Համարը 
Թիվ 5/67
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.06.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«22» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 402

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«16» մարտի 2005թ.

Թիվ 5/67

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/67 որոշման

 

ԿԱՐԳ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության

 

I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում, սույն կարգի համաձայն իրականացնում է վերահսկողություն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ (այսուհետ՝ հիմնադրամ) կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա:

2. Ծառայությունը ստեղծվում է ընտրությունները նշանակվելու օրվանից, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրամանով:

3. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և իրավական ակտերին համապատասխան:

Ծառայությունը հաշվետու է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

4. Ծառայությունն իր աշխատանքները իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծառայության խնդիրներն են.

ա) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացվող և այդ նպատակով օգտագործվող դրամական ու նյութական միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնելը.

բ) թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով ձևավորված նախընտրական հիմնադրամներ մուտք եղած դրամական միջոցների ստացման աղբյուրների և դրանց օգտագործման օրինականության վրա հսկողություն իրականացնելը.

գ) թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական հիմնադրամների գումարների ծախսման վերաբերյալ ներկայացրած հայտարարագրերը ստուգելը.

դ) թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումների կատարման օրինականության, օրենքով սահմանված դեպքերում հիմնադրամներից մուծումները դրանք կատարած անձանց վերադարձնելու կամ պետական բյուջե փոխանցելու գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնելը.

ե) ընտրություններից հետո հիմնադրամներում մնացած միջոցների տնօրինման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.

զ) ընտրությունների անցկացման համար հատկացված գումարների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված դիմում-բողոքները քննարկելը և դրանց վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովին եզրակացություններ ներկայացնելը:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ծառայությունը իրավունք ունի.

ա) ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում առկա ֆինանսական փաստաթղթերը.

բ) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից կատարված ֆինանսավորման հարցերի առնչությամբ.

գ) ներկայացնել առաջարկություններ կենտրոնական ընտրական հանձնաժողով բյուջետային միջոցների բաշխման և ընտրական հանձնաժողովներում վերհանված թերությունների վերացման ուղղությամբ.

դ) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագածեր և ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը.

ե) մասնակցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ընթացքում ֆինանսական ապահովման նպատակով իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:

7. Ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս վարում է գործավարություն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

8. Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը:

9. Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

10. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական միջոցների, ինչպես նաև գործավարության իրականացման ապահովումը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցների հաշվին:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան