: |
- 3-րդ կետում «յուրաքանչյուր խորանարդ մետրի» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի» բառերով.
- 4, 5, 6 և 7-րդ կետերում «յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի» բառերով.
- 8-րդ կետում «ուրաքանչյուր կիլոգրամի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի» բառերով.
- 9-րդ կետում «յուրաքանչյուր միավորի արդյունահանման» բառերը փոխարինել «մարված պաշարների յուրաքանչյուր միավորի» բառերով և հանել՝
|
«կերակրի աղ (տոննա)
տեխնիկական քարաղ (տոննա) |
3 տոկոս
3 տոկոս» տողերը. |
- 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար՝
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
|
- քարաղի տեսքով
- աղաջրի տեսքով |
0.88
0.09 |
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
Սույն բաժնում ներառված օգտակար հանածոների համար վճարի դրույքաչափը հայկական դրամով հաշվարկելիս որպես համարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքը:»:
է) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի III բաժնի՝
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝
|
ՀՀ |
Ծ ա ռ ա տ ե ս ա կ ն ե ր ը |
Դրույքաչափերը դրամով |
|
շինափայտ առանց կեղևի |
վառելափայտ կեղևով |
|
1. |
Կաղնի, հացենի, թխկի |
3920.0 |
700.0 |
|
2. |
Հաճարենի, թեղի լեռնային (կարաղաչ), լորենի |
3640.0 |
700.0 |
|
3. |
Բոխենի, թեղազգիներ, կեչի, լաստենի |
1260.0 |
700.0 |
|
4. |
Կենի, արջատխլենի |
13920.0 |
700.0 |
|
5. |
Թաղարնի (դզելկվա), սղոցի (փշառմավ), շագանակենի, հունական ընկուզենի, սոսի արևելյան, փիստակենի |
11600.0 |
700.0 |
|
6. |
Սոճի, կիպարիս, եղևնի, գիհի, տանձենի, փռշնի, թթենի |
9280.0 |
700.0 |
|
7. |
Ծիրանենի, սերկևիլենի, շլորենի, բալենի, նռենի, թզենի, հոնի, զկեռենի, չիչխան (լափռի), սալորենի, կեռասենի (ծտաբալի), խնձորենի, խուրմա |
6960.0 |
700.0 |
|
8. |
Ակացիա, սզնի, գլեդիչիա |
4640.0 |
700.0 |
|
9. |
Ծորենի (կծոխոտ), իլենի (խոտենի), սրնգենի, կարմրան (իլղուն), արոսի, դրախտածառ, սոֆորա, սումախ, մամխենի |
3490.0 |
700.0 |
|
10. |
Բռնչի, բեկտենի, ճապկի, տխլենի |
2320.0 |
700.0 |
|
11. |
Երկնածառ (այլանոթ), կտակենի, ուռենի, դախկեռաս, բարդի |
1170.0 |
700.0 |
|
12. |
Ցանկում չնշված այլ ծառատեսակներ |
980.0 |
700.0»: |
- 8-րդ կետը հանել:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 2-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» թիվ 27 որոշման 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի օգոստոսի 1-ից, իսկ սույն որոշման 1-ի կետի «զ» ենթակետի առաջին և երկրորդ մասերով սահմանված դրույթները գործում են 2003 թվականի ապրիլի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |