Համարը 
N 13
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.10.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
22.10.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.05.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“22” հոկտեմբերի 2002թ.

 N 13

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 05.08.2008 N 549-Ն)

 

,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեության իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրվող լիցենզիայի ձևը /կցվում է/.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության իրականացման պարտադիր պահանջները` համաձայն N 2 հավելվածի.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջները` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 05.08.2008 N 549-Ն)

2. «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեությունը ներառում է`

1) գեոդեզիական աշխատանքներ, այդ թվում`

ա. պետական նշանակության աշխատանքներից` պետական գեոդեզիական ցանցերի առանձին կետերի և լոկալ (տեղային) ցանցերի չափագրման աշխատանքներ,

բ. տեղական նշանակության խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական աշխատանքների իրականացում.

2) քարտեզագրման աշխատանքներ` տեղագրական (բացառությամբ պետական մասշտաբային շարքի) և կադաստրային հանութագրման աշխատանքներ, այդ թվում` հատակագծերի ու քարտեզների ստեղծում` ավանդական և թվային եղանակներով.

3) հողաշինարարական աշխատանքներ, այդ թվում`

ա. հողահատկացման համար սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթի կազմում, առանձին հողամասերի չափագրում և հատակագծերի կազմում,

բ. հողաշինարարական նախագծերի կազմում, այդ թվում` համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակում, ներհամայնքային և առանձին հողամասերի հողաշինարարական նախագծերի կազմում (տարածքի կազմակերպման և ցանքաշրջանառության նախագծերի կազմում), հողերի օգտագործման և պահպանման նախագծերի կազմում, նոր հողերի իրացման, բարելավման նախագծերի կազմում, խախտված հողերի ռեկուլտիվացիայի նախագծերի կազմում,

գ. նախագծի տեղափոխում բնության մեջ.

4) անշարժ գույքի (hողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման (չափագրման) աշխատանքներ` իրավունքների պետական գրանցման, գնահատման, հողահատկացման նպատակներով, ինչպես նաև գույքային վեճերի ժամանակ` անհրաժեշտության դեպքում:

(2-րդ կետը լրաց. 05.08.2008 N 549-Ն) 

3. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության լիցենզիա ունեցող անձինք իրականացնում են միայն տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, իսկ սահմանված կարգով համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու դեպքում` նաև հողաշինարարական և անշարժ գույքի հաշվառման (չափագրման) աշխատանքներ:

(3-րդ կետը լրաց. 05.08.2008 N 549-Ն) 

4. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշմամբ սահմանված տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքներ պատվիրելու դեպքում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանցից պահանջել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից:

(4-րդ կետը լրաց. 05.08.2008 N 549-Ն) 

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

ԼՂՀ կառավարության

2002թ. հոկտեմբերի 22-ի

թիվ 13 որոշման

(փոփ. 05.08.2008 N 549-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման

(վերնագիրը փոփ. 05.08.2008 N 549-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի /այսուհետև` օրենք/ պահանջների:

(1-ին կետը փոփ. 05.08.2008 N 549-Ն)

2. Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ:

Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` ,,Պետական տուրքի մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(2-րդ կետը փոփ. 05.08.2008 N 549-Ն)

3. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո երեսուն օրվա ընթացքում:

4. Մասնագիտական որակավորում պահանջող` լիցենզավորվող գործունեության ստուգման կարգն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

(5-րդ կետը փոփ. 05.08.2008 N 549-Ն)

6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:

7. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզավորման համար հայտատուն օրենքի համաձայն ներկայացնում է`

ա/ լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

- իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևն ու գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` անունը, ազգանունն ու բնակության վայրը,

- լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ/ իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները և հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը` պետական գրանցման վկայականի, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.

գ/ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(7-րդ կետը փոփ. 29.08.2006 N 445)

8. Բացի նշված փաստաթղթերից, հայտատուն պարտադիր ներկայացնում է նաև`

ա/ տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում`

համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման վկայականի պատճենը.

բ/ անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում`

- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

- Լեռնային Ղարաբաղի հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան որակավորման վկայականի պատճենը:

(8-րդ կետը խմբ. 05.08.2008 N 549-Ն)

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա/ ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

բ/ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

գ/ իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

դ/ ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

ե/ օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

10. Իրավաբանական անձանց սույն կարգով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու համար լիցենզավորման պարտադիր պայման է հանդիսանում`

- անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության մշտական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան մասնագիտական որակավորում.

- տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության հիմնական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան` գեոդեզիստ-քարտեզագրողի մասնագիտական որակավորում, հողաշինարարի մասնագիտական որակավորում, անշարժ գույքի հաշվառողի (չափագրողի) մասնագիտական որակավորում:

Հակառակ դեպքում իրավաբանական անձի կողմից ներկայացված հայտը մերժվում է:

(10-րդ կետը խմբ. 29.08.2006 N 445, խմբ. 05.08.2008 N 549-Ն)

11. Լիցենզավորված կազմակերպություններում տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(11-րդ կետը փոփ. 05.08.2008 N 549-Ն)

12. Լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումն ու վերաձևակերպումը կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Մինչև ,,Լիցենզավորման մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախկինում տրված անշարժ գույքի կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում գործունեության իրականացման լիցենզիաներն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:

 

 

 

Ձև

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 22-ի թիվ 13 որոշմամբ

Ներմուծեք նկարագրությունը_10

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

ք. Ստեփանակերտ Տիգրան Մեծի փ.2

հեռ. 4-52-58

 

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁ__________________

   Պետական գրանցման N__________________

ՀԱՍՑԵՆ_______________________________

   Տրման ամսաթիվը_______________________

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ______________

   Գործունեության ժամկետը________________

 

կ.տ.

 

N0 ______

 

                                Պետական կոմիտեի նախագահ

 

 

 

Հավելված N 2

ԼՂՀ կառավարության

2002թ. հոկտեմբերի 22-ի

թիվ 13 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեությունը կարող են իրականացնել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից ստացել են համապատասխան լիցենզիա: Ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական նպատակներով նշված գործունեությամբ կարող են զբաղվել միայն որպես անհատ ձեռնարկատեր:

2. «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը պարտավոր է`

1) իր գործունեության ընթացքում ղեկավարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պարտադիր պահանջներով.

2) աշխատանքներն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերին, հրահանգներին, ստանդարտներին և այլ իրավական ակտերին համապատասխան.

3) աշխատանքներն իրականացնել ժամանակակից բարձր ճշտություն ապահովող գործիքներով և սարքավորումներով (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, թվային նիվելիր, լազերային հեռաչափ և այլն).

4) անշարժ գույքի հաշվառման (չափագրման), հողամասերի հատակագծերի կազմման, ինչպես նաև գեոդեզիական և քարտեզագրման աշխատանքները պատվիրատուին ներկայացնել թղթային տեսքով և թվային (էլեկտրոնային) կրիչներով.

5) աշխատանքների իրականացման համար օգտագործվող գործիքներն ու սարքավորումները յուրաքանչյուր տարին մեկ անգամ ներկայացնել չափաբանական ապահովման և սերտիֆիկացման.

6) իրավաբանական անձի վերակազմակերպման կամ գտնվելու վայրի կամ նրա անվանման փոփոխման, ինչպես նաև կազմակերպության որակավորված մասնագետի (մասնագետների) փոփոխության դեպքերում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում տեղեկացնել կոմիտեին` կցելով տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր.

7) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել կազմակերպության լիցենզիայի և մասնագետի որակավորման վկայականի բնօրինակները:

3. «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձն իրավունք ունի պատվիրատուից սահմանված կարգով ստանալու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, մասնակցելու կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:

(Հավելված N 2 լրաց. 05.08.2008 N 549-Ն)

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված N 3

ԼՂՀ կառավարության

2002թ. հոկտեմբերի 22-ի

թիվ 13 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) որակավորման ստուգումը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պահանջներով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայտատուի որակավորման ստուգումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

3. Հայտատուի մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված` «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության, կոմիտեի և լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչները` կոմիտեի կողմից սահմանված ռոտացիոն կարգով և իրենց համաձայնությամբ:

4. «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` ներկայացնելով`

1) դիմում-հայտ` սույն պահանջների 7-րդ կետով սահմանված յուրաքանչյուր ուղղության համար առանձին` համաձայն ձևի.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.

4) մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

Նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 3 օր առաջ:

5. Հայտատուի ներկայացրած հայտը մերժվում է, եթե հայտում առկա են թերություններ (ջնջումներ, սխալներ, վրիպակներ, բացթողումներ) և հայտատուն մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ` սահմանված կարգով տեղյակ է պահվել և ստուգման անցկացման օրվանից 1 օր առաջ չի վերացրել նշված թերությունները:

6. Սույն պահանջների 4-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովն իրականացնում է հայտատուի մասնագիտական որակավորման ստուգում:

7. «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորում ստանալու համար հայտատուն անցնում է մասնագիտական որակավորման ստուգում` հետևյալ ուղղություններով`

1) գեոդեզիաքարտեզագրում.

2) հողաշինարարություն.

3) անշարժ գույքի հաշվառում (չափագրում):

8. Մասնագիտական որակավորման ստուգման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուն սահմանված կարգով տեղեկացվում է ստուգման անցկացումից առնվազն 3 օր առաջ:

9. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է հայտատուի անմիջական մասնակցությամբ` թեստավորման միջոցով:

10. Մասնագիտական որակավորման ստուգման թեստավորման հարցաշարերը, ըստ սույն պահանջների 7-րդ կետով սահմանված ուղղությունների, նախապատրաստվում են կոմիտեի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման «Ազատ Արցախ» հանրապետական թերթում` ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:

11. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուի մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 5 րոպե առաջ: Թեստավորման ժամանակ հայտատուին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ:

12. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել` չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:

13. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուին տրվող անհատական հարցաթեստերը բաղկացած են 100 հարցից (սույն պահանջների 7-րդ կետով սահմանված ուղղություններից յուրաքանչյուրի համար առանձին), որոնցից 70-ը` մասնագիտական, 30-ը՝ օրենսդրական բնույթի հարցեր են:

14. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով, որի համար յուրաքանչյուր հայտատուի հատկացվում է 120 րոպե ժամանակ:

15. Հայտատուն նախօրոք ծանոթացվում և տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:

16. Հայտատուն համարվում է որակավորված, եթե նա ճիշտ է պատասխանել անհատական հարցաթեստի առնվազն 75 հարցի:

17. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում: Հայտատուն մասնագիտական որակավորում ստանալու համար կարող է կրկին դիմել կոմիտե` ընդհանուր հիմունքներով:

18. Որակավորված հայտատուին ստուգման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է կոմիտեի կողմից հաստատված համապատասխան մասնագիտական որակավորման վկայական:

19. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:

20. Սույն պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

Ձև

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ 

գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահի տեղակալ

 _____________________ - ին

 (անունը, ազգանունը)

 ______________________

 (բնակության վայրը)

  _________________________

(հեռախոսահամարները)

 

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցելու «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը _____________ ուղղությամբ:

Կից ներկայացնում եմ`

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի, կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Ծանոթացել եմ`

1) «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջներին.

2) մասնագիտական որակավորման ստուգման անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:

Տեղեկացված եմ այն մասին, որ «Տեղագրական, կադաստրային քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվելու է 200 __ թ. ___________ -ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում` ժամը ______ -ին:

 

 

 Հայտատու  ______________  ________________________________
  (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_____ _______________ 200 թ.

 

(Հավելված N 3 լրաց. 05.08.2008 N 549-Ն)