| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«22» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 397
ԼՂՀ արդարադատության նախարար _______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«16» մարտի 2005թ. |
Թիվ 5/62 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 52-րդ հոդվածով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ-ի 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/62 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով ապահովում են արտասահմանում բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող, ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմվող ընտրողների ցուցակներում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկում են քաղաքացիների հայտերի հիման վրա՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ: Քվեարկության նախորդ երկու օրվա ընթացքում կամ քվեարկության օրը հայտ ներկայացրած քաղաքացիներն ընդգրկվում են լրացուցիչ ցուցակներում, որոնք կցվում են հիմնական ցուցակին:
4. Տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրության օրվանից 45 օր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կազմավորում են ընտրական տեղամասեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերի թիվը կարող է լինել մեկից ավելի: Յուրաքանչյուր տեղամասում քվեարկող ընտրողների թիվը չի կարող գերազանցել 2000-ը:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներն իրենց մոտ կազմավորված ընտրական տեղամասերի քանակի և ընտրողների թվի մասին տեղեկատվությունն ուղարկում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
8. Քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները փակցվում են ընտրական տեղամասերում՝ տեսանելի վայրում: Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը փակցվում է ընտրական տեղամասում քվեարկությունից երկու օր առաջ:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմված ընտրողների ցուցակների մեկ օրինակը քվեարկությունից ոչ ուշ, քան 35 օր առաջ, նշված հաստատությունների ղեկավարներն ուղարկում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմված ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների տվյալները տրամադրում է համապատասխան համայնքների ղեկավարներին՝ այդ քաղաքացիներին տվյալ համայնքի ընտրողների ցուցակից հանելու համար:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2005թ մայիսի 26-ից մինչև մայիսի 29-ը ժամը 18.00-ն:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերի թվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և հանձնաժողովների անդամներ նշանակող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորելու համար Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն (դաշինքի անդամ կուսակցություններ) իրենց մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացրած որոշմամբ մինչև 2005թ. մայիսի 11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերի թվին համապատասխան՝ իրենց կողմից նշանակված երկուական անդամի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսի համարը):
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված անդամների սույն որոշման 13-րդ կետում նշված տվյալները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն մինչև 2005թ. մայիսի 11-ը:
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չկազմավորվելու դեպքում՝ թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:
16. Քվեարկությունից 7 օր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղարկում է.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգիրք.
բ) կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, քվեաթերթիկների նմուշները, ընտրական գործընթացին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է անհրաժեշտ քանակությամբ քվեաթերթիկների պատրաստումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
17. Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունները սկսվում են 2005թ. հունիսի 19-ին, տեղական ժամանակով ժամը 8.00-ին և ավարտվում են ժամը 20.00-ին:
18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում քվեարկության արդյունքներն ամփոփում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, կազմում է ընտրությունների ամփոփիչ արձանագրություն, ստորագրում և կնքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանով կնիքով:
19. Ընտրությունների ամփոփիչ արձանագրության տվյալները պաշտոնական հեռագրով անհապաղ ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
20. Նշված արձանագրությունները ընտրական բոլոր փաստաթղթերի հետ միասին սոսնձված և կնքված վիճակում ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |