Համարը 
Թիվ 4/36
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
04.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.10.2006

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 08 հունիսի 2004թ. թիվ 82/326 «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգի մասին» որոշումը:

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«12» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 369

ԼՂՀ արդարադատության նախարար _______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«4» մարտի 2005թ.

 Թիվ 4/36

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 08 հունիսի 2004թ. թիվ 82/326 «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգի մասին» որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 4-ի

թիվ 4/36 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Դիտորդական առաքելություն իրականացնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և անձանց հավատարմագրման կարգը, իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները և լիազորությունների ժամկետները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն՝

1) միջազգային կազմակերպությունները.

2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.

3) օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:

Սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները և անձինք համարվում են միջազգային դիտորդներ, իսկ 4-րդ ենթակետում նշված կազմակերպությունները՝ տեղական դիտորդներ:

 

II. Օտարերկրյա և տեղական դիտորդների հավատարմագրման կարգը

 

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն կարող են իրականացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

4. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել տեղական դիտորդները՝ ընտրությունները նշանակվելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ, իսկ միջազգային դիտորդները՝ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնելու տեղական դիտորդների հավատարմագիրը համապատասխան կազմակերպություններին է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ միջազգային դիտորդներին՝ նաև մինչև քվեարկության նախորդ օրը:

6. ԼՂՀ հասարակական կազմակերպությունները դիմումին կից ներկայացնում են ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից տրված գրանցման վկայականի պատճենը և կազմակերպության կանոնադրությունը:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո դիտորդների ներկայացված ցուցակի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը դիտորդին է տալիս համապատասխան վկայական (հայերեն լեզվով լրացված), իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ օտարերկրյա դիտորդներին հայերեն և համապատասխանաբար անգլերեն կամ ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ:

8. Եթե դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ ներկայացրած կազմակերպությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոնում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա առավելությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնք երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելը:

 

III. Դիտորդի իրավունքները և պարտականությունները

 

9. Դիտորդն իրավունք ունի՝

- ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից երկու դիտորդ, իսկ յուրաքանչյուր ԼՂՀ հասարակական կազմակերպությունից՝ մեկական դիտորդ.

- համապետական ընտրությունների ժամանակ արտասահմանում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում և զինվորական մասերում կազմավորված տեղամասային կենտրոններում.

- անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ.

- քվեարկության օրը հետևել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.

- հանդիպել թեկնածուների և ընտրողների հետ.

- անցկացնել մամլո ասուլիսներ և դիմել զանգվածային լրատվության միջոցներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

10. Դիտորդն իրավունք չունի՝

- աջակցել թեկնածուներին կամ կուսակցություններին.

- միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին.

- օգտագործել իր կարգավիճակը՝ ընտրությունների ընթացքին հետևելու հետ չառնչվող գործողությունների համար.

- դիտորդը կարող է արտահայտել իր կարծիքը հարցման դեպքում, սակայն չի կարող պահանջել կամ փորձել միջամտել ընտրական հանձնաժողովի որոշումների ընդունմանը:

11. Միջազգային իրավունքի նորմերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու է հավատարմագրված դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

12. Դիտորդը ընտրությունների արդյունքների ամփոփման և ընթացքի մասին զեկուցագրերի կրկնօրինակները ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ օտարերկրյա դիտորդը՝ նաև արտաքին գործերի նախարարությանը:

 

IV. Դիտորդի գործունեության երաշխիքները

 

13. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:

14. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ իր անձնական դրամական միջոցների հաշվին:

15. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված իրավունքներն իրականացնելիս դիտորդին համապատասխան ընտրական հանձնաժողովները ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն:

16. Դիտորդը դիտումներն իրականացնում է ինքնուրույն, անկախ և անկողմնակալ:

17. Դիտորդը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իր գնահատականների և կարծիքների համար:

18. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրության ավարտից 10 օր հետո:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան