ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 396-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու և ԼՂՀ կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի N 169 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշումների ձևերը` համաձայն N 5 հավելվածի:».
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 21-րդ և 22-րդ կետերով.
«21. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետում նշված այն անձանց, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ ու 13-րդ կետերում նշված անձանց, ովքեր սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը` համաձայն N 5 հավելվածի:».
3) N 5 hավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մայիսի 26-ի N 308-Ն որոշման |
| |
«Հավելված N 5
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2009 թվականի հունիսի 23-ի N 396 -Ն որոշման |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի
23-ի թիվ 396-Ն որոշման |
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N _ _ _ _ _ _ _
Ա Ն Ձ Ի Ն Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ա Պ Ե Ս Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ի
Չ Թ Ո Ւ Յ Լ Ա Տ Ր Ե Լ Ո Ւ Մ Ա Ս Ի Ն
|
«____»__________20___թ. |
_____________________
վայրը |
Ես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել) __________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
հաստատեցի, որ _________________________________________________________
(նշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի ____
«___» թիվ ___ որոշման համապատասխան դրույթը)
______________________________________________________________________
______________________________________________________________________
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 558 որոշման 8-րդ կետի «ե» ենթակետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի _______ «___» թիվ ___ որոշման ____ կետով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի`
Քաղաքացի ____________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
որը հանդիսանում է ______________________________________________________
(կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի անվանումները)
սկսած_________________ չթույլատրել աշխատանքի մինչև______________________
_____________________________________________________________________
(նշել գործողությունները, որից հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի)
_____________________________________________________________________
Սույն որոշման կատարման համար պատասխանատու է
_____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
_____________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
առողջապահության նախարարության պետական
հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ |
| ____________________________________________ |
| (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
| |
| Որոշումը ստացա_______________________________ |
| _____________________________________________ |
|
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը) |
| _____________________________________________ |
| |
|
«_____»__________________20___թ. |
| (որոշման ստացման ամսաթիվը) |
| |
Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու
մասին_________________________________
______________________________________
Որոշումը կազմված է_________օրինակից: |
Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում` վերադաս մարմնին կամ դատական կարգով` բողոքի պատճենն ուղարկելով որոշում կայացնող պաշտոնատար անձին:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N ___
ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
«____» ______________ 20__թ. |
________________________
(վայրը) |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության պետ ________________,
(անուն,ազգանուն)
ուսումնասիրելով ________________________________________________ ի վերաբերյալ
(տնտեսավարող սուբյեկտի անուն, ազգանուն /անվանում/)
հարուցված վարչական վարույթի նյութերը,
Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության պետի 20___ թվականի ________________ ____ -ի
(ամիս, ամսաթիվ)
N ________ -Ա հրամանի հիման վրա ________________________________________ մոտ
(տնտեսավարող սուբյեկտի անուն, ազգանուն /անվանում/)
իրականացված ստուգման ընթացքում
պարզվել է, որ սննդի շղթայի աշխատակից (ներ) ___________________________________
(պաշտոնը, անուն, ազգանուն, խախտման բնույթը)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________:
Համաձայն ________________________________________________________________
(նշում իրավական ակտի մասին)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 396-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
________________________________________________________________ին սկսած
(աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը)
20____ թվականի _______________________ _____-ից չթույլատրել աշխատանքի մինչև
(ամիս, ամսաթիվ)
_______________________________________________________________________
(նշել իրականացվելիք միջոցառման բնույթը)
Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում վերադաս մարմին կամ դատական կարգով՝ բողոքի պատճենն ուղարկելով որոշում կայացնող պաշտոնատար անձին:
Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |