Համարը 
N 19
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
01.03.2004
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
01.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 46 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Պետական գրանցման է ենթարկված ԼՂՀ արդարադատության նախարարության

կողմից

Գրացման N  248

Գրանցման տարեթիվը 09.03.04թ.

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«1» մարտի 2004թ.

N 19

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 46 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման կարգը հաստատելու և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարկային գործառույթները սահմանափակելու մասին» N 46 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ, 4-րդ, 8-րդ և 11-րդ կետերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում հ ր ա մ ա յ ու մ  ե մ`

1. Հաստատել.

1.1 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի,

1.2 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը»` համաձայն հավելված N 2-ի,

1.3 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգը` համաձայն հավելված N 3-ի:

2. Սահմանել, որ.

2.1 Պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սույն հրամանի 1.1 կետով հաստատված ձևին համապատասխան, այդ կազմակերպությունների ընդհանոր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին (այսուհետև` լիազորված մարմին) համաձայնեցման են ներկայացնում տվյալ տարվան հաջորդող տարում կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշները` տարեկան կտրվածքով (առանց եռամսյակային բաշխումների): Սույն կետի համաձայն լիազորված մարմիններին ներկայացվող տեղեկատվությանը, կցվում է կազմակերպության ծրագրային ցուցանիշների վերաբերյալ վերլուծական տեղեկատվություն` սույն հրամանի 1.3 կետով հաստատված հրահանգի 5-րդ կետի 1.1, 1.2, 1.3, և 1.4 ենթակետերով սահմանված տեղեկատվության բովանդակությանը համապատասխան:

2.2 Սույն հրամանի 2.1 կետի համաձայն ներկայացված ծրագրային ցուցանիշները լիազորված մարմինների հետ համաձայնեցվելուց հետո, լիազորված մարմիններն ամփոփում են այդ ծրագրային ցուցանիշներն` ըստ առանձին տողերի և սույն հրամանի 1.1 կետով սահմանված ձևին համապատասխան` ամփոփ ձևով այդ ցուցանիշները ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2.3 Սույն հրամանի 2.1 կետի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշները լիազորված մարմիններին ներկայացնելու և վերջիններիս հետ այդ ցուցանիշները համաձայնեցնելու ժամկետները սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից պետական կառավարման մարմիններին տրամադրվող առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումներով:

Սույն հրամանի 2.2 կետի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշները լիազորված մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում այդ լիազորված մարմինների հաջորդ տարվա բյուջետային հայտերի կազմում:

2.4 Սույն հրամանի 2.3 կետի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ամփոփ ծրագրային ցուցանիշները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից առանձին հավելվածի ձևով ներառվում են տվյալ տարվան հաջորդող տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծում:

2.5 Սույն հրամանի 2.4 կետով սահմանված հավելվածը ունի տեղեկատվական բնույթ և դրանում կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ամփոփ ցուցանիշները ներկայացվում են տարեկան կտրվածքով` ըստ առանձին լիազորված մարմինների, ապահովելով սույն հրամանի 1.1 կետով հաստատված ձևի բացվածքն ըստ առանձին տողերի:

2.6 Պետական ոչ առևտրային կազմակերպությունները մինչ յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը լիազորված մարմիններին են ներկայացնում տվյալ տարում կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշները` եռամսյակային բաշխմամբ:

2.7 Լիազորված մարմինները ամփոփում են սույն հրամանի 2.6 կետի համաձայն ներկայացված տեղեկատվությունը և մինչ տվյալ տարվա ապրիլի 10-ը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

2.8 Պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ տարեկան և/կամ եռամսյակային ծրագրային ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում, համապատասխան կազմակերպությունները, այդ փոփոխությունների կատարումից հետո 5-օրյա ժամկետում, համապատասխան լիազորված մարմիններին են տրամադրում այդ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ճշտված տարեկան և/կամ եռամսյակային ծրագրային ցուցանիշները: Լիազորված մարմինները սույն կետի համաձայն ստացված ճշտված ցուցանիշների հիման վրա, յուրաքանչյուր ամսվա 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում այդ լիազորված մարմնի գծով համապատասխան ճշտված ամփոփ ցուցանիշները` սույն հրամանի 1.1 կետով հաստատված ձևին համապատասխան:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

 ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2004 թվականի մարտի 1-ի N 19 հրամանի

Օրինակելի ձև Կ-Հ-1

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության Ֆինանսների և

էկոնոմիկայի նախարարի 2004 թ.

մարտի 1-ի N 19 հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

N

Հաշվետվությունների առանձին տեսակները

1.

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական

գործունեության վերաբերյալ ընդհանուր հաշվետվություն

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ֆինանսների և

Էկոնոմիկայի նախարարի 2004թ.

մարտի 1-ի N 19 հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություն) ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների առանձին տեսակների կազմման, ներկայացման և ամփոփման առանձնահատկությունները:

2. Սույն հրահանգում հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 27-ի « Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման կարգը հաստատելու և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարկային գործառույթները սահմանափակելու մասին» N 46 որոշման 1-ին կետով հաստատված կարգում:

 

II. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ընդհանուր հաշվետվության կազմման, ներկայացման և ամփոփման  առանձնահատկությունները

 

3. Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության մասին թվային և վերլուծական տեղեկատվություն:

4. Հաշվետվությունը կազմվում, ամփոփվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետև` Նախարարություն) է ներկայացվում եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:

5. Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը ներկայացնում է հետևյալ մասերով`

1) վերլուծական մաս` կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագրի վերաբերյալ, դրանք են`

1.1) կազմակերպության գործունեության ընդհանուր նկարագիրը,

1.2) մարդկային ռեսուրսները,

1.3) կազմակերպության կողմից կիրառվող հաշվապահական հաշվառման քաղաքականության նկարագիրը,

1.4) կազմակերպության ֆինանսատնտեսական ռազմավարությունը և գործունեության հետ կապված քանակական, իսկ հնարավորության դեպքում նաև որակական ամփոփ ցուցանիշները,

1.5) հաշվետվության թվային մասերում ներկայացված փաստացի ցուցանիշների և նույն ժամանակահատվածի համար սահմանված ծրագրային ցուցանիշների համեմատական վերլուծությունը և առկա շեղումների բացատրությունը,

2) թվային մաս հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության դրամական հոսքերի մասին` օրինակելի ձև Կ-Հ-2-ին համապատասխան (կցվում է),

3) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ կազմակերպության ամփոփ հաշվեկշիռը` ըստ ակտիվների և պասսիվների` օրինակելի ձև Կ-Հ-3-ին համապատասխան (կցվում է):

 

 

 

Օրինակելի ձև Կ-Հ-2

 

 

 

Օրինակելի Ձև Կ-Հ-3