ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''30'' հուլիսի 2004թ. |
N 284 |
ք.Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2004թ. սեպտեմբերի 1-ը սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2004թ. հուլիսի 30-ի
թիվ 284 որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված ոստիկանության կոչումների:
1. Ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ոստիկանության ծառայողի համազգեստը
1.1 Գլխարկ` ականջակալներով, կարակուլե
Մահուդից բաղկացած` թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից: Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
1.2. Գլխարկ` բրդյա, ամենօրյա
Մուգ մոխրագույն կտորից, կարմիր կանտով և գլխարկաբոլորքով: Կազմված է սև, լաքապատ գլխարկահովարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղերով անցնում է 2 մմ լայնքով` կարմիր մահուդից պատրաստված կանտ: Ճակատային մասում ամրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը: Գլխարկաբոլորքի վրա առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնեճյուղեր և գլխարկանշան:
1.3. Գլխարկ` բրդյա, տոնական
Կռուցվածքով և ձևով նման է 1.2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին: Կարվում է նույն կտորից, ինչ որ տոնական կիտելը և տաբատը:
1.4. Պիլոտկա` բրդյա
Մուգ մոխրագույն կտորից: Կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշերից:
Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր կանտով: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
1.5. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից է, հանովի բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ: Երկու լանջափեշերը կոճկվում են 3 զույգ ոսկեգույն կոճակով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով: Օձիքը ծալովի է, ծայրերը կարմիր եզրակարերով: Մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի: Թևքերը երկկարանի, ներկարված: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
1.6. Կիսավերարկու` գարնանային – աշնանային, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր կափույրներով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:
1.7. Վերարկու` գարնանային – աշնանային, ուսադիրներով
Մուգ մոխրագույն բրդյա կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանովի տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով: Օձիքը` ծալովի, մեջքամասը` վերին կտրվածքով, մեջտեղում` կարով: Թևքերը ներկարված, երկկարանի, կոճակով ամրացված լեզվակով: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Երկու լանջափեշի վրա թեք ներկարված մեծ գրպաններ: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:
1.8. Կիտել` բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով
Երկփեշ, 6 ոսկեգույն կոճակները տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): Կիտելի 2 փեշի ներքևի մասում` ձևավորման ներկարված գրպաններ: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, ոսկեզօծ:
1.9. Կիտել` բրդյա, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, միափեշ, միակողմ 4 ոսկեգույն կոճակով, հետծալված օձիքով: Օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում ներկարված գրպաններ ձևավոր կափույրներով: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
1.10. Բաճկոն` բրդյա, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով, շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճվող կափույրով գրպաններ: Մեջքամասը վերին կտրվածքով, թևերը միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամսերում` ոսկեգույն կոճակով կոճվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
1.11. Տաբատ` բրդյա, ամենօրյա
Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր կանտով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով: Արտաքին գրպանները ուղիղ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճվող կափույրով գրպան:
1.12. Տաբատ` բրդյա, տոնական
Կառուցվածքով և ձևով նման է 1.11-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին: Կարվում է նույն կտորից, ինչ որ ամենօրյա կիտելը և տաբատը:
1.13. Վերնաշապիկ` կարճաթև, ուսադիրներով
Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին` էլաստիկ ժապավեններ: Հետևամասը վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը շերտակարով: Թևերը կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
1.14. Վերնաշապիկ` երկարաթև, ուսադիրներով
Սպիտակ կամ մոխրագույն-երկնագույն կտորից, օձիքը կանգուն կտրվածքով, կրծքամասում, կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին` էլաստիկ ժապավեններ: Հետևամասը վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը շերտակարով: Թևերը երկար, կոճակով կոճվող թեզանիքներով: Ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
1.15. Փողկապ` սև, մուգ մոխրագույն
Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյւնով, վերևում մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով:
1.16. Կաշնե` սպիտակ, մուգ մոխրագույն
Սպիտակ տրիկոտաժե կաշնեն նախատեսված է տոնական, իսկ մուգ մոխրագույնը ամենօրյա հանդերձանքի համար, լայնքը` 24 սմ, երկարությունը 120 սմ:
1.17. Ներքնաշոր` ամառային
Բամբակյա կտորից, բաղկացած է ներքնաշապիկից և վարտիկից: Ձևածքն ունի ուղիղ ուրվագիծ: Ներքնաշապիկը երկարաթև, վզի բացվածքը` կլոր: Առաջամասում մշակված փոքր բացվածք, կոճկվում է մեկ կոճակով: Վարտիքի առաջամասում ունի փոքր բացվածք, իսկ հետևամասի վերին հատվածը` կտրվածքով: Գոտին առաջամասում կոճկվում է 2 կոճակով:
1.18. Ներքնաշոր` ձմեռային
Կառուցվածքով և ձևով նման է 1.17-րդ կետում նկարագրված ամառային ներքնաշորին: Կարվում է բամբակյա կտորից:
1.19. Կաշվե գոտի` սև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով:
50 մմ. լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով:
1.20. Գոտի` տոնական, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով
Ծիրանագույն, սինթետիկ գործվածքից, մետաղյա ճարմանդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով:
1.21. Գոտի` տաբատի, կաշվից
35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
1.22. Կիսաճտքավոր` կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ կարերով, միացման մեթոդը` սոսնձով:
1.23. Կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով:
Հետևամասերի միացումն առաջամասերին` էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից սոսնձով միացման մեթոդով:
1.24. Կիսագուլպա` կիսբրդյա, սև կամ մուգ մոխրագույն
1.25. Կիսագուլպա` բամբակյա, սև կամ մուգ մոխրագույն
1.26. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա
1.27. Ձեռնոց` սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա
1.28. Թիկնոց- ուսնոց` կրելու գոտիով
Մուգ մոխրագույն, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով: Լանջափեշերի վրա թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանովի գլխանոցով: Օձիքը` ծալովի: Մեջքամասը դեպի դուրս բացվող վերին կարով:
1.29. Փողկապի ամրակ
Երկճյուղանի մետաղյա շերտիկ:
1.30. Ուսկապ (աքսելբանտ)
Ծիրանագույն լարահյուսքերով, 2 արույրե ծայրապանակով:
2. Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների համզգեստ
2.1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար)
Կառուցվածքով և ձևով նման է 1.1-ին կետում նկարագրված գլխարկին:
2.2. Գլխարկ` ականջակալներով
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), արհեստական մորթուց (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
2.3. Գլխարկ` բրդյա (կիսաբրդյա), ամենօրյա
Մուգ մոխրագույն կտորից, կարմիր կանտով և գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահութից պտրաստված կանտ: Ճակատային մասում ամրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը (գնդապետների համար): Գլխարկաբոլորքի վրա առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
2.4. Գլխարկ` բրդյա, տոնական
Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ տոնական կիտելը և տաբատը:
2.5. Գլխարկ` սինթետիկ, ամենօրյա
Կառուցվածքով և ձևով նման է 2.3-րդ կետում նկարագրված ամենօրյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ սինթետիկ բաճկոնը և տաբատը:
2.6. Պիլոտկա` բրդյա
Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից:
Վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր կանտով: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
2.7. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)
Կառուցվածքով և ձևով նման է 1.5-րդ կետում նկարագրված ձմեռային վերարկուին առանց կարմիր կանտի:
2.8. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ, վրադիր կափույրով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:
2.9. Վերարկու` բրդյա (կիսաբրդյա), գարնանային - աշնանային ուսադիրներով
Մուգ մոխրագույն բրդյա (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), կիսբրդյա (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար) կտորից, ուղիղ ուրվագծով, ձախ լանջափեշը 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Հանովի տաք ներդիրով, պլաստմասսայե ճարմանդով կոճկվող գոտիով, մինչև ներքև ձգվող տակդիրով: Օձիքը` ծալովի, մեջքամասը` վերին կտրվածքով, մեջտեղում կարով: Թևքերը երկկարանի: Երկու լանջափեշի վրա` թեք ներկարված մեծ գրպաններ: Աստառը մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Ուսդիրները` հանովի, մուգ մոխրագույն:
2.10. Կիտել` բրդյա, ամենօրյա, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից: Միափեշ, միակողմ 4 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կիտելի կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում` ներկարված գրպաններ` ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
2.11. Կիտել` բրդյա, տոնական, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.10-րդ կետում նկարագրված բրդյա կիտելին` առանց կրծքամասի վրադիր գրպանների:
2.12. Բաճկոն` բրդյա, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով, շղթայով կոճկվող, կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը վերին կտրվածքով, թևքերը միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում` ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
2.13. Բաճկոն` սինթետիկ, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.12-րդ կետում նկարագրված բրդյա բաճկոնին:
2.14. Տաբատ` բրդյա, ամենօրյա
Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր կատնով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված կանտից առաջ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:
2.15. Տաբատ` բրդյա, տոնական
Կառուցվածքով և ձևով նման է 2.14-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:
2.16. Տաբատ` սինթետիկ
Կառուցվածքով և ձևով նման է 2.14-րդ կետում նկարագրված ամենօրյա տաբատին:
2.17. Վերնաշապիկ` կարճաթև և երկարաթև, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է 1.13-րդ և 1.14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին:
2.18. Փողկապ` սև, մուգ մոխրագույն
Կառուցվածքով և ձևով նման է 1.15-րդ կետում նկարագրված փողկապին:
2.19. Կաշնե` սպիտակ, մուգ մոխրագույն
Կառուցվածքով և ձևով նման է 1.16-րդ կետում նկարագրված կաշնեին:
2.20 Մայկա` տրիկոտաժե, սպիտակ, կարճաթև
Ուղիղ ձևվածքով, կլոր օձիքով:
2.21. Ներքնաշոր` ամառային
2.22. Ներքնաշոր` ձմեռային
2.23. Կաշվե գոտի` սև
50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդով, վրան հավաքվում են արտաքին ծառայության համար անհրաժեշտ պարագաների գրպանիկներ:
2.24. Գոտի` տաբատի, կաշվից
35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
2.25. Կիսաճտքավոր կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի: Լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին: Ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ կարերով, միացման մեթոդը` սոսնձով:
2.26. Կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով:
Հետևամասերի միացումն առաջամասերին էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձող միացման մեթոդով:
2.27. Կիսագուլպա` կիսաբրդյա, սև, մուգ մոխրագույն
2.28. Կիսագուլպա` բամբակյա, սև, մուգ մոխրագույն
2.29. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա
2.30. Ձեռնոց` սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա
2.31. Թիկնոց – ուսնոց` կրելու գոտիով
Կառուցվածքով և ձևով նման է 1.28-րդ կետում նկարագրված թիկնոց- ուսնոցին:
2.32. Սուլիչ
2.33. Փողկապի ամրակ
2.34. Թաշկինակ
2.35. Զորանոցային հողաթափ
2.36. Զինվորական երկմատնյա ձեռնոց
3. Ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ոստիկանության կին ծառայողների համազգեստը
3.1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլից (գնդապետների համար)
Կառուցվածքով և ձևով նման է 1.1-ին կետում նկարագրված գլխարկին:
3.2. Գլխարկ` ականջակալներով
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի մոխրագույն մորթուց (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), արհեստական մորթուց (ոստիկանության կրտսեր կոչում ունեցողների համար): Թասակը չորստապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
3.3. Պիլոտկա` բրդյա
Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և կենտրոնական մասում իրար վրա ծալվող 2 փեշիկից: Վերծալված եզրակարերը կարմիր: Ձախ կողմում ունի օդանցքի 3 անցք: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
3.4. Գլխարկ` բրդյա, ամենօրյա
Մուգ մոխրագույն կտորից: Բաղկացած է գագաթից և ոլորաբոլորքից: Ունի զուգահեռ զարդակարված լայն եզր: Առաջամասում 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է զարդապարանը: Ոլորաբոլորքն ունի մետաղյա օղակներով 4 անցք, առջևի կենտրոնական մասում ամրացվում է գլխարկանշան:
3.5. Գլխարկ` սինթետիկ
Կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին:
3.6. Գլխարկ` բրդյա, տոնական
Կառուցվածքով և ձևով նման է ամենօրյա գլխարկին, կարվում է նույն կտորից, ինչ որ տոնական կիտելը և կիսաշրջազգեստը:
3.7. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար)
Մուգ մոխրագույն կտորից, հանովի, բնական կարակուլե օձիքով: Ձևվածքն ունի նստած ուրվագիծ, լանջափեշերը կոճկվում են 5 ոսկեգույն կոճակով, թևքերը երկկարանի, երկու գրպանը ներկարովի ուղիղ: Հետևամասը երկու կտորից, բաց ծալվածքով, 2 ոսկեգույն կոճակով կոճկվող իրանաձիգ գոտի: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները կարովի, մուգ մոխրագույն:
3.8. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասերում մեծ, վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
3.9. Վերարկու` գարնանային - աշնանային, ուսադիրներով
Մուգ մոխրագույն բրդյա (ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցողների համար), կիսբրդյա (ոտիկանության կրտսեր կոչում ունեցողների համար) կտորից: Ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ: Աջ լանջափեշը 4 կոճակով կոճկվող գաղտնակար հանգույցով: Թևերը երկկարանի: Լանջափեշերն ունեն կողքի կտրվածքներ, կրծքամասը սեղմոններով: Հետևամասը ներքևում ավարտվում է բաց ծալվածքով: Աստառը սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները հանովի, մուգ մոխրագույն:
3.10. Կիտել` բրդյա, ամենօրյա ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը սեղմոններով, փեշերի ներքևի մասերում ներկարվող կափույրով թեք գրպաններ: Աստառը մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
3.11. Կիտել` բրդյա, տոնական, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է 3.10-րդ կետում նկարագրված ամենօրյա կիտելին:
3.12. Բաճկոն`բրդյա ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, միակողմ, վրադիր օձիքով: Շղթայով կոճկվող: Կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, ոսկեգույն կոճակով կոճկվող կափույրով գրպաններ: Մեջքամասը վերին կտրվածքով, թևքերը միակար թեզանիքներով և կտրվածքով: Գոտկատեղի կողամասերում` ոսկեգույն կոճակով կոճկվող բացվածքներ: Թեզանիքները կոճկվում են 2 ոսկեգույն կոճակով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
3.13. Բաճկոն` սինթետիկ, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է 3.12-րդ կետում նկարագրված բրդյա բաճկոնին:
3.14. Կիսաշրջազգեստ` բրդյա ամենօրյա
Մուգ մոխրագույն, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով: Հետևամասում բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:
3.15. Կիսաշրջազգեստ` սինթետիկ, ամենօրյա
Կառուցվածքով և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:
3.16. Կիսաշրջազգեստ` բրդյա, տոնական
Կառուցվածքով և ձևով նման է 3.14-րդ կետում նկարագրված կիսաշրջազգեստին:
3.17. Տաբատ` բրդյա
Մուգ մոխրագույն կտորից: Առաջամասը մշակված սեղմոններով, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից մեկ կոճակով և շղթայով: Մետաքսյա աստառով, կողագծերը` կարմիր կանտով: Արտաքին գրպանները թեք: Փողքերի ծայրերը թեզանիքներով:
3.18. Վերնաշապիկ` կարճաթև, երկարաթև, ուսադիրներով
Կառուցվածքով և ձևով նման է 1.13-րդ և 1.14-րդ կետերում նկարագրված վերնաշապիկներին, ձախ շերտակարի փոխարեն կարվում է աջ շերտակար:
3.19. Փողկապ` սև, մուգ մոխրագույն
Կառուցվածքով և ձևով նման է 1.15-րդ կետում նկարագրված փողկապին:
3.20. Կաշնե` սպիտակ, մուգ մոխրագույն
Կառուցվածքով և ձևով նման է 1.16-րդ կետում նկարագրված կաշնեին:
3.21. Կաշվե գոտի` սև
Կառուցվածքով և ձևով նման է 2.23-րդ կետում նկարագրված գոտուն:
3.22. Գոտի` տաբատի, կաշվից
Կառուցվածքով և ձևով նման է 2.24-րդ կետում նկարագրված գոտուն:
3.23. Կիսաճտքավոր կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը մինչև 5.5 սմ բարձրության: Ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ մեջդիրով: Լեզվակը միացված է առաջամասին:
3.24. Կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից սոսնձով միացման մեթոդով: Կրունկը մինչև 5 սմ բարձրության, երեսամասի նյութով:
3.25. Ներքնազգեստ` ամառային
3.26. Ներքնազգեստ` ձմեռային
3.27. Գուլպա` տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն
3.28. Զուգագուլպա` կիսաբրդյա, կապրոնե
3.29. Ձեռնոց` բրդյա, սև, հինգմատնյա
3.30. Ձեռնոց` սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա
3.31. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով
3.32. Սուլիչ
3.33. Փողկապի ամրակ
Հանդերձանքի տեսակները տրվում են ըստ հասանելիք նորմաների:
Փողկապը, ձեռնոցները, տաբատի գոտին, կաշվե սև գոտին, թիկնոց-ուսնոցը իր կրելու գոտիով, և ձեռնոցները նույնն են, ինչ որ` ոստիկանության գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ոստիկանությունում ծառայող տղամարդկանց համար:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2004թ. հուլիսի 30-ի
թիվ 284 որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 1)
|
դդ ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Կրելու ժամկետը |
Ծանո- թագրու-
թյուն |
|
1. |
Գլխարկ ականջակալներով, կարակուլե |
1 հատ |
6 տարի |
|
|
2. |
Գլխարկ բրդյա, ամենօրյա |
1 հատ |
3 տարի |
|
|
3. |
Գլխարկ բրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
4. |
Պիլոտկա բրդյա |
1 հատ |
3 տարի |
|
|
5. |
Վերարկու ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
6. |
Կիսավերարկու գարնանային-աշնանային, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
4 |
|
7. |
Վերարկու բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
8. |
Կիտել բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
9. |
Կիտել բրդյա, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
10. |
Բաճկոն բրդյա, ուսադիրներով |
1 հատ |
3 տարի |
|
|
11. |
Տաբատ բրդյա, ամենօրյա |
2 հատ |
2 տարի |
|
|
12. |
Տաբատ բրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
13. |
Վերնաշապիկ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
14. |
Վերնաշապիկ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
15. |
Վերնաշապիկ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
16. |
Վերնաշապիկ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
17. |
Փողկապ սև |
1 հատ |
5 տարի |
|
|
18. |
Փողկապ մուգ մոխրագույն |
2 հատ |
5 տարի |
|
|
19. |
Կաշնե սպիտակ (վճարումով) |
2 հատ |
4 տարի |
|
|
20. |
Կաշնե մուգ մոխրագույն (վճարումով) |
2 հատ |
3 տարի |
|
|
21. |
Ներքնաշոր ամառային |
2 լրակազմ |
1 տարի |
2 |
|
22. |
Ներքնաշոր ձմեռային |
1 լրակազմ |
2 տարի |
2 |
|
23. |
Կաշվե գոտի սև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով |
1 հատ |
10 տարի |
|
|
24. |
Գոտի տոնական, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով |
1 հատ |
15 տարի |
|
|
25. |
Գոտի տաբատի, կաշվից |
1 հատ |
5 տարի |
|
|
26. |
Կիսաճտքավոր կոշիկ |
1 զույգ |
3 տարի |
3 |
|
27. |
Կոշիկ |
1 զույգ |
2 տարի |
3 |
|
28. |
Կիսագուլպա կիսաբրդյա սև, մուգ մոխրագույն |
1 զույգ |
1 տարի |
|
|
29. |
Կիսագուլպա բամբակյա սև, մուգ մոխրագույն |
2 զույգ |
1 տարի |
|
|
30. |
Ձեռնոց սպիտակ, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
3 տարի |
|
|
31. |
Ձեռնոց բրդյա սև, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
3 տարի |
|
|
32. |
Թիկնոց-ուսնոց կրելու գոտիով |
1 հատ |
2 տարի |
|
|
33. |
Փողկապի ամրակ |
1 հատ |
10 տարի |
|
|
34. |
Ուսկապ (աքսելբանտ) 2 արույրե ծայրապանակով |
1 հատ |
15 տարի |
|
Թույլատրվում է`
1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,
2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կարճաթև)-կիսավարտիքով,
3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,
4. կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 2)
|
դդ ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Կրելու ժամկետը |
Ծանո- թագրու-
թյուն |
|
1. |
Գլխարկ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար) |
1 հատ |
6 տարի |
|
|
2. |
Գլխարկ ականջակալներով |
1 հատ |
3 տարի |
|
|
3. |
Գլխարկ բրդյա, ամենօրյա |
1 հատ |
2 տարի |
|
|
4. |
Գլխարկ բրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
5. |
Գլխարկ սինթետիկ, ամենօրյա |
1 հատ |
3 տարի |
4 |
|
6. |
Պիլոտկա բրդյա |
1 հատ |
3 տարի |
|
|
7. |
Վերարկու ձմեռային բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով (գնդապետների համար) |
1 հատ |
5 տարի |
5 |
|
8. |
Կիսավերարկու ձմեռային, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
|
|
9. |
Վերարկու բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
10. |
Կիտել բրդյա, ամենօրյա, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
|
|
11. |
Կիտել բրդյա, տոնական, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
12. |
Բաճկոն բրդյա, ուսադիրներով |
1 հատ |
3 տարի |
|
|
13. |
Բաճկոն սինթետիկ, ուսադիրներով |
1 հատ |
3 տարի |
4 |
|
14. |
Տաբատ բրդյա, ամենօրյա |
2 հատ |
2 տարի |
|
|
15. |
Տաբատ բրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
16. |
Տաբատ սինթետիկ |
1 հատ |
3 տարի |
4 |
|
17. |
Վերնաշապիկ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
18. |
Վերնաշապիկ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
19. |
Վերնաշապիկ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
20. |
Վերնաշապիկ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
21. |
Փողկապ սև |
2 հատ |
3 տարի |
|
|
22. |
Փողկապ մուգ մոխրագույն |
2 հատ |
3 տարի |
|
|
23. |
Կաշնե սպիտակ (վճարումով) |
2 հատ |
4 տարի |
|
|
24. |
Կաշնե մուգ մոխրագույն (վճարումով) |
2 հատ |
3 տարի |
|
|
25. |
Ներքնաշոր ամառային |
1 լրակազմ |
1 տարի |
2 |
|
26. |
Ներքնաշոր ձմեռային |
2 լրակազմ |
3 տարի |
2 |
|
27. |
Կաշվե գոտի սև |
1 լրակազմ |
5 տարի |
|
|
28. |
Գոտի տաբատի, կաշվից |
1 հատ |
5 տարի |
|
|
29. |
Կիսաճտքավոր կոշիկ |
1 զույգ |
2 տարի |
3 |
|
30. |
Կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
3 |
|
31. |
Կիսագուլպա կիսաբրդյա սև, մուգ մոխրագույն |
1 զույգ |
2 տարի |
|
|
32. |
Կիսագուլպա բամբակյա սև, մուգ մոխրագույն |
2 զույգ |
1 տարի |
|
|
33. |
Ձեռնոց սև, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
2 տարի |
|
|
34. |
Ձեռնոց սպիտակ, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
2 տարի |
|
|
35. |
Թիկնոց-ուսնոց կրելու գոտիով |
1 հատ |
7 տարի |
|
|
36. |
Սուլիչ |
1 հատ |
4 տարի |
|
|
37. |
Փողկապի ամրակ (վճարումով) |
1 հատ |
10 տարի |
|
Թույլատրվում է`
1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,
2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կարճաթև)-կիսավարտիքով,
3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,
4. տրվում է միայն արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներին
5. կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 3)
|
դդ ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Կրելու
ժամկետը |
Ծանո-
թագրու- թյուն |
|
1. |
Գլխարկ ականջակալներով, |
1 հատ |
2 տարի |
|
|
2. |
Գլխարկ կիսաբրդյա, ամենօրյա |
1 հատ |
2 տարի |
|
|
3. |
Գլխարկ կիսաբրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
4. |
Գլխարկ սինթետիկ |
1 հատ |
տարի |
|
|
5. |
Պիլոտկա կիսաբրդյա |
1 հատ |
3 տարի |
|
|
6. |
Կիսավերարկու ձմեռային, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
|
|
7. |
Վերարկու բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
8. |
Կիտել կիսաբրդյա, ամենօրյա, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
|
|
9. |
Կիտել կիսաբրդյա, տոնական, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
|
|
10. |
Բաճկոն սինթետիկ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
|
|
11. |
Տաբատ կիսաբրդյա, ամենօրյա |
2 հատ |
2 տարի |
|
|
12. |
Տաբատ կիսաբրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
|
|
13. |
Տաբատ սինթետիկ |
1 հատ |
2 տարի |
|
|
14. |
Վերնաշապիկ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
15. |
Վերնաշապիկ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
16. |
Վերնաշապիկ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
17. |
Վերնաշապիկ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
18. |
Փողկապ սև |
1 հատ |
3 տարի |
|
|
19. |
Փողկապ մուգ մոխրագույն |
2 հատ |
3 տարի |
|
|
20. |
Կաշնե սպիտակ (վճարումով) |
2 հատ |
4 տարի |
|
|
21. |
Կաշնե մուգ մոխրագույն (վճարումով) |
2 հատ |
3 տարի |
|
|
22. |
Ներքնաշոր ամառային |
1 լրակազմ |
1 տարի |
2 |
|
23. |
Ներքնաշոր ձմեռային |
2 լրակազմ |
2 տարի |
2 |
|
24. |
Կաշվե գոտի սև |
1 լրակազմ |
5 տարի |
|
|
25. |
Գոտի տաբատի, կաշվից |
1 հատ |
5 տարի |
|
|
26. |
Կիսաճտքավոր կոշիկ |
1 զույգ |
2 տարի |
3 |
|
27. |
Կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
3 |
|
28. |
Կիսագուլպա կիսաբրդյա սև, մուգ մոխրագույն |
2 զույգ |
2 տարի |
|
|
29. |
Կիսագուլպա բամբակյա սև, մուգ մոխրագույն |
2 զույգ |
1 տարի |
|
|
30. |
Ձեռնոց սև, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
5 տարի |
|
|
31. |
Ձեռնոց սպիտակ, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
2 տարի |
|
|
32. |
Թիկնոց-ուսնոց կրելու գոտիով |
1 հատ |
7 տարի |
|
|
33. |
Սուլիչ |
1 հատ |
4 տարի |
|
|
34. |
Փողկապի ամրակ (վճարումով) |
1 հատ |
10 տարի |
|
|
35. |
Թաշկինակ |
4 հատ |
1 տարի |
4 |
|
36. |
Զորանոցային հողաթափ |
1 զույգ |
2 տարի |
4 |
|
37. |
Զինվորական երկմատնյա ձեռնոց |
1 զույգ |
1տարի |
4 |
Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտների (ուսադիրների) վրա
Թույլատրվում է`
1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,
2. ամառային ներքնաշորը փոխարինել մայկա (կարճաթև)-կիսավարտիքով,
3. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,
4. տրվում է ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտներին (ունկնդիրներին)
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
(ՆՈՐՄԱ 4)
|
դդ ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Կրելու
ժամկետը |
Ծանո- թագրու-
թյուն |
|
1. |
Գլխարկ ականջակալներով, կարակուլե (գնդապետների համար) |
1 հատ |
5 տարի |
|
|
2. |
Գլխարկ ականջակալներով |
1 հատ |
3 տարի |
7 |
|
3. |
Պիլոտկա բրդյա |
1 հատ |
3 տարի |
4 |
|
4. |
Գլխարկ բրդյա, ամենօրյա |
1 հատ |
2 տարի |
4 |
|
5. |
Գլխարկ սինթետիկ |
1 հատ |
2 տարի |
3 |
|
6. |
Գլխարկ բրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
4 |
|
7. |
Վերարկու ձմեռային բրդյա, կարակուլե օձիքով ուսադիրներով (գնդապետների համար) |
1 հատ |
5 տարի |
6 |
|
8. |
Կիսավերարկու ձմեռային, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
|
|
9. |
Վերարկու բրդյա, գարնանային-աշնանային, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
4 |
|
10. |
Կիտել բրդյա, ամենօրյա, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
4 |
|
11. |
Կիտել բրդյա, տոնական, ուսադիրներով |
1 հատ |
5 տարի |
4 |
|
12. |
Բաճկոն բրդյա, ուսադիրներով |
1 հատ |
3 տարի |
4 |
|
13. |
Բաճկոն սինթետիկ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
3 |
|
14. |
Կիսաշրջազգեստ բրդյա, ամենօրյա |
2 հատ |
2 տարի |
4 |
|
15. |
Կիսաշրջազգեստ սինթետիկ |
1 հատ |
2 տարի |
3 |
|
16. |
Կիսաշրջազգեստ բրդյա, տոնական |
1 հատ |
5 տարի |
4 |
|
17. |
Տաբատ բրդյա |
1 հատ |
2 տարի |
4 |
|
18. |
Վերնաշապիկ կարճաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
19. |
Վերնաշապիկ երկարաթև, սպիտակ, ուսադիրներով |
1 հատ |
2 տարի |
1 |
|
20. |
Վերնաշապիկ երկարաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
21. |
Վերնաշապիկ կարճաթև, մոխրագույն-երկնագույն, ուսադիրներով |
2 հատ |
2 տարի |
1 |
|
22. |
Փողկապ սև |
1 հատ |
2 տարի |
|
|
23. |
Փողկապ մուգ մոխրագույն |
2 հատ |
2 տարի |
|
|
24. |
Կաշնե սպիտակ (վճարումով) |
2 հատ |
4 տարի |
|
|
25. |
Կաշնե մուգ մոխրագույն (վճարումով) |
2 հատ |
3 տարի |
|
|
26. |
Կաշվե գոտի սև |
1 լրակազմ |
5 տարի |
|
|
27. |
Գոտի տաբատի, կաշվից |
1 հատ |
5 տարի |
|
|
28. |
Կիսաճտքավոր կոշիկ |
1 զույգ |
2 տարի |
2 |
|
29. |
Կոշիկ |
1 զույգ |
1 տարի |
2 |
|
30. |
Կանացի ներքնազգեստ ամառային |
2 հատ |
3 տարի |
|
|
31. |
Կանացի ներքնազգեստ ձմեռային |
2 հատ |
1 տարի |
|
|
32. |
Գուլպա տրիկոտաժե, սև, մուգ մոխրագույն |
2 զույգ |
1 տարի |
|
|
33. |
Զուգագուլպա կիսաբրդյա, կապրոնե |
1 զույգ |
1 տարի |
|
|
34. |
Ձեռնոց սպիտակ, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
5 տարի |
5 |
|
35. |
Ձեռնոց սև, հինգմատնյա (վճարումով) |
1 զույգ |
2 տարի |
5 |
|
36. |
Թիկնոց-ուսնոց կրելու գոտիով |
1 հատ |
7 տարի |
|
|
37. |
Սուլիչ |
1 հատ |
4 տարի |
|
|
38. |
Փողկապի ամրակ (վճարումով) |
1 հատ |
10 տարի |
|
Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կին կուրսանտների (ունկնդիրների) վրա:
Թույլատրվում է`
1. կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը,
2. կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը,
3. տրվում է արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության ավագ և կրտսեր կին ծառայողներին,
4. ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է կիսաբրդյա կտորից,
5. ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է անվճար,
6. կարակուլե օձիքը տրվում է 6 տարի ժամկետով,
7. ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողին տրվում է արհեստական մորթուց:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԼՂՀ ոստիկանության անհրաժեշտ հանդերձանքի տեսականու եւ տեխնիկական բնութագրերի վերաբերյալ
1. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից, անջատվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Թիկունքը` վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` մեծ, վրադիր կափույրով գրպաններ, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում` ծոցագրպան: Ուսադիրները` հանովի, մուգ մոխրագույն:
2. Կիտել` բրդյա, ամենօրյա, ուսադիրներով
Մուգ մոխրագույն կտորից: Միափեշ, միակողմ 4 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կիտելի կրծքամասի 2 կողմում տեղադրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում` ներկարված գրպաններ` ձևավոր կափույրով: Աստառը` մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպան: Ուսադիրները` կարովի, մուգ մոխրագույն:
3. Տաբատ` բրդյա, ամենօրյա
Մուգ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Մետաքսյա աստառով, կողագծերը կարմիր կատնով: Գոտին գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են, տեղադրված կանտից առաջ: Հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:
4. Կոշիկ
Սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով:
Հետևամասերի միացումն առաջամասերին էլաստիկ ժապավենով: Հիմնական և միջնաստառները կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը արհեստական կաշվից: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով:
5. Վերնաշապիկ` կարճաթև, ուսադիրներով
Մոխրագույն-երկնագույն կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին` էլաստիկ ժապավեններ: Հետևամասը վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը շերտակարով: Թևերը կարճ, ուղիղ թևքածալերով: Ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
6. Վերնաշապիկ` երկարաթև, ուսադիրներով
Մոխրագույն-երկրագույն կտորից, օձիքը կանգուն կտրվածքով, կրծքամասում, կոճակով կոճկվող կափույրով և շերտակավոր վրադիր գրպաններ: Ուղիղ գոտիով, կարագծերին` էլաստիկ ժապավեններ: Հետևամասը վերին կտրվածքով: Կոճկվում է 8 կոճակով: Ձախ կտրվածքը շերտակարով: Թևերը երկար, կոճակով կոճվող թեզանիքներով: Ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
7. Փողկապ` սև, մուգ մոխրագույն
Ունի լայնացած ուրվագծով ձևվածք: Պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԵՐԸ