Համարը 
 N 163
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.08.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”18” օգոստոսի 1998թ.

 N 163

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարծքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 215 որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ.ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. օգոստոսի 18-ի

թիվ 163 որոշմամբ

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման

(կանոնակարգն ուժը կորցրել է 30.11.2000 ՀՕ-119)