Համարը 
N 930-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.12.29/21(266)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
28-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 720 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2014թ.

N 930-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 720 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության վերակազմակերպելու և գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 969-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «агенство» բառը փոխարինել «агентство» բառով,

բ. 8-րդ կետի 1-ին ենթակետում «ծառայության» բառը փոխարինել «գործակալության» բառով,

գ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 5-րդ ենթակետը,

դ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ ենթակետերով.

«5.1) կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և գործակալության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների պահանջագրերն ամփոփելը և նախարարություն ներկայացնելը.

5.2) սոցիալական ապահովության ծրագրերի գծով կանխատեսվող ծախսերի հաշվարկման համար նախարարությանն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.»,

ե. 9-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին բաժնի 2-րդ կետը,

բ. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Ֆինանսական հոսքերի կառավարման բաժին»:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 720 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ