Համարը 
N 471-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.07.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.02.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի
N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հուլիսի 2014թ.

N 471-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի N 110 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 344-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «փրկարար ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին կետի «445», «380» և «65» թվերը փոխարինել համապատասխանաբար «451», «383» և «68» թվերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի հուլիսի 31-ի N 471-Ն որոշման

 

 

 

 

«Հավելված Ν 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2012 թվականի մայիսի 29-ի N 344-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբ

2. Քաղաքացիական պաշտպանության վարչություն

3. Փրկարարական ուժերի վարչություն

4. Նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչություն

5. Տնօրենի աշխատակազմ

6. Կադրերի բաժին

7. Իրավաբանական բաժին

8. Ֆինանսատնտեսագիտական և սոցիալական ապահովման բաժին

9. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

1. Ստեփանակերտ քաղաքի արտակարգ իրավիճակների բաժին

2. Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին

3. Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին

4. Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժին

5. Հադրութի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին

6. Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին

7. Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին

8. Շահումյանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժին

 

III. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ