ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՀՐԱՄԱՆ
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2002 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 54-01/01 հրամանով հաստատված պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի /կցվում է/։
2. Սահմանված կարգով վճարների ցանկում կատարված լրացումը համաձայնեցնել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։
3. Սահմանված կարգով վճարների ցանկում կատարված լրացումը ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի ֆինանսական, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Գ.Միրզոյանի վրա։
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ։
|
Պետական կոմիտեի նախագահ |
Վ.Ալեքսանյան |
|
,,Համաձայնեցված է,,
ԼՂՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար`
__________ Ս. Թևոսյան
,,21,, հունվարի 2003թ. |
Հավելված
,,Հաստատված է,,
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի 2003 թվականի
հունվարի 21-ի թիվ 8-կ հրամանով
կոմիտեի նախագահ
_______________Վ. Ալեքսանյան |
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2002 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 54-01/01 հրամանով հաստատված պետական գրանցման ն տեղեկատվության տրամադրման վճարների ցանկի լրացում
Ցանկի ,,1. ՉԱՓԱԳՐՈՒՄ” բաժնի ,,գ” ենթակետից հետո լրացնել նոր ,,գա” ենթակետ՝ հետնյալ բովանդակությամբ.
,,գա/ Հողամասերի /բացառությամբ՝ գյուղ.նշանակությամբ հողերի/
10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման
եղանակով՝ յուրաքանչյուր հաջորդ 10000քմ 6000 դրամ”
|
,, Գրանցված է,,
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության կողմից
2003թ. " 25" հունվարի
Գրանցման N 175
ԼՂՀ արդարադատության
պետվարչության պետ
______Ռ.Հայրապետյան |
|