Համարը 
N 203-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.04.26/07(226)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.08.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» ապրիլի 2013թ.

N 203-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոստիկանության ծառայողի համազգեստ կրելու ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 284 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի ապրիլի 19-ի N 203-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

Մահուդից, բաղկացած թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

2. Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

Մոխրագույն կտորից, գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա երկու ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեգույն զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է երկու միլիմետր լայնքով՝ կարմիր մահուդից եզրաքուղ: Գագաթնամասում ամրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը: Գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեգույն թելերով ասեղնագործված դափնեճյուղեր և փոքր գլխարկանշան:

3. Գլխարկ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին: Կարվում է տոնական տարազաբաճկոնի կտորից: Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, երկու կողմից ոսկեգույն թելերով ասեղնագործվում են դափնեճյուղեր:

4. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

Մոխրագույն կտորից, անջատվող բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: Երկու լանջափեշերը կոճկվում են երեք զույգ ոսկեգույն կոճակով, երկու գրպանը՝ ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը՝ կարմիր եզրակարերով: Մեջքամասը՝ մեջտեղի կարով, հետևամասում՝ երկու կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը՝ երկկարանի, ներկարված: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարվող մոխրագույն:

5. Տարազաբաճկոն՝ բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով

Երկփեշ, վեց ոսկեգույն կոճակները տեղադրվում են երկշարք: Հետծալված, կարմիր եզրակարված օձիքի վրա ոսկեգույն թելերով ասեղնագործված է դափնեճյուղ: Թևքածալերը կարմիր եզրակարով, երկու թևքաբերանին ոսկեգույն թելերով ասեղնագործված են դափնեճյուղեր, կարմիր եզրաքուղերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեգույն մակաշերտեր: Տարազաբաճկոնի երկու փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Հետևամասում՝ բացվածք: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարվող, ոսկեգույն:

6. Տարազաբաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Մոխրագույն կտորից, երկփեշ, վեց ոսկեգույն կոճակները տեղադրվում են երկշարք: Հետծալված, կարմիր եզրակարված օձիքի վրա ոսկեգույն թելերով ասեղնագործված է դափնեճյուղ: Տարազաբաճկոնի երկու փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Հետևամասում՝ բացվածք: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարվող, մոխրագույն:

7. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով, շղթայով կոճկվող, կրծքամասի երկու կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող ձևավոր կափույրով գրպաններ: Մեջքամասը՝ վերին կտրվածքով, թևքերը՝ միակար թեզանիքներով և կտրվածքով: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Թեզանիքները կոճկվում են երկու ոսկեգույն կոճակով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:

8. Տաբատ՝ բրդյա, ամենօրյա

Մուգ կապույտ կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր եզրաքուղով և երկու սանտիմետր լայնությամբ երկու գունաժապավենով: Արտաքին գրպանները՝ ուղիղ: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով գրպան:

9. Տաբատ՝ կիսաբամբակյա, ամենօրյա

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 8-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:

10. Տաբատ՝ բրդյա, տոնական

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 8-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին: Կարվում է մոխրագույն կտորից:

11. Վերնաշապիկ՝ կարճաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: ՈՒղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է ութ կոճակով, ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

12. Վերնաշապիկ՝ երկարաթև, ուսադիրներով

Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, օձիքը՝ կանգուն կտրվածքով, կրծքամասում՝ կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին՝ առաձգական ժապավեններ: Հետևամասը՝ վերին կտրվածքով: Կոճկվում է ութ կոճակով: Ձախ կտրվածքը՝ շերտակարով: Թևքերը՝ երկար, երկու կոճակով կոճկվող թեզանիքներով: Ուսերին՝ գոտեմակօղեր՝ ուսադիրների համար:

13. Փողկապ՝ սև, մոխրագույն

Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ սուր անկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Ասեղնագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը՝ 55-57 սանտիմետր:

14. Գոտի՝ տաբատի, կաշվից

35 միլիմետր լայնությամբ, մետաղյա ճարմանդով:

15. Կիսաճտքավոր կոշիկ՝

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ՝ կարերով, միացման մեթոդը՝ սոսնձով:

16. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով: Հետևամասերի միացումն առաջամասերին՝ առաձգական ժապավենով: Հիմնական և միջնաստառները՝ կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը՝ արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով:

17. Փողկապի ամրակ

Երկճյուղանի մետաղյա շերտիկ:

18. Ուսկապ (աքսելբանտ)

Ծիրանագույն լարահյուսքերով, երկու արույրե ծայրապանակով:

 

2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

19. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 1-ին կետում նկարագրված գլխարկին:

20. Գլխարկ՝ ականջակալներով

Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

21. Գլխարկ՝ բրդյա

Մուգ մոխրագույն կտորից, կարմիր եզրաքուղով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա երկու փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեգույն զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է երկու միլիմետր լայնքով կարմիր մահուդից պատրաստված եզրաքուղ: Ճակատային մասում ամրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար): Գլխարկաբոլորքի վրա՝ առջևի կենտրոնական մասում ամրացվում է մեծ գլխարկանշան:

22. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 4-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին՝ առանց կարմիր եզրաքուղի:

23. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում՝ մեծ, վրադիր կափույրով գրպաններ, իսկ վերևի մասում՝ թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում՝ ծոցագրպան:

24. Տարազաբաճկոն՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով

1) Գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար` մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, վեց ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք, հետծալված օձիքով: Տարազաբաճկոնի երկու փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

2) Ավագ, միջին և կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` մուգ մոխրագույն կտորից, միափեշ, միակող, չորս ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Տարազաբաճկոնի կրծքամասի երկու կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում` ներկարված գրպաններ` ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

25. Տարազաբաճկոն՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

1) Գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետում նկարագրված տարազաբաճկոնին՝ ուսադիրները` կարովի, ոսկեգույն:

2) Ավագ, միջին և կրտսեր կոչում ունեցող ծառայողների համար` կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 24-րդ կետի 2-րդ ենթակետում նկարագրված տարազաբաճկոնին՝ առանց կրծքամասի վրադիր գրպանների, ուսադիրները` կարովի, ոսկեգույն:

26. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 7-րդ կետում նկարագրված բաճկոնին:

27. Տաբատ՝ բրդյա

Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով, կողագծերը՝ կարմիր եզրաքուղով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված՝ եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով գրպան:

28. Տաբատ՝ սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 27-րդ կետում նկարագրված տաբատին:

29. Վերնաշապիկ՝ կարճաթև և երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:

30. Փողկապ՝ սև, մուգ մոխրագույն

Կառուցվածքով և ձևով նման է 13-րդ կետում նկարագրված փողկապին՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի:

31. Կիսաճտքավոր կոշիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 15-րդ կետում նկարագրված կիսաճտքավոր կոշիկին:

32. Կոշիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 16-րդ կետում նկարագրված կոշիկին:

 

3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

33. Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 1-ին կետում նկարագրված գլխարկին:

34. Գլխարկ՝ ականջակալներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 20-րդ կետում նկարագրված գլխարկին:

35. Պիլոտկա՝ բրդյա

Մոխրագույն կտորից: Կազմված է երկարացված հատակի երկու մասից, երկու պատից և երկու փեշիկից: Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր եզրաքուղով: Ձախ կողմում ունի օդանցքի երեք անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է փոքր գլխարկանշան:

36. Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

Մուգ մոխրագույն կտորից, հանովի, բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի նստած ուրվագիծ, լանջափեշերը կոճկվում են հինգ ոսկեգույն կոճակով, թևքերը՝ երկկարանի, երկու գրպանը՝ ներկարովի, ուղիղ: Հետևամասը՝ երկու կտորից, բաց ծալվածքով, երկու ոսկեգույն կոճակով կոճկվող իրանաձիգ գոտի: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարովի, մուգ մոխրագույն:

37. Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 23-րդ կետում նկարագրված կիսավերարկուին:

38. Տարազաբաճկոն՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից: Միափեշ, միակողմ երեք ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը՝ սեղմոններով, փեշերի ներքևի մասերում՝ ներկարվող, տարազաբաճկոնի փեշերի ներքևի մասերում` ներկարված գրպաններ` ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:

39. Տարազաբաճկոն՝ բրդյա, տոնական, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 38-րդ կետում նկարագրված ամենօրյա տարազաբաճկոնին՝ ուսադիրները` կարովի, ոսկեգույն:

40. Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 7-րդ կետում նկարագրված բաճկոնին:

41. Կիսաշրջազգեստ՝ բրդյա

Մուգ մոխրագույն, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով: Հետևամասում՝ բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:

42. Կիսաշրջազգեստ՝ սինթետիկ

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 41-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:

43. Վերնաշապիկ՝ կարճաթև, երկարաթև, ուսադիրներով

Կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:

44. Փողկապ՝ սև, մուգ մոխրագույն

Ունի երկու շերտ ուղղանկյուն ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում՝ ուղղանկյունով, վերևում՝ մշտական հանգույցով: Վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով: Երկարությունը՝ 17-19 սանտիմետր:

45. Կիսաճտքավոր կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը՝ մինչև վեց սանտիմետր բարձրության: Ճտքերի վերնամասերը՝ ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով: Լեզվակը միացված է առաջամասին:

46. Կոշիկ

Սև գույնի կաշվից: Երեսամասը՝ ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից՝ սոսնձով միացման մեթոդով: Կրունկը՝ մինչև հինգ սանտիմետր բարձրության, փաթաթված երեսամասի նյութով:

 

4. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ, ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ

ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ

 

47. Ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

Ուղղանկյուն, մակերեսը՝ հյուսկեն, հատուկ գործվածքով, ամենօրյա ուսադիրները՝ մոխրագույն, տոնական ուսադիրները՝ ոսկեգույն, կարմիր եզրաքուղով, վերևամասում՝ բազմանկյուն կտրվածքով, հանովի կամ կարովի, իսկ վերնաշապիկի ուսադիրները՝ առանց կարմիր եզրաքուղի, միայն հանովի: Շնորհված կոչումներին համապատասխան՝ ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ՝ ոսկեգույն թելով ասեղնագործված, քսաներկու միլիմետր տրամագծով հնգաթև աստղեր:

 

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

 

Ներմուծեք նկարագրությունը_240

 

Ներմուծեք նկարագրությունը_366

 

 

48. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

Ուղղանկյուն, մակերեսը՝ հատուկ գործվածքով, ուսադիրների վերևամասը՝ կլորացված, կարմիր եզրաքուղով, մուգ մոխրագույն, կարովի կամ հանովի և ոսկեգույն՝ միայն կարովի, վերնաշապիկի ուսադիրների վերևամասը՝ բազմանկյուն, առանց կարմիր եզրաքուղի, մուգ մոխրագույն կամ սպիտակ, միայն հանովի: Ոստիկանության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են երկու մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները՝ մեկ մակաշերտով ուսադիրներ:

Շնորհված կոչմանը համապատասխան՝

ոստիկանության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են քսան միլիմետր տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ ոսկեգույն հնգաթև աստղեր. ոստիկանության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ՝ տասներեք միլիմետր տրամագծով ոսկեգույն հնգաթև աստղեր:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը:

 

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_367

Ներմուծեք նկարագրությունը_368

Ներմուծեք նկարագրությունը_369

Ներմուծեք նկարագրությունը_370

49. Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները

Ուղղանկյուն, մակերեսը՝ հատուկ գործվածքով, ուսադիրների վերևամասը՝ կլորացված, կարմիր եզրաքուղով, մուգ մոխրագույն, կարովի կամ հանովի և ոսկեգույն՝ միայն կարովի, վերնաշապիկի ուսադիրների վերևամասը՝ բազմանկյուն, առանց կարմիր եզրաքուղի, մուգ մոխրագույն կամ սպիտակ, միայն հանովի:

Ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են համապատասխանաբար երեք և երկու՝ տասներեք միլիմետր տրամագծով ոսկեգույն հնգաթև աստղեր:

Ոստիկանության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ոստիկանության ծառայողներն ուսադիրների վրա կրում են նշանաքուղեր՝ շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ՝

ավագ՝ մեկ լայն, ուսադիրի երկայնքով,

ավագ սերժանտ՝ մեկ լայն, ուսադիրի լայնքով,

սերժանտ՝ երեք նեղ, ուսադիրի լայնքով,

կրտսեր սերժանտ՝ երկու նեղ, ուսադիրի լայնքով:

Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը:

Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:

Ներմուծեք նկարագրությունը_371

5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՐԿԱՆՇԱՆՆԵՐԸ

50. Փոքր գլխարկանշան՝ 35X27 միլիմետր չափսերով և ոսկեգույն մետաղից պատրաստված օվալաձև նշան է, որի կենտրոնական մասում տեղադրված է հնգաթև աստղ՝ շրջանակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եռագույնի պատկերով:

51. Մեծ գլխարկանշան՝ բաղկացած է 50-րդ կետում նկարագրված փոքր գլխարկանշանից և այն շրջապատող հինգ զույգ դափնե ճյուղերից, որոնք փոքր գլխարկանշանի ներքևի կենտրոնական մասից բարձրանում են դեպի վեր:

 

Ներմուծեք նկարագրությունը_373  Ներմուծեք նկարագրությունը_374 
                                           

6. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵՎՔԱՆՇԱՆԸ

 

52. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից ութսուն միլիմետր ներքև, կրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը խորհրդանշող թևքանշան: Թևքանշանը` 80X95 միլիմետր չափսերով, կենտրոնում սև կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդանիշը, որի վերևի մասում ժապավենաձև պատկերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Թևքանշանի վերևում տպագրվում կամ ասեղնագործվում են «ԼՂՀ» , իսկ ներքևում` «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

 

 

Ներմուծեք նկարագրությունը_375

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի ապրիլի 19-ի N 203-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

(ՆՈՐՄԱ 1)

 

Հ/Հ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Ծանոթա-

գրություն

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ բրդյա, ամենօրյա

1 հատ

3 տարի

 

3.

Գլխարկ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

4.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

5.

Տարազաբաճկոն՝ բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

6.

Տարազաբաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

5 տարի

 

7.

Բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով

1 հատ

3 տարի

 

8.

Տաբատ՝ բրդյա կամ կիասբրդյա, ամենօրյա

2 հատ

2 տարի

 

9.

Տաբատ՝ բրդյա, տոնական

1 հատ

5 տարի

 

10.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

11.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

12.

Վերնաշապիկ՝ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

2 տարի

1

13.

Վերնաշապիկ՝ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով,

2 հատ

2 տարի

1

14.

Փողկապ՝ սև

1 հատ

5 տարի

 

15.

Փողկապ՝ մուգ մոխրագույն

2 հատ

5 տարի

 

16.

Գոտի՝ տաբատի, կաշվից

1 հատ

5 տարի

 

17.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

3 տարի

 

18.

Կոշիկ

1 զույգ

2 տարի

 

19.

Փողկապի ամրակ

1 հատ

10 տարի

 

20.

Ուսկապ (աքսելբանտ)

1 հատ

15 տարի

 

 Ծանոթագրություն՝

 1. Թույլատրվում է կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

 (ՆՈՐՄԱ 2)

 

Հ/Հ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Ծանոթա-գրություն

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

 

3.

Գլխարկ՝ բրդյա

1 հատ

1 տարի

 

4.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

1 հատ

5 տարի

 

5.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

6.

Կոստյում՝ ամենօրյա (տարազաբաճկոն՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով և տաբատ՝ բրդյա)

1 հատ

4 տարի

 

7.

Կոստյում՝ տոնական (տարազաբաճկոն՝ բրդյա, տոնական, ուսադիրներով և տաբատ՝ բրդյա)

1 հատ

5 տարի

 

8.

Կոստյում՝ բաճկոնով (բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով և տաբատ՝ բրդյա) և տաբատ՝ բրդյա

1 լրակազմ

1 տարի 6 ամիս

 

9.

Տաբատ՝ սինթետիկ

2 հատ

3 տարի

 

10.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

11.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

12.

Վերնաշապիկ՝ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

1 տարի

1

13.

Վերնաշապիկ՝ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

1 տարի

1

14.

Փողկապ՝ սև

1 հատ

5 տարի

 

15.

Փողկապ՝ մուգ մոխրագույն

1 հատ

1 տարի

 

16.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

 

17.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

 

Ծանոթագրություն՝  

 1. Թույլատրվում է կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

 (ՆՈՐՄԱ 3)

 

Հ/Հ

Անվանումը

Քանակը

Կրելու ժամկետը

Ծանոթա-գրություն

1.

Գլխարկ՝ ականջակալներով, կարակուլե (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

1 հատ

6 տարի

 

2.

Գլխարկ՝ ականջակալներով

1 հատ

3 տարի

 

3.

Պիլոտկա՝ բրդյա

1 հատ

3 տարի

 

4.

Վերարկու՝ ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար)

1 հատ

5 տարի

 

5.

Կիսավերարկու՝ ձմեռային, ուսադիրներով

1 հատ

2 տարի

 

6.

Կոստյում՝ ամենօրյա (տարազաբաճկոն՝ բրդյա, ամենօրյա, ուսադիրներով և կիսաշրջազգեստ՝ բրդյա)

1 հատ

4 տարի

 

7.

Կոստյում՝ տոնական (տարազաբաճկոն՝ բրդյա, տոնական, ուսադիրներով և կիսաշրջազգեստ՝ բրդյա)

1 հատ

5 տարի

 

8.

Կոստյում՝ բաճկոնով (բաճկոն՝ բրդյա, ուսադիրներով և կիսաշրջազգեստ՝ բրդյա) և կիսաշրջազգեստ՝ բրդյա

1 լրակազմ

1 տարի 6 ամիս

 

9.

Կիսաշրջազգեստ՝ սինթետիկ

2 հատ

3 տարի

 

10.

Վերնաշապիկ՝ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

11.

Վերնաշապիկ՝ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով

1 հատ

2 տարի

1

12.

Վերնաշապիկ՝ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

1 տարի

1

13.

Վերնաշապիկ՝ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով

2 հատ

1 տարի

1

14.

Փողկապ՝ սև

1 հատ

5 տարի

 

15.

Փողկապ՝ մուգ մոխրագույն

1 հատ

1 տարի

 

16.

Կիսաճտքավոր կոշիկ

1 զույգ

2 տարի

 

17.

Կոշիկ

1 զույգ

1 տարի

 

 Ծանոթագրություն՝

 1. Թույլատրվում է կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ