| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության
կողմից 2005թ. օգոստոսի 22-ին
Գրանցման համար 466 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը ո ր ո շ ու մ է`
հաստատել` «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը և գյուղատնտեսական մթերքների իրացումը» ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը (կցվում է):
|
ԼՂՀ վիճակագրության պետական
խորհրդի նախագահ` |
Բ. ԲԱԲԱՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ ՎՊԽ 04 օգոստոսի 2005թ.
թիվ 34 որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ»՝ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը և մթերքների իրացումը»՝ հարցաթերթի լրացման կարգը:
Հարցաթերթը լրացվում է համայնքի ղեկավարի կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում և ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին է ներկայացվում ԼՂՀ ԱՎԾ-ի կողմից նախատեսված ժամկետներում և պարբերականությամբ:
Հարցաթերթում ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
Հաշվետվությունը ստորագրում է համայնքի ղեկավարը:
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ I
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ
Հարցաթերթիկի «Բուսաբուծություն» բաժնի «Տարածությունը»՝ թիվ 1 և «Համախառն բերքը»՝ թիվ 2 սյունակները լրացվում են «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-գտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը, հեկտար»՝ թիվ 2 և «Փաստացի հավաքված բերքը, ցենտներ»՝ թիվ 3 սյունակների համապատասխան մշակաբույսերի տվյալներով:
«Տնտեսության անդամների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ»՝ թիվ 3 սյունակում լրացվում է տնտեսության բոլոր անդամների կողմից առանձին մշակաբույսերի մշակման վրա, ծախսած մարդ-ժամերի քանակը: Այսպես, ենթադրենք տնտեսությունում հացահատիկի մշակման վրա 2 անդամներ տարվա ընթացքում աշխատել են 10 օր, օրեկան միջին հաշվով 3 ժամ, ուրեմն հացահատիկի մշակման վրա ծախսվել է ընդամենը 60 մարդ-ժամ (2 x 10 x 3): Նման ձևով հաշվարկվում է նաև մյուս մշակաբույսերի վրա կատարված աշխատանքային ծախսերը: Այն դեպքում, երբ տնտեսության որևէ անդամ (անդամներ) միաժամանակ աշխատել են մի քանի մշակաբույսերի մշակման վրա, ապա ծախսված մարդ-ժամերը, ըստ առանձին մշակաբույսերի, բաժանվում է մոտավոր հաշվարկով, հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի վրա կատարված աշխատանքների առանձնահատկությունները:
«Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ»՝ թիվ 4 սյունակում, լրացվում են վարձու աշխատողների կողմից տվյալ մշակաբույսի վրա, տարվա ընթացքում, ծախսված մարդ-ժամերը: Այս սյունակում է արտացոլվում նաև բարեկամների, ծանոթների, ընկերների և այլոց կողմից, օգնության կարգով, տնտեսությունում աշխատած մարդ-ժամերը:
«Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ»՝ թիվ 5 սյունակում, լրացվում է կատարված աշխատանքի համար վարձու աշխատողներին վճարված գումարը: Եթե վարձու աշխատանքը վճարվել է բնամթերքով, ապա լրացվում է այդ բնամթերքի արժեքը շուկայական գներով:
Հարցաթերթի «Վարձու տեխնիկայի աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ» և «դրամ»՝ թիվ 6 և թիվ 7 սյունակները լրացվում են տնտեսությունում վարձու տեխնիկայի (տրակտոր, կոմբայն, խոտհնձիչ, կերահավաք, հակավորող և այլն) աշխատած ժամերը և դրանց դիմաց վճարված գումարները: Բնամթերքով վճարելու դեպքում, նույնպես, բնամթերքի արժեքը ցույց է տրվում շուկայական գներով:
«Սերմեր և տնկանյութեր, դրամ»՝ թիվ 8 սյունակում, սեփական արտադրության կամ օգնության կարգով ստացված սերմի և տնկանյութի արժեքը լրացվում է ցանքի պահին առկա շուկայական գներով:
«Վառելանյութ և քսայուղեր, դրամ»՝ թիվ 9 ու «Պարարտանյութեր և թունաքիմիկատներ, դրամ»՝ թիվ 10 սյունակները, լրացվում են գնման գներով: Եթե դրանք ձեռք են բերվել ապրանքափոխանակման կարգով, ապա արժեքը հաշվարկվում է փոխանակվող ապրանքի՝ փոխանակման պահին գործող շուկայական գներով:
«Ոռոգման ջրի վարձը, դրամ»՝ թիվ 11 սյունակում՝ լրացվում է հաշվետու տարում ծախսած ոռոգման ջրի ամբողջ վարձի գումարը, անկախ նրանից թե հարցման պահին վարձի որ մասն է վճարվել:
«Տրանսպորտային ծախսեր, դրամ»՝ թիվ 12 սյունակում լրացվում է սերմերի, վառելանյութի, պարարտանյութերի, թունաքիմիկատների և այլնի դաշտ տեղափոխելու ու բերքը դաշտից տուն տեղափոխելու վրա կատարված տրանսպորտային ծախսերի արժեքը:
«Հարկեր, ընդամենը»՝ թիվ 13 սյունակը լրացվում է հաշվետու տարում վճարման ենթակա հարկերի ընդհանուր գումարը:
Մնացած բոլոր ծախսերը, որոնք չեն արտացոլվել նախորդ սյունակներում, լրացվում են «Այլ ծախսեր, ընդամենը»՝ թիվ 14՝ սյունակում:
Հարցաթերթի «Անասնապահություն» բաժնի «Տնտեսության անդամների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ» թիվ 2 և «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր», թիվ 3՝ «մարդ-ժամ» և թիվ 4՝ «դրամ» սյունակները լրացվում են նույն կարգով, ինչպես առաջին բաժնի համապատասխան սյունակները:
«Գնովի և սեփական արտադրության կերեր, դրամ»՝ թիվ 5 սյունակում տարվա ընթացքում ծախսված սեփական արտադրության կերերի արժեքը հաշվարկվում է հարցաթերթի լրացման պահին կերերի շուկայական գներով:
Եթե տնտեսության անդամների և վարձու աշխատողների աշխատանքը, կերերը և այլն ծախսվել են միաժամանակ մի քանի անասնատեսակների վրա, ապա մարդ-ժամերի, կերերի և այլնի բաժանումն անհրաժեշտ է կատարել մոտավոր հաշվարկով: Եթե սյունակներից մեկում նշված ծախսը կատարվել է տարադրամով (ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար), ապա այն անհրաժեշտ է վերածել դրամի՝ ծախսը կատարելու պահին գործող արտարժույթի փոխանակման փոխարժեքով:
«Արտադրանքի քանակը»՝ թիվ 14 սյունակում տնտեսությունում արտադրված մսի քաշաճը որոշելու համար, տվյալ տարվա ընթացքում ծնված մատղաշների քաշին ավելացվում է տարվա ընթացքում նրանցից և մյուս տարիքի մատղաշ անասուններից ստացված քաշաճը և հանվում է տարվա ընթացքում անկում եղած մատղաշների քաշը: Եթե տնտեսությունում անասունները չեն կշռվում (ինչը շատ հավանական է), ապա վերոհիշյալ հաշվարկը կատարվում է մոտավոր տվյալներով: Հիշեցման կարգով հայտնում ենք, որ նոր ծնված հորթը միջին հաշվով կշռում է 18-22 կգ, գառը կամ ուլը՝ 1,5-2 կգ, խոճկորը՝ 0,8-1 կգ, հավի ճուտը՝ 35 գրամ և ճագարը` 0,1-0,15 կգ:
ԲԱԺԻՆ II
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ
Հարցաթերթի «Մնացորդը նախորդ տարվանից, ցենտներ»՝ թիվ 1 սյունակում լրացվում են նախորդ տարում գյուղացիական տնտեսությունում արտադրված գյուղմթերքների մնացորդային ծավալները:
«Արտադրվել է ընթացիկ տարում, ցենտներ»՝ թիվ 2 սյունակը լրացվում է ելնելով «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից հավաքված բերքի մասին» ձև թիվ 29-գտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության թիվ 3 և «Անասնապահության դրության մասին»՝ ձև թիվ 24-գտ վիճակագրական հաշվետվության թիվ 2 սյունակների համապատասխան տվյալներից:
«Միս, սպանդային քաշով»՝ թիվ 9-14 տողերով անասունների սպանդային քաշը հաշվարկելու համար (եթե մորթելուց հետո միսը չի կշռվել) անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ նորմաներով.
Եթե հայտնի է մորթված անասունի միայն կենդանի քաշը, ապա այն սպանդային քաշի կարելի է վերածել օգտագործելով հետևյալ նորմաները. խոշոր եղջերավոր անասունների կենդանի քաշից մսի ելքը կազմում է 58%, խոզերինը՝ 68%, ոչխարներինը՝ 46%, թռչուններինը՝ 80% և ճագարներինը՝ 50%: Ենթադրենք, տնտեսությունում մորթված խոշոր եղջերավոր անասունի կենդանի քաշը կազմել է 200 կգ: Սպանդային քաշը կկազմի՝ 200x58:100=116 կգ:
Հարցաթերթի «Վաճառվել է՝ պետությանը և այլ սպառողներին» թիվ 3, 4, 5 և 6 սյունակներում, բոլոր տողերով, լրացվում են անմիջապես տնտեսությունում, շուկայում, ճանապարհներին և այլուր, պետական կազմակերպություններին, մասնավոր կազմակերպություններին և անհատներին, կանխիկ դրամով կամ փոխանցումով, վաճառված համապատասխան գյուղատնտեսական մթերքների ծավալները և դրանց արժեքները:
«Տրվել է ապրանքափոխանակման դիմաց»՝ թիվ 7 սյունակում լրացվում են նյութական ռեսուրսների (վառելանյութեր, պարարտանյութեր և այլն), արդյունաբերական ապրանքների ձեռքբերման դիմաց տրված, տնտեսությունում արտադրված առանձին գյուղմթերքների ծավալները (այստեղ անհրաժեշտ է ներառել նաև ապրանքափոխանակման միջոցով այլ գյուղմթերքների ձեռքբերումը):
«Օգտագործվել է տնտեսությունում» թիվ 8 սյունակում լրացվում է տնտեսությունում օգտագործված, ինչպես նաև հարազատներին, ծանոթներին, ընկերներին, հարևաններին և այլոց, օգնության կարգով տրված, բարեգործական նպատակներով օգտագործված մթերքների և հումքի քանակությունը:
«Այդ թվում՝ վերամշակվել է, ցենտներ»՝ թիվ 9 սյունակում, լրացվում են տնտեսությունում արտադրված գյուղմթերքների վերամշակման համար (ցորենից՝ ալյուր, պտուղներից և խաղողից՝ գինի և օղի, բանջարեղենից՝ պահածոներ, մսից՝ երշիկեղեն և այլն, կաթից՝ պանիր, կարագ և այլն) օգտագործված ծավալները: Ընդ որում, այս սյունակում ցույց է տրվում գյուղմթերքների սկզբնական (մինչև վերամշակումը) քաշը:
«Տրվել է բնամթերքով՝ վարձու աշխատանքի և այլ ծառայությունների դիմաց, ցենտներ»՝ թիվ 10 սյունակում, լրացվում են բոլոր տեսակի ծառայությունների դիմաց տնտեսությունում արտադրված մթերքներով վճարված ծավալները: Եթե վճարումը կատարվել է վերամշակումից ստացված մթերքներով, ապա, այստեղ նույնպես անհրաժեշտ է ցույց տալ մթերքի սկզբնական (մինչև վերամշակումը) քաշը:
«Մնացորդը տնտեսությունում»՝ թիվ 11 սյունակում, լրացվում են տնտեսությունում արտադրված գյուղմթերքներից, տարվա վերջին, տնտեսության մնացորդային ծավալներն, ըստ առանձին գյուղմթերքների (վերամշակվածի դեպքում՝ սկզբնական քաշով):
Եթե տնտեսությունում արտադրվել են այնպիսի գյուղատնտեսական մթերքներ և հումք, որոնք նշված չեն հարցաթերթի թիվ 1-18 տողերում, ապա անհրաժեշտ է թիվ 19-20 տողերի «Մթերքների անվանումը» սյունակում, ձեռքով գրել մթերքի (հումքի) անվանումը և լրացնել մյուս սյունակները:
| |
Հաստատված է
ԼՂՀ ՎՊԽ 04 օգոստոսի 2005թ.
թիվ 34 որոշմամբ |
|
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
|
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ ԵՎ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ 200_Թ.
| Շրջան___________ |
Գյուղական համայնք_____________ |
Ուսումնասիրված տնտեսությունների քանակը______ |
Բաժին I.ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.1. Բուսաբուծություն.
|
Տողի N |
Մշակա-
բույսերի անվանումը |
Տարա-
ծու-
թյունը, հա |
Համա-
խառն բերքը, ցենտ. |
Տնտե-
սության անդամ-
ների աշխա-
տա-
նքային ծախսեր, մարդ-ժամ |
Վարձու աշխատող-
ների աշխատա- նքային ծախսեր, |
Վարձու տեխնիկայի աշխա- տանքային ծախսեր, |
Սերմեր և տնկա-
նյութեր, դրամ |
Վառելա-
նյութ և քսա-
յուղեր, դրամ |
Պարար-
տանյութեր և թունաքի-
միկատներ, դրամ |
Ոռոգման ջրի վարձը, դրամ |
Տրանս-
պոր-
տային ծախսեր, դրամ |
Հարկեր, ընդա
մենը դրամ |
Այլ ծախսեր, դրամ |
|
մարդ- ժամ |
դրամ |
մարդ-ժամ |
դրամ |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
|
1 |
Հացահատիկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Կարտոֆիլ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Բանջարեղեն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Բոստան (ձմերուկ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Պտուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
Խաղող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
Կերի արմատապտուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
Այլ մշակաբույսեր |
|
X |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն. 8-րդ սյունակում դրսից ձեռք բերված սերմերի և տնկանյութի արժեքը լրացվում է ձեռքբերման գներով, իսկ սեփական արտադրության սերմերի և տնկանյութի արժեքը հաշվարկվում է շուկայական գներով:
1.2. Անասնապահություն.
|
Տողի N |
Անասնա-
տեսակը |
Գլխա- քանակը, գլուխ |
Տնտե-
սության անդամ-
ների աշխա-
տան-
քային ծախսեր, |
Վարձու աշխա-
տողների աշխա-
տանքային ծախսեր, |
Գնովի և սեփա-
կան արտա-
դրության կերեր, դրամ |
Վառելա-
նյութ և քսա-
յուղեր, դրամ |
Դեղո-
րայք, դրամ |
Տրանս-
պոր-
տային ծախսեր, դրամ |
Անասնա-
շենքերի պահ-
պան-
ման և վերանո-
րոգման ծախսեր, դրամ |
Հարկեր, ընդա-
մենը դրամ |
Այլ ծախսեր, դրամ |
Արտադրանքը |
|
մարդ-
ժամ |
մարդ-ժամ |
դրամ |
անվա-
նումը |
չափի միա
վորը |
քա-նակը |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
|
1 |
Կովեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
կաթ |
ցենտներ |
|
|
2 |
Մատղաշ և բտման տակ դրված խոշոր եղջերավոր անասուն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
միս (քաշաճ) |
ցենտներ |
|
|
3 |
Ոչխարներ և այծեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
միս (քաշաճ) |
ցենտներ |
|
|
4 |
Խոզեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
միս (քաշաճ) |
ցենտներ |
|
|
5
6 |
Հավեր՝ ածան մատղաշ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ձու
միս |
հատ
կգ |
|
|
7 |
Մեղվաընտանիքներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
մեղր |
կգ |
|
Ծանոթություն. 5-րդ սյունակում սեփական կերերի ծախսը հաշվարկվում է շուկայական գներով:
Բաժին II. ՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ
|
Տողի N |
Մթերքների անվանումը |
Մնացորդը նախորդ տարվանից, ցենտ. |
Արտադրվել է ընթացիկ տարում, ընդամենը, ցենտ. |
Վաճառվել է՝ |
Տրվել է ապրանքա-
փոխա-
նակման դիմաց, ցենտ. |
Օգտա-
գործվել է տնտեսու-
թյունում ցենտ. |
այդ թվում՝ վերա-
մշակվել է, ցենտ |
Տրվել է
բնամթերքով՝
վարձու
աշխա-
տանքի և
այլ ծառայու-
թյունների դիմաց, ցենտ. |
Մնացորդը տնտեսու-
թյունում, ցենտ. |
|
պետությանը |
այլ սպառողների |
|
ցենտներ |
գումարը, դրամ |
ցենտ
ներ |
գումարը, դրամ |
|
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
1 |
Հացահատիկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Կարտոֆիլ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Պտուղ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
Խաղող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
Բանջարեղեն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
Բոստան(ձմերուկ, սեխ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
Միս (սպանդային քաշով) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
այդ թվում` տավարի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
11 |
ոչխարի և այծի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
12 |
խոզի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
13 |
թռչունի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15 |
Կաթ և կաթնամթերք (վերածած կաթի) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
16 |
Ձու (հատ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
17 |
Բուրդ (կգ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
18 |
Այլ մթերքներ (նշել) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
19 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
20 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| _________________________________ |
_______________________________ |
|
անուն, ազգանուն |
ստորագրություն |
| |
|
«___» ______________ 2005թ. |
|