Համարը 
N 197-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.04.26/07(226)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.06.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի
N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» ապրիլի 2013թ.

N 197-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի N 228 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 509-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման տեքստում, N 1 և N 2 հավելվածների 2-րդ կետերում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.

2) N 1 հավելվածի 3-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին.»,

բ. 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 6-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած զինծառայողներ» բառերը.

3) N 1 հավելվածի 6-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում՝ հաշմանդամ անձին առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը) տրվում է օրենքով սահմանված՝ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։».

4) N 2 հավելվածի 3-րդ կետը «հաշմանդամ զինծառայողներին» բառերից հետո լրացնել «(հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք)» բառերով.

5) N 2 հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում «սանատոր-կուրորտային քարտը» բառերը փոխարինել «՝առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը), որը տրվում է օրենքով սահմանված՝ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա» բառերով.

6) N 2 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Առողջարանային բուժման ուղեգրված քաղաքացին առողջարան է ներկայացնում իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ