Համարը 
ՀՕ-61-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2015 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 8-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի(ների),» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 15-րդ կետից հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները,» բառերը.

2) 18-րդ կետից հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարի,» բառերը, իսկ «կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների, Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը,» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-61-Ն