ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
"23" հոկտեմբերի 2002թ. |
N 54-01/01 |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ԼՂՀ օրենքի 45-րդ ն 49-րդ հոդվածների և ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 8-րդ կետի պահանջներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել "Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը" /կցվում է/:
2. Սահմանված կարգով վճարների ցանկը համաձայնեցնել ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ։
3. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։
4. Հաստաված վճարների ցանկը գործողության մեջ դնել 2003 թվականի հունվարի 1-ից։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի ֆինանսական, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Գ.Միրզոյանի վրա։
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ։
7. 2003 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած համարել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի "Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին" 19.01.2002թ. թիվ 05-01/01 հրամանը։
|
Պետական կոմիտեի նախագահ |
Վ.Ալեքսանյան |
|
"Համաձայնեցված է"
ԼՂՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար ՝
___________Ս.Թևոսյան
"10" 12 2002թ. |
"Հաստատում եմ"
ԼՂՀ անշարժ գույքի
կադաստրի պետական
կոմիտեի նախագահ
Վ. Ալեքսանյան
" 23" 10 2002թ. |
Ց Ա Ն Կ
Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող կամ օգտագործման իրավունքով տրամադրված, գրավադրված, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հաշվառում, գնահատում։
1. ՉԱՓԱԳՐՈՒՄ
ա/ Բնակելի նպատակային նշանակության շենքերի
և շինությունների չափագրում՝ յուրաքանչյուր 1քմ.-15 դրամ
բ/ Հասարակական, արտադրական և ինժեներական /հատուկ/
նշանակության կառույցների չափագրում՝ յուրաքանչյուր 1 քմ.-25 դրամ
գ/ Հողամասերի /բացառությամբ գյուղնշանակության հողերի/
չափագրում՝ յուրաքանչյուր 100քմ. -300 դրամ
գա/ Հողամասերի /բացառությամբ՝ գյուղ.նշանակությամբ հողերի/
10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման
եղանակով՝ յուրաքանչյուր հաջորդ 10000քմ.-6000 դրամ
(,,գա” ենթակետը լրաց. 21.01.2003 N 8-Կ)
դ/ Գյուղատնտեսական նշանակության հողերի չափագրում՝
յուրաքանչյուր 1000 քմ.-100 դրամ
ե/ Գյուղատնտեսական նշանակության 10 հեկտարից ավելի
հողերի չափագրում հանութագրման եղանակով՝
յուրաքանչյուր 10000քմ.-2000 դրամ
զ/ Գծային կառույցների (ցանկապատեր, պարիսպներ,
հենապատեր և այլն) չափագրում, յուրաքանչյուր 1 գծամետրը-3 դրամ
(1-ին բաժինը լրաց. 21.01.2003 N 8-Կ)
ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Բնակելի, հասարակական, արտադրական և ինժեներական /հատուկ/ նշանակության շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի համար
ա/ 130-ից մինչև 500 քմ. մակերեսով 2500 դրամ
բ/ 500-ից մինչև 1000 քմ. մակերեսով 5000 դրամ
գ/ 1000-ից մինչև 5000 քմ. մակերեսով 15000 դրամ
դ/ 5000-ից մինչև 10000 քմ. մակերեսով 30000 դրամ
ե/1000քմ-ից ավել մակերեսով 60000 դրամ
* Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում քարտեզագրված տվյալների մուտքագրման և թվայնացման համար վերը նշված աշխատանքներին գումարվում է թվայնացման համար վերը նշված աշխատանքներին գումարվում է թվայնացման համար վճար՝ յուրաքանչյուր միավորի համար 530 դրամ
2. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ա/ Անշարժ գույքի սահմանված մասշտաբով
/A3, A4 ֆորմատի/ հատակագծի կազմում /բացառությամբ
գյուղնշանակության հողերի/՝ մեկ թերթը 1000 դրամ
բ/ A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի
/հատակագիծ/ համար 600 դրամ
գ/ Գյուղատնտեսական նշանակության հողերի սահմանված
մասշտաբի /A3, A4 ֆորմատի/ հատակագծի կազմում՝ մնկ թերթը 500 դրամ
3. ԳՆԱՀԱՏՈՒՄ
ա/ Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատում 350 դրամ
բ/ Հողամասի յուրաքանչյուր միավորի գնահատում 350 դրամ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
|
1 |
2 |
3 |
|
1. |
Միավոր անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի/ միասնական տեղեկատվության տրամադրում |
6000 դրամ |
|
2. |
Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի /բացառությամբ տնամերձերի/ նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
500 դրամ |
|
3. |
Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացության /միավորման, բաժանման և այլ բնույթի/ և հատակագծի տրամադրում |
5000 դրամ |
|
4. |
Սերվիտուտի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
5. |
Գրավի, հիփոթեքի առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
6. |
Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
7. |
Կադաստրային արժեքի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
8. |
Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի, բաժնեմասի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
9. |
Անավարտ /կիսակառույց/ շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության չափանիշների վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
10. |
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների /որոշում, վճիռ, դատավճիռ և այլն/ առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
11. |
Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենի յուրաքանչյուր էջի համար |
50 դրամ |
|
12. |
Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրում
Բազային շերտերում1 արտահայտված տեղեկատվություն /1հա/
ա/ Ստեփանակերտ քաղաք
բ/ ԼՂՀ /Ստեփանակերտ քաղաքի տարածքից բացի/ |
20 դրամ
10 դրամ |
|
13. |
Թեմատիկ շերտերում2 արտահայտված տեղեկատվություն /1 շերտ/
ա/ յուրաքանչյուր համայնք |
500 դրամ |
|
14. |
Կադաստրային քարտեզների պատճենների ստացում /տպագրություն/ Յուրաքանչյուր օրինակի արժեքը, գունավոր
ա/A0/1.2 X 0.9մ/ ֆորմատ
բ/ A1 ֆորմատ
գ/ A2 ֆորմատ
դ/ A3 ֆորմատ
ե/ A4 ֆորմատ |
5000 դրամ 2500 դրամ 1250 դրամ 625 դրամ
300 դրամ |
|
|
|
|
15. |
Կադաստրային քարտեզների պատճենավորում էլեկտրոնային կրիչների վրա Յուրաքանչյուր պատճեն
ա/ ճկուն սկավառակի վրա
բ/ կոմպակտ սկավառակի վրա |
500 դրամ 1000 դրամ |
|
16. |
Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր թերթի համար
ա/ A0 /1.2 X 0.9մ/ ֆորմատ
բ/ A1 ֆորմատ
գ/ A2 ֆորմատ
դ/ A3 ֆորմատ
ե/ A4 ֆորմատ |
600 դրամ
300 դրամ
150 դրամ
75 դրամ
30 դրամ |
|
17. |
1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային /նոմենկլատուրային/ թերթը /գունավոր/ |
6000 դրամ |
|
18. |
1:500 - 1:10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի յուրաքանչյուր անվանակարգային /նոմենկլատուրային/ թերթը /սև-սպիտակ/ |
2000 դրամ |
|
19. |
1:10 000 -1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների և 1։500-1:10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի անվանակարգային /նոմենկլատուրային/ թերթի յուրաքանչյուր քսերոպատճենի համար |
1000 դրամ |
| 20. |
Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատները /աբսցիս, օրդինատ, բարձրության/ |
1000 դրամ |
| 21. |
Անշարժ գույքի միավորի /հողամաս, շենք, շինություն/ յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատը /աբսցիս, օրդինատ/ |
100 դրամ |
1. Կադաստրային քարտեզներում բազային է հանդիսանում անշարժ գույքը պատկերող շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից /հողամասեր, շենքեր և շինություններ/։
2. Կադաստրային քարտեզներում թեմատիկ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրությունները պատկերող շերտերը։ Թեմատիկ շերտերն են՝ հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատակային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն։ Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից։
3. Մեկ գույնով տպագրության դեպքում 14 ա/ - ե/ կետերում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից։
Տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմում ներկայացնելու օրվանից 5-րդ աշխատանքային օրը։ Պատվիրատուի պահանջով կարող է տրամադրվել 2-րդ օրը, 3-րդ օրը, 4-րդ օրը՝ սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3, 2 և 1.5 գործակիցներ։
Փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմում ներկայացնելու օրը։
Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ
|
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների և դրանց շինարարության ու սպասարկման համար հատկացված միավոր հողամասի /այդ թվում տնամերձ/ նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝
ա/ օտարում, /առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ/,
բ/ կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,
Առանձին իրավունքների գրանցում
գ/ վարձակալություն /ենթավարձակալություն/,
դ/ անհատույց օգտագործում,
ե/ գրավ, հիփոթեք,
զ/ ֆինանսական վարձակալություն /լիգինգ/,
է/ սերվիտուտներ,
ը/ այլ գույքային իրավունքներ։ |
7000 դրամ |
|
1.1. Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝ |
1000 դրամ |
|
2. Հասարակական, արդյունաբերական, գյուղատնտեսական և ինժեներական /հատուկ/ նպատակային նշանակության կառույցների՝ դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված միավոր հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար՝
ա/ օտարում, /առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ/,
բ/ կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,
Առանձին իրավունքների գրանցում
գ/ վարձակալություն /ենթավարձակալություն/,
դ/ անհատույց օգտագործում,
ե/ գրավ, հիփոթեք,
զ/ ֆինանսական վարձակալություն /լիգինգ/,
է/ սերվիտուտներ,
ը/ այլ գույքային իրավունքներ։ |
13000 դրամ |
|
3. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝
ա/ օտարում, /առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ/,
բ/ կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,
Առանձին իրավունքների գրանցում
գ/ վարձակալություն /ենթավարձակալություն/,
դ/ անհատույց օգտագործում,
ե/ գրավ, հիփոթեք,
զ/ ֆինանսական վարձակալություն /լիզինգ/,
է/ սերվիտուտներ,
ը/ այլ գույքային իրավունքներ։ |
1000 դրամ |
|
4. Այլ նպատակային նշանակության միավոր հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար՝ |
3000 դրամ |
|
5. Անշարժ գույքի՝ հողամասի /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի/ և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար՝ |
1000 դրամ |
|
6. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար՝ |
500 դրամ |
|
7. Շարժական գույքի միավորի /օրենքով նախատեսված դեպքերում/ իրավունքի նկատմամբ պետական գրանցման համար` |
5000 դրամ |
|
8. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների կամ նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակ տալու համար
ա/ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական
բ/ վարձակալության իրավունքի գրանցման վկայական
գ/ գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայական
դ/ գույքային թերթ
ե/ սեփականության վկայագիր
զ/սեփականության վկայական
է/տեխնիկական անձնագիր |
5000 դրամ 4000 դրամ 4000 դրամ 3000 դրամ 3000 դրամ 3000 դրամ 3000 դրամ |
|
9. Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում միավոր անշարժ գույքի հաշվառման /գույքագրում, չափագրում/, գնահատման և իրավունքների պետական գրանցման համար՝ |
2000 դրամ |
Լեռնային Ղարաբսպի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, լքված, նոր բնակեցվող և ծայրամասային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ "Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում" սահմանված վճարները գանձվում են դրանց 50 %-ի չափով։
Պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են 15-րդ աշխատանքային օրը՝ առանց գործակից կիրառելու։
Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել 5-րդ օրը, 8-րդ օրը և 12-րդ օրը՝ սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3, 2 և 1.5 գործակիցներ։
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին առաջին պետական գրանցման հավաստագրի տրման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի՝ սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին։
| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության կողմից
2002թ. "16" դեկտեմբերի
Գրանցման N 169
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ
______________ Ռ. Հայրապետյան |