Համարը 
N 322-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի
N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 322-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 278 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) 75-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 75.1-ին կետով.

«75.1. Պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինները, հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները համաձայնեցնում են լիազորված մարմնի հետ:».

2) 96-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 96.1-ին կետով.

«96.1. Հուշարձաններ ներառող տարածքների, քաղաքների և մյուս բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների մանրամասն հատակագծման, կառուցապատման, վերակառուցման, ինչպես նաև այդ տարածքներում ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների կառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը (շահագրգիռ կամ պատվիրատու) մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից ներկայացվում են լիազորված մարմնի համաձայնեցմանը: Ներկայացված նախագծային փաթեթի ամբողջականությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում` հարցը ներկայացվում է լիազորված մարմնի գիտամեթոդական խորհրդի քննարկմանը, որի դրական եզրակացության հիման վրա լիազորված մարմինը տալիս է համաձայնություն: Նախագծի մեկ օրինակը պահվում է լիազորված մարմնի արխիվում, իսկ մնացած օրինակները վերադարձվում են հայտատուին:

Պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինները հուշարձաններ ներառող տարածքների, քաղաքների և մյուս բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների կառուցապատման, վերակառուցման, ինչպես նաև այդ տարածքներում ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների կառուցման թույլտվություն են տալիս այն օբյեկտների համար, որոնց նախագծերը դրական եզրակացություն են ստացել լիազորված մարմնի գիտամեթոդական խորհրդի կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ