ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի
դեկտեմբերի 28-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները).»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մաս`
«6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսվա 20-ին: Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2004 թվականի հունվարի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):».
բ) երրորդ մասի երկրորդ պարբերության «25» թիվը փոխարինել «1» թվով.
գ) չորրորդ մասում «25-ը» բառը փոխարինել «20-ը (ներառյալ)» բառերով.
դ) չորրորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ մաս`
«41. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:».
ե) հինգերորդ մասը «ժամանակաշրջանի համար» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար» բառերով.
զ) վեցերորդ մասի`
- առաջին պարբերությունում «կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում՝» բառերը փոխարինել «կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում`» բառերով.
- վերջին պարբերության երկրորդ նախադասությունում «վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտման» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու» բառերով.
է) իններորդ մասը «կատարման» բառից հետո լրացնել «և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման» բառերով.
ը) տասներորդ մասի «` անհատ ձեռնարկատերերի տարեկան հայտարարագրերի, գործատուների եռամսյակային» բառերը փոխարինել «հայտարարագրերի,» բառով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս`
«3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված անձինք որպես ապահովադիր հաշվառվում են լիազոր մարմնում:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
ա) առաջին մասի «բ» կետում «տասնօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով.
բ) երրորդ մասի «վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրք, օրենքով սահմանված դեպքերում` աշխատանքային գրավոր պայմանագիր» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք» բառերով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մաս`
«4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու
դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում համախառն եկամուտներն որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են բողոքարկվել այն լիազոր մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելուց 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել լիազոր մարմնի վերադաս մարմին բողոքարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում կամ՝ դատարան: Ապահովադիրները և (կամ) նրանց կողմից լիազորված անձինք իրավունք ունեն մասնակցելու բողոքի քննարկմանը:
Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան:
Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում սոցիալական վճարների վճարումը (գանձումը): Բողոքը քննության առնող լիազոր մարմինը (լիազոր վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնելու սոցիալական վճարի գանձումը:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2005թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-249 |
|