Համարը 
N 285
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.06.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.05.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունիսի 2007թ.

N 285

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 284 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» թիվ 284 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի՝

ա) նախաբանը «ավագ» բառից հետո լրացնել «միջին» բառով,

բ) 1.2-րդ կետում «ճակատային մասում» բառերը փոխարինել «Գագաթնամասում» բառով,

գ) 1.3-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «և տաբատը» բառերը,

դ) 1.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գլխարկահովհարի արտաքին մակերեսի վրա, առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնե ճյուղեր»,

ե) 1.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.8. Կիտել՝ բրդյա, պողպատագույն, տոնական, ուսադիրներով

Երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): 2 թևքաբերանին ոսկեզօծ թելով ասեղնագործված են դափնեճյուղեր, կարմիր կանտերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարովի, ոսկեզօծ»,

զ) 1.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.9. Կիտել՝ բրդյա, ուսադիրներով

Մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Հետծալված, կարմիր եզրով օձիքի վրա ոսկեզօծ թելով ասեղնագործված է հատուկ պատկեր (դափնեճյուղ): Կիտելի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարովի, ոսկեզօծ»,

է) 1.12-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կարվում է մուգ կապույտ գույնի կտորից»,

ը) 2-րդ կետը «ավագ» բառից հետո լրացնել «միջին» բառով,

թ) 2.3-րդ կետում «ճակատային մասում» բառերը փոխարինել «Գագաթնամասում» բառով,

ժ) 2.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.10. Կիտել բրդյա, ամենօրյա ուսադիրներով

Գլխավոր կոչում ունեցող ծառայողի համար՝ մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք, հետծալված օձիքով: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարովի, մուգ մոխրագույն:

Ավագ, միջին և կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ մուգ մոխրագույն կտորից, միափեշ, միակող, 4 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կիտելի կրծքամասի երկու կողմում տեղա-դրված են վրադիր շերտակարով, իսկ փեշերի ներքևի մասերում՝ ներկարված գրպաններ՝ ձևավոր կափույրով: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ծոցագրպան: Ուսադիրները՝ կարովի, մուգ մոխրագույն»,

ժա) 2.11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.11. Կիտել՝ բրդյա, տոնական ուսադիրներով

Գլխավոր կոչում ունեցող ծառայողների համար՝ մուգ մոխրագույն կտորից, երկփեշ, 6 ոսկեգույն կոճակը տեղադրված են երկշարք: Կիտելի 2 փեշի ներքևի մասերում՝ ձևավոր կափույրով ներկարված գրպաններ: Աստառը՝ մետաքսյա, ձախ կողմում ունի ծոցագրպան: Ուսադիրները՝ կարովի, մուգ մոխրագույն:

Ավագ, միջին և կրտսեր կոչում ունեցող ծառայողների համար՝ մուգ մոխրագույն կտորից: Կառուցվածքով և ձևով նման է 2.10-րդ կետի երկրորդ պարբերությունում նկարագրված բրդյա կիտելին՝ առանց կրծքամասի վրադիր գրպանների»,

ժբ) 3-րդ կետում «գլխավոր և ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ և միջին» բառերով,

ժգ) ոստիկանության ծառայողների համազգեստի նկարագրության պատկերների վերնագրերը «ավագ» բառերից հետո լրացնել «, միջին» բառերով,

որոշման 1-ին կետով սահմանված թիվ 2 հավելվածի՝

ա) նորմա 1-ի 22-րդ կետում «1 լրակազմ» բառերը փոխարինել «2 լրակազմ» բառերով,

բ) նորմա 2-ի վերնագրում «գլխավոր և ավագ» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ և միջին» բառերով,

գ) նորմա 3-ի 10-րդ և 13-րդ կետերում «2 տարի» բառերը փոխարինել «1 տարի 6 ամիս» բառերով,

դ) նորմա 3-ի 18-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով,

ե) նորմա 3-ի 19-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով,

զ) նորմա 3-ում «Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կուրսանտների (ունկնդիրների) վրա» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված նորմաները և ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորողների վրա»,

է) նորմա 4-ի վերնագիրը «ավագ» բառից հետո լրացնել «, միջին» բառով,

ը) նորմա 4-ի 23-րդ կետում «2 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով,

թ) նորմա 4-ում «Նշված ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների կին կուրսանտների (ունկնդիրների) վրա» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված նորմաները և ժամկետները տարածվում են նաև ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով կին սովորողների վրա».

որոշմամբ հաստատված ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագրության վերնագրերում «ավագ և կրտսեր» բառերը փոխարիենլ «ավագ, միջին և կրտսեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ