| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «22» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 405
ԼՂՀ արդարադատության նախարար _______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«16» մարտի 2005թ. |
Թիվ 5/73 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել հաշմանդամների և քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների քվեարկությանը մասնակցելու կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/73 որոշման |
Կ Ա Ր Գ
Հաշմանդամների և քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների քվեարկությանը մասնակցելու
1. Հաշմանդամների և քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների քվեարկությունն իրականացնելու նպատակով համայնքների ղեկավարները քվեարկության օրը ժամանակավոր սարքավորումներով ապահովում են շարժասայլակներով տեղաշարժվող քաղաքացիների մուտքն ընտրական տեղամասեր:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեախցիկները (քվեախցիկի չափը և սեղանի դիրքը) հարմարեցնում են շարժասայլակներով տեղաշարժվող քաղաքացիների կողմից քվեարկությունն իրականացնելու համար:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |