ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“22” հոկտեմբերի 2002թ. |
N 13 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին
,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը /կցվում է/.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեության իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվող լիցենզիայի ձևը /կցվում է/:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թվականի հոկտեմբերի 22-ի
թիվ 13 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի /այսուհետև` օրենք/ պահանջների:
2. Տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ:
Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` ,,Պետական տուրքի մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
3. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
4. Մասնագիտական որակավորում պահանջող` լիցենզավորվող գործունեության ստուգման կարգն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
7. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզավորման համար հայտատուն օրենքի համաձայն ներկայացնում է`
ա/ լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
- իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևն ու գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` անունը, ազգանունն ու բնակության վայրը,
- լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ/ իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները և հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` պետական գրանցման վկայականի, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.
գ/ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(7-րդ կետը փոփ. 29.08.2006 N 445)
8. Բացի նշված փաստաթղթերից, հայտատուն պարտադիր ներկայացնում է նաև`
ա/ տեղագրական և կադաստրային քարտեզագրման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում`
- համապատասխան բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը,
- մասնագիտական կրթության բացակայության դեպքում` երեք տարվանից ոչ պակաս անընդմեջ մասնագիտական աշխատանքային ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ` տրված գեոդեզիայի, հողաշինարարության և քարտեզագրության բնագավառներում մասնագիտացված կամ այդ բնագավառներում աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից.
բ/ անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում`
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
- Լեռնային Ղարաբաղի հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան որակավորման վկայականի պատճենը:
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
ա/ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
բ/ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
գ/ իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
դ/ ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
ե/ օրենքով նախատեսված են այլ դեպքեր:
10. Իրավաբանական անձանց սույն կարգով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզավորման պարտադիր պայման է հանդիսանում`
- անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան մասնագիտական որակավորում.
- տեղագրական և կադաստրային քարտեզագրման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան լիցենզիա:
Հակառակ դեպքում իրավաբանական անձի կողմից ներկայացված հայտը մերժվում է:
(10-րդ կետը խմբ. 29.08.2006 N 445)
11. Լիցենզավորված կազմակերպություններում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումն ու վերաձևակերպումը կատարում են օրենքով սահմանված կարգով:
2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13. Մինչև ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախկինում տրված անշարժ գույքի կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեության իրականացման լիցենզիաներն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
| |
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 22-ի թիվ 13 որոշմամբ |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
|
ք. Ստեփանակերտ Տիգրան Մեծի փ.2
հեռ. 4-52-58 |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
|
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁ__________________ |
Պետական գրանցման N__________________ |
|
ՀԱՍՑԵՆ_______________________________ |
Տրման ամսաթիվը_______________________ |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ______________ |
Գործունեության ժամկետը________________ |
կ.տ.
N0 ______
Պետական կոմիտեի նախագահ