ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
դեկտեմբերի 28-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում`
ա) 1-ին մասում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման բազայի միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) |
|
2203 |
Գարեջուր |
1 լիտր |
70 |
|
2204 |
Խաղողի և այլ գինիներ, գինենյութ
|
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ |
|
2205 |
Վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
1 լիտր |
500 |
|
2206 |
Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) |
1 լիտր |
180 |
|
2207 |
Էթիլային սպիրտ |
1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600 |
|
2208 |
Սպիրտային խմիչքներ |
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 250 դրամ |
|
2403 |
Ծխախոտի արդյունաբե րական փոխարինիչներ |
1 կիլոգրամ |
1500 |
|
2709 |
Հում նավթ և նավթամթերքներ |
1 տոննա |
27000 |
|
2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21)
|
Նավթային գազեր և գազանման այլ ածխաջրա- ծիններ (բացառությամբ բնական գազի) |
1 տոննա |
1000 |
բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության`40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով, իսկ մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:»
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում և 11-րդ հոդվածում «հարկային մարմինը» բառերից հետո ավելացնել «`համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «բեռնառաքման» բառը փոխարինել «բեռնամաքսային» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2005թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-247 |
|