Համարը 
N 396-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.29/15(125)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.06.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 169 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«23» հունիսի 2009թ.

 N 396-Ն

ք. Ստեփանակերտ

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ

 27-Ի ԹԻՎ 169 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածների պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.

3) անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.

4) բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի.

5) անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշումների ձևերը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 26.05.2015 N 308-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» թիվ 169 որոշումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

 2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի:

 3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի N 70 որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում թերապևտի, մաշկավեներաբանի, ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից, ինչպես նաև կատարվում են հետազոտություններ տուբերկուլյոզի, աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների, հեպատիտ Բ-ի, հելմինթների, վեներական ու վարակիչ մաշկային հիվանդությունների նկատմամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի N 70 որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում նշված զննության կամ հետազոտություններից որևէ մեկն իրականացնելու անհնարինության կամ համապատասխան մասնագետների բացակայության դեպքում դրանք կատարվում են համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բուժկանխարգելիչ կազմակերպությունում` պայմանագրային հիմունքներով:

 4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) պարտավոր է`

 1) հավաքել մանրամասն տվյալներ դիմողի` նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին,

 2) զննել դիմողի ներքին օրգանների վիճակը,

 3) անհրաժեշտության դեպքում բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) տալիս է ուղեգիր` բժշկական հետազոտությունների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների իրականացման համար,

 4) հիվանդության վերհուշության մեջ (անամնեզ) դիմողի` նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրում պետք է դրա մասին կատարվի գրանցում:

 5. Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է`

 1) մանրամասնորեն զննել մաշկի մազածածկ մակերեսը, ծալքերը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները, այդ թվում` սեռական օրգանները (կանանց դեպքում` հայելիով),

 2) շոշափել ավշային հանգույցները,

 3) նյութ վերցնել միզուկից (տղամարդկանցից` քերուկ), վզիկային խողովակից, հեշտոցի հետին կամարից, իսկ ցուցման դեպքում` ուղիղ աղիքից` գոնոկոկերի, տրիխոմոնադի և այլ ախտածին մանրէների առկայությունը որոշելու համար,

 4) հետազոտել արյունը` սիֆիլիսի առկայությունը որոշելու համար,

 5) բժիշկ-մաշկավեներաբանն իր եզրակացությունը տալիս է բոլոր հետազոտությունների արդյունքների հիման վրա,

 6) բժիշկ-մաշկավեներաբանի բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել այն ընտանեկան բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածություն,

 7) մաշկային հիվանդությունների և սեռավարակների նկատմամբ հետազոտություններն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի N 70 որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում:

 6. Բժիշկ-ատամնաբույժը պարտավոր է մանրակրկիտ զննել շրթունքների կարմիր երիզը, բերանի խոռոչը` լնդերի բորբոքում, ատամնափուտ, չհեռացված արմատ, խուղակ հայտնաբերելու նպատակով:

 7. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են մանրէակրությունը սիֆիլիսի, գոնորեայի, տրիխոմոնիազի, քլամիդիոզի, ուրեոպլազմոզի և միզասեռական օրգանների (քսուքներ), ինչպես նաև սնկային հիվանդությունների (ցուցման դեպքում), քոսի (նատիվ պատրաստուկներ), աղիքային վարակիչ հիվանդությունների, ախտածին վարակիչ հիվանդությունների և ախտածին ստաֆիլակոկի որոշման համար:

 8. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են հետևյալ մեթոդներով`

 1) սիֆիլիսի նկատմամբ` միայն էքսպրես եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով: Արյունը վերցվում է միայն ձեռքի մատից: Արգելվում է արյունը վերցնել երակից.

 2) սուսանակի նկատմամբ`միզուկից, արգանդի վզիկից և հեշտոցի հետին կամարից վերցված 2 քսուքի մանրադիտակային հետազոտության միջոցով.

 3) հելմինթոզների նկատմամբ` շուրջհետանցքային քերուկի մեթոդներով.

 4) հեպատիտ Բ-ի նկատմամբ` ավստրալիական հակածնի որոշմամբ` արյան շճաբանական հետազոտության մեթոդով.

 5) տրիխոմոնազի նկատմամբ` քսուքի մեթոդով, քլամիդիոզի նկատմամբ` իմունաֆերմենտային հետազոտմամբ, ուրեոպլազմոզի նկատմամբ` մանրէաբանական ցանքսի մեթոդով:

 9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում նշում է իր մասնագիտական եզրակացությունը`

 1) սանիտարական (բժշկական) գրքույկում բժշկական զննություն և (կամ) լաբորատոր հետազոտություն իրականացնող բժիշկը զննության, հետազոտության իրականացման արդյունքները հաստատում է ստորագրությամբ և նշում իր անունը, ազգանունը, եթե զննումը, հետազոտությունը կատարվում են այլ բուժկանխարգելիչ կազմակերպությունում, ապա վերջինիս արդյունքները հաստատվում են զննումը (հետազոտությունը) կատարող իրավաբանական անձի կնիքով.

 2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում թիվ 3 հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն անհապաղ հաղորդում է դրա մասին և միաժամանակ գրավոր տեղեկատվություն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն: Հիվանդներն ու մանրէակիրները ենթակա են բուժման: Նրանց թույլատրվում է աշխատել միայն բուժման կուրսն ավարտելուց հետո` կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:

 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում և համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում` մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը`

 1) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելյոզ, դիզենտերիա.

 2) պայմանական ախտածին մանրէների կողմից հարուցված աղիքային վարակիչ հիվանդություններ` ելնելով համաճարակաբանական ցուցումից (եթե հետազոտվողի օրգանիզմից երեք և ավելի անգամ անջատվում է նույն պայմանական ախտածին մանրէն, ինչպես նաև, եթե, միաժամանակ, նույն մանրէն անջատվում է արտաքին միջավայրի օբյեկտների մանրէաբանական հետազոտության արդյունքում).

 3) հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ.

 4) սիֆիլիս` վարակիչ փուլում.

 5) սուսանակի բոլոր ձևերը (միայն բուժկանխարգելիչ և մանկական նախադպրոցական հիմնարկների աշխատողներին, ովքեր անմիջապես սպասարկում են երեխաներին, հակաբիոտիկներով բուժման շրջանում` մինչև առաջին հսկողական բացասական պատասխան ստանալը).

 6) բոր.

 7) վարակիչ մաշկային հիվանդություներ` քոս, տրխոֆիթիա, գլխի, հարթ մաշկի և եղունգների միկրոսպորիա և այլ սնկային հիվանդություններ, պարշ, մաշկի բաց մասերի ակտինոմիկոզ` խոցոտված կամ խուղակով.

 8) տրիխոմոնազ.

 9) քլամիդիոզ.

 10) ուրեոպլազմոզ.

 11) թոքերի տուբերկուլյոզի բաց ձևեր, թոքերի ակտիվ տուբերկուլյոզ` խորխի մեջ մանրէների բացակայությամբ, արտաթոքային տուբերկուլյոզի ձևեր` խուղակի և մեզի մեջ մանրէների առկայությամբ.

 12) դեմքի և ձեռքերի գայլախտ:

 11. Ոչ վարակիչ մաշկային հիվանդություններ (փսորիազ` սրացման շրջանում, էկզեմա, ալերգիկ մաշկաբորբեր` սրացման շրջանում) ունեցող հիվանդներին աշխատելու թույլտվություն տալու հարցը որոշվում է բժշկական զննության ավարտից հետո` բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի որոշմամբ` ելնելով հիվանդության բնույթից ու աշխատանքի վայրից:

 12. Մաշկի և քիթ-ըմպանի լորձաթաղանթների թարախային հիվանդություններ, կոնյուկտիվիտ ունեցող անձանց չի թույլատրվում աշխատել վիրաբուժական, մանկաբարձական, նորածնի պաթոլոգիայի (անհասների) բաժանմունքներում, մանկական սննդի պատրաստման արտադրամասերում ու կետերում, կաթի, մսի, ձկան մշակման, կրեմային հրուշակեղենի արտադրություններում, ինչպես նաև հանրային սննդի և առևտրի կազմակերպություններում: Ախտածին ստաֆիլակոկակիրները ենթակա են առողջացման (սանացիա):

 13. Ավստրալիական հակածնակիրներին չի թույլատրվում աշխատել ատամնաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքներում, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետներում, վիրաբուժական բնույթի բուժկանխարգելիչ կազմակերպություններում և բաժանմունքներում (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներում), պոլիկլինիկայի ատամնաբուժական կաբինետներում, վերակենդանացման, հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքներում, արյան փոխներարկման կայաններում և բաժանմունքներում, միջամտությունների կաբինետներում: Ավստրալիական հակածնակիրները ենթակա են բուժման:

 14. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հսկողություն:

 15. Որդակրությամբ վարակված անձինք ենթակա են բուժման` որդակրությունից ազատվելու համար: Որդակրությամբ վարակված անձինք, ովքեր ենթակա են բուժման, չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ` հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերի): Հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքում բուժված անձինք աշխատելու թույլտվություն են ստանում միայն բուժման կուրսն ավարտելուց հետո կրկնակի բժշկական զննության և հետազոտությունների արդյունքների (բացասական) հիման վրա:

 16. Բժշկական զննության որակի և ծավալի համար պատասխանատու է այն իրականացնող բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարը կամ բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է բժշկական զննության իրականացման պատասխանատու այլ անձ:

 17. Համապատասխան կազմակերպության ղեկավարը պատասխանատու է իր աշխատողներին ժամանակին բժշկական զննության ենթարկելու հարցում` համաձայն թիվ 2 հավելվածի ցանկի:

 18. Բժշկական զննությունն ավարտելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նրան աշխատելու թույլտվություն տալու մասին նշում: Նշումն ամրագրվում է բուժկանխարգելիչ կազմակերպության կլոր կնիքով:

 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ:

 20. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդություններից որևէ մեկը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում` մինչև առողջացումը` համաձայն թիվ 5 հավելվածի:

21. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետում նշված այն անձանց, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ ու 13-րդ կետերում նշված անձանց, ովքեր սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

(21-րդ կետը լրաց. 26.05.2015 N 308-Ն)

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը` համաձայն N 5 հավելվածի:

(22-րդ կետը լրաց. 26.05.2015 N 308-Ն)

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ

N ը/կ

Կազմակերպութ-

յունները և մասնագիտութ

յունները-

Թերապևտի (ընտանեկան բժշկի)

կողմից

զննում

Մաշկա-

վենե-

րաբանի կողմից

զննում

Հետազոտու-թյուններ` պալարախտի հայտնա-

բերման

համար

Արյան

հետազո-տություն`

սիֆիլիսի,

սուսանակի, տրիխոմոնազի, քլամիդիոզի, ուրեոպլազմոզի (քսուք, քերուկ) հայտնա-

բերման համար

Հետազոտու-թյուններ`

աղիքային վարակիչ հիվանդու-

թյունների (մանրէա-կրություն) հայտնա-

բերման համար

Հետազոտու-թյուններ`

որդա-

կրության հայտնա-բերման համար

Հետազո-

տություն`

ավստրա-

լիական

հակածնի հայտնաբերման համար` արյան շճաբանական մեթոդով

Ատամնա-

բույժի,

քիթ-կոկորդ-

ականջի

մասնագետի

կողմից զննում

Հետա-

զոտություն`

քիթ-ըմպանի ախտածին ստաֆի-

լակոկի հայտնա-

բերման

համար

1.

Սննդի արդյունա-

բերության ոլորտի, գյուղացիական

անասնապահական տնտեսությունների,

սննդամթերքի

պահեստների և բազաների աշխատողները,

ովքեր շփվում են սննդամթերքի

հետ` դրանց արտադրման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև

բոլոր տեսակի փո-խադրամիջոցներով

փոխադրման

ընթացքում սննդա-

մթերքի հետ անմիջականորեն

շփվող

անձինք

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

     _

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտադրություն-ներում աշխատող-ների համար`

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական

սննդի, կաթի մշակման արտադրու-թյուններում աշխատող-

ների համար` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

2.

Հանրային սննդի

կազմակեր-

պություններում

աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

_

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտադրու-

թյուններում աշխատողների համար`

աշխատանքի ընդունվելիս և

հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

միայն

կրեմային հրուշակեղենի արտադրու-

թյուններում աշխա-տողների համար` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ

3.

Սննդի առևտրի

օբյեկտների

աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

       _

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական

սննդի արտադրու-

թյուններում աշխատողների համար`

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ

միայ

կրեմային հրուշակեղեն վաճառողների համար`

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ

4.

Քոլեջների,

ուսումնարանների, հանրակրթական

դպրոցների սաներ,

բարձրագույն

ուսումնական հաստատությունների ուսանողներ, ովքեր

արտադրական

պրակտիկա են

անցնում այն հաստատութ-

յուններում,

որոնց աշխա-

տողները

ենթակա են

առողջական

վիճակի պարտադիր

բժշկական զննության (հետազոտությունների)

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

արտա-

դրական պրակտի-

կայից առաջ

արտա-

դրական պրակտի-

կայից առաջ,

եթե նախորդ

6 ամսվա ընթացքում հետազո-

տություն չի կատարվել

15 տարեկանից բարձր անձինք գործնական պարապմունք-ներից առաջ,

15 տարեկանից փոքր անձինք` ըստ համա-

ճարակա-

բանական և բժշկական ցուցումների

արտա-

դրական պրակտի-

կայից առաջ

և հետա-

գայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` պրակտիկայի շարունակ-

ման դեպքում

արտա-

դրական պրակտի-

կայից առաջ

և հետա-

գայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

      _

արտա-

դրական պրակտիկայից առաջ` հրուշկագործի մասնա-

գիտությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրաբուժական բաժանմունք-

ներում պրակտիկա անցնողների համար

արտադրա-

կան պրակտի-կայից առաջ` հրուշա-կագործի մասնա-գիտությամբ

և ծննդատան նորածնային, մանկական և վիրաբու-

ժական բաժանմունք-

ներում պրակտիկա անցնողների համար

5.

Ծննդատների

(բաժանմունքների), 

մանկական հիվանդանոցների (բաժանմունքների),

ատամնաբուժական, գինեկոլոգիական

բաժանմունքների,

պոլիկլինիկայի գինեկոլոգիական

կաբինետների, վիրաբուժական

պրոֆիլի բուժ-կանխարգելիչ կազմակերպու-

թյունների և բաժանմունքների

(այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներ), մանկական պոլիկլինիկաների, ինֆեկցիոն հիվանդանոցների (բաժանմունքների, ինֆեկցիոն կաբինետների), պոլիկլինիկայի ատամնաբուժական

կաբինետների վերակենդանացման,

հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական

մանրէա-

զերծման բաժանմունքների, արյան ծառայության կազմակերպու-

թյունների, միջամտությունների կաբինետների

բուժաշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` համաճարակա-բանական ցուցումներով

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ 

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` համաճարակա-բանական ցուցումներով

աշխատանքի ընդունվելիս հետազո-

տություն` սիֆիլիսի (տարեկան

մեկ անգամ), սուսանակի(քսուք` յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ)` հայտնաբերման համար

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` համաճարակա-բանական ցուցումներով

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` համաճարակա-բանական ցուցումներով

արյան կազմա-կերպությունների անձնակազմը, բուժկանխար-

գելիչ կազմա-

կերպությունների

այն բուժաշխա-

տողները, ովքեր մասնագիտական գործունեության

հետ կապված, շփվում են արյան

և դրա բաղադրա-

մասերի հետ`

արյան շճաբա-

նական մեթոդով, աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` համաճարակա-բանական ցուցումներով

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` համաճարակա-բանական ցուցումներով

6.

Դեղագործական կազմակերպութ-

յունների և դեղա-

տների աշխատողներ,

 ովքեր զբաղված են դեղամիջոցների

պատրաստմամբ և փաթեթավորմամբ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

7.

Դեղատների, դեղատնային կրպակների աշխատողներ,

ովքեր զբաղված են դեղամիջոցների

իրացմամբ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 _

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 _

 _

 _

 _

 _

 _

8.

Կոսմետիկ միջոցներ,

անձնական հիգիենայի

միջոցներ և նորածնի

խնամքի պարագաներ արտադրողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 _

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 _

9.

ՈՒսումնադաս-

տիարակչական

հիմնարկների (բուհեր,

հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախա-

մասնագիտական և մասնագիտական կրթության կազմա-

կերպություններ,

արվեստի դպրոցներ,

համակարգչային ուսուցման դասընթացներ) աշխատողներ,

ովքեր առնչվում են ուսումնադաստիա-

րակչական աշխատանքներին

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 _

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 _

 _

 _

 _

 _

 _

10.

Մանկական

խաղերի և խաղալիքների

արտադրության և իրացմանն անմիջականորեն

առնչվող

աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

_

_

_

11.

Դպրոցականների ամառային առողջարարական

ճամբարների և այլ առողջարանային

մանկական

զվարճանքի կազմակերպու-

թյունների աշխատողներ,

ովքեր

ընդգրկված են

սպասարկման ոլորտում

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

_

_

_

12.

Մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ

և այլն, հատուկ ուսումնական

կրթական հիմնարկ), մանկատների, երեխաների ժամանակավոր տեղավորման

շուրջօրյա հաստատութ-

յունների,

երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստա-

տությունների աշխատողներ,

ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների, բուժվողների, հանգստացողների սպասարկումը

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` արյան հետազո-տություն`

սիֆիլիսի (յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ), սուսանակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ)` հայտնաբերման համար

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

      _

     _

      _

13.

Առողջարանների, հանգստյան տների, մարզաառողջարա-

նային կազմակեր-

պությունների աշխատողներ, ծերանոցների աշխատողներ,

ովքեր անմիջապես սպասարկում են բուժվողներին և հանգստացողներին

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս հետազոտու-թյուն` սիֆիլիսի (յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ), սուսա-նակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը

մեկ անգամ)` հայտնաբերման համար

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

     _

    _

     _

14.

Բնակչության

կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակեր-

պությունների (բաղնիքներ, շոգեբաղնիքներ քիմմաքրման արտադրամասեր և քիմմաքրման

ընդունման կետեր) գործընթացներում

կամ սպասարկման ոլորտում աշխատողներ (այդ թվում` մերսողներ)

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

    _

    _

    _

15.

Բնակչության

կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակեր-

պությունների աշխատողներ (վարսահարդարներ, ոտնահարդարներ, մատնահարդարներ, դիմահարդարներ)

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

մատնահար-

դարները, ոտնահար-

դարները և դիմահար-

դարները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

    _

    _

16.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հանրակացարան-

ների սպասարկման հարցերով զբաղված աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

    _

    _

     _

17.

Լողի մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների սպասարկման

ոլորտի աշխատողներ, մերսողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս լողավազան հաճախելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

    _

    _

     _

18.

Մարդատար

գնացքների, ավիաուղիների ուղեկցողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

    _

     _

    _

19.

Հեռընթաց մարդատար տրանսպորտի վարորդներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

   _

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

   _

   _

   _

   _

    _

    _

20.

Ջրմուղների կառույցների աշխատողներ,

ովքեր անմիջա-

կանորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատակարարման ցանցի սպասարկմանը

   _

   _

   _

   _

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

   _

   _

   _

1. Պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների) ենթակա չեն խմորասնկերի, օսլայի արտադրության, բանջարեղենի չորացման, աղի հանքերի ու աղ մշակող կազմակերպությունների, աղացների, էլևատորների, ձավարեղենի գործարանների, հացահատիկային ամբարների, ալրի, ձավարի, ցորենի պահեստների և այլ նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև սպիրտի, օղու, լիկյորի արտադրությունների ու գինեգործական գործարանների աշխատողները, ոչ ալկոհոլային խմիչքների պատրաստի արտադրանքի առաքիչները, մեծածախ պահեստների և սուրճի արտադրության աշխատողները, այդ թվում` պատրաստի արտադրանքի առաքիչները:

2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի թիվ 1 հավելվածի 10-րդ կետում նշված հիվանդություններից, հակացուցում են նաև թոքերի ոչ ակտիվ պալարախտային բնույթի օջախային փոփոխությունները:

3. Բացի նշված հաճախականությունից` նշված պարբերական զննությունը կարող է կազմակերպվել և իրականացվել նաև արտահերթ` վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդության տարածման վտանգի դեպքում` համաճարակաբանական ցուցումով:

(Հավելված 2-ը փոփ. 25.01.2011 N 25-Ն)

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման

Ձև

 ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿ

 Ներմուծեք նկարագրությունը_239

        Կ.Տ.

 _____________________________________________________

                  (գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 _____________________________________________________

             (կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

                     «__»________20__թ. 

 1. Տվյալներ սանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մասին`

ազգանունը________________________________________________________________________

անունը, հայրանունը_________________________________________________________________

ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը__________________________________________________

բնակության վայրը__________________________________________________________________

մասնագիտությունը_________________________________________________________________

պաշտոնը ________________________________________________________________________

կազմակերպությունը________________________________________________________________

2. Բժշկական հետազոտության արդյունքները

Ամսաթիվը

Բժշկի եզրակացությունը

Բժշկի

ստորագրությունը

և կնիքը

թերապևտ

ատամնաբույժ

քիթ-կոկորդ-ականջի

3. Տուբերկուլյոզի հայտնաբերման համար անցկացված հետազոտության արդյունքները

Ամսաթիվը

Բժշկի եզրակացությունը

Բժշկի ստորագրությունը

4. Արյան (սիֆիլիսի) և քսուքի (սուսանակի ու տրիխոմոնադի) հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի եզրակացությունը

Բժշկի ստորագրությունը

5. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման

նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը

6. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված

հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը

7. Նշում` տարած սուր աղիքային հիվանդությունների մասին

Ամսաթիվը

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը

 8. Նշում` այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մասին

Ամսաթիվը

Կազմակերպության

անվանումը

Պաշտոնը,

մասնագիտությունը

Բժշկի ստորագրությունը

 9. Քիթ-ըմպանի քսուքի (ստաֆիլակոկակրության) հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը

 10. Ավստրալիական հակածնի հայտնաբերման համար հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր

հետազոտությունների

արդյունքները

Բժշկի ստորագրությունը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված 4

ԼՂՀ կառավարության

«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ

1.Կազմակերպության անվանումը __________________________________________________

2. Կազմակերպության գտնվելու վայրը ______________________________________________

3. Անվանացանկը կազմելու ժամանակացույցը ________________________________________

NN ը/կ

Անունը, ազգանունը հայրանունը

Սեռը

Տա-րիքը

Պաշ-տոնը

Հաս-ցեն

Տուբերկու-լյոզի հայտ-նաբերման հետազոտու-թյան արդ-յունքները

Մաշկա-բանի եզրակա-ցությունը

Աղիքային

վարակիչ հիվան-դություն-

ների հարու-

ցիչ-

ների հայտնա-

բերման հետա-զոտու-

թյունների արդյունք-

ներըշ

Որդակր

ության հայտ-նաբերման հետա-

զոտու-թյան արդ-յունքները

Ատամ-նաբույժի եզրակացու-թյունը

Քիթ-կոկորդ-ականջի բժշկի եզրակա-

ցու-թյունը

Ստաֆիլակո-կերի հայտ-նաբերման հետազոտու-թյան արդ-յունքները

Հեպատիտ Բ-ի հայտ-նաբերման հետազոտու-թյունների արդյունք-ները

Աշխա-տանքի թույլտվու-թյուն տալու ամսա-

թիվը

Բժիշկ/թերապե-վտի եզրա-կացությունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

(Հավելված 4-ը լրաց. 25.01.2011 N 25-Ն)

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված 5

ԼՂՀ կառավարության

«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման

Ձև 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի

23-ի թիվ 396-Ն որոշման

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  N _ _ _ _ _ _ _

Ա Ն Ձ Ի Ն   Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ա Պ Ե Ս   Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ի  

Չ Թ Ո Ւ Յ Լ Ա Տ Ր Ե Լ Ո Ւ  Մ Ա Ս Ի Ն

«____»__________20___թ. 

_____________________

                                                  վայրը

Ես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

______________________________________________________________________

                                                              (անունը, հայրանունը, ազգանունը)

ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել) __________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

հաստատեցի, որ _________________________________________________________

                          (նշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի ____

                                                          «___»  թիվ ___ որոշման համապատասխան դրույթը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 558 որոշման 8-րդ կետի «ե» ենթակետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի _______ «___» թիվ ___ որոշման ____ կետով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի`

Քաղաքացի ____________________________________________________________________

                                                   (անունը, հայրանունը, ազգանունը)

որը հանդիսանում է ______________________________________________________

                                                               (կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի անվանումները)

սկսած_________________ չթույլատրել աշխատանքի մինչև______________________

_____________________________________________________________________

                         (նշել գործողությունները, որից հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի)

_____________________________________________________________________

Սույն որոշման կատարման համար պատասխանատու է

_____________________________________________________________________

                                                              (կազմակերպության անվանումը)

_____________________________________________________________________

                                                       (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

առողջապահության նախարարության պետական

հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

  ____________________________________________
                   (անունը, ազգանունը, ստորագրությունը)
 
Որոշումը ստացա_______________________________
_____________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)       

_____________________________________________
 
                   «_____»__________________20___թ.

                                      (որոշման ստացման ամսաթիվը)

Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու

մասին_________________________________

______________________________________

Որոշումը կազմված է_________օրինակից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում` վերադաս մարմնին կամ դատական կարգով` բողոքի պատճենն ուղարկելով որոշում կայացնող պաշտոնատար անձին:

Ձև 2

Ներմուծեք նկարագրությունը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N ___

ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«____» ______________ 20__թ.

________________________

                                              (վայրը)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

անվտանգության պետական ծառայության պետ ________________, 

                                                                                                       (անուն,ազգանուն) 

ուսումնասիրելով ________________________________________________ ի վերաբերյալ

                                               (տնտեսավարող սուբյեկտի անուն, ազգանուն /անվանում/)

հարուցված վարչական վարույթի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի

անվտանգության պետական ծառայության պետի 20___ թվականի ________________ ____ -ի

                                                                                                                                               (ամիս, ամսաթիվ)

N ________ -Ա հրամանի հիման վրա  ________________________________________ մոտ

                                                                                   (տնտեսավարող սուբյեկտի անուն, ազգանուն /անվանում/)

իրականացված ստուգման ընթացքում

պարզվել է, որ սննդի շղթայի աշխատակից (ներ) ___________________________________

                                                                                                       (պաշտոնը, անուն, ազգանուն, խախտման բնույթը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________:

Համաձայն ________________________________________________________________

                                                                              (նշում իրավական ակտի մասին)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի N 396-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

________________________________________________________________ին սկսած

                                               (աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը)

20____ թվականի _______________________ _____-ից չթույլատրել աշխատանքի մինչև

                                                        (ամիս, ամսաթիվ)

_______________________________________________________________________

                                         (նշել իրականացվելիք միջոցառման բնույթը)

Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում վերադաս մարմին կամ դատական կարգով՝ բողոքի պատճենն ուղարկելով որոշում կայացնող պաշտոնատար անձին:

Սույն որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

(Հավելված 5-ը խմբ. 26.05.2015 N 308-Ն)

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ