ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» օգոստոսի 2006թ. |
N 445 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 13 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա/ որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Իրավաբանական անձանց սույն կարգով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզավորման պարտադիր պայման է հանդիսանում`
- անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան մասնագիտական որակավորում.
- տեղագրական և կադաստրային քարտեզագրման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան լիցենզիա:
Հակառակ դեպքում իրավաբանական անձի կողմից ներկայացված հայտը մերժվում է»:
բ/ որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի «բ» ենթակետում «անհատ ձեռնարկատերը՝ պետական գրանցման վկայականի պատճենը և հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` պետական գրանցման վկայականի, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: