Համարը 
N 293
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունիսի 2007թ.

N 293

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա/ որոշմամբ հաստատված կարգի`

- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը:»,

- 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ են ներկայացնում գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ սեփականության իրավունքով գրանցված տվյալների համեմատությամբ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների մասին տեղեկություններ, այդ թվում`».

բ/ որոշմամբ հաստատված կարգի հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«200_ թվականի ____________________ ամսվա ընթացքում ԼՂՀ ________________ շրջանի ___________________ համայնքում կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ սեփականության իրավունքով գրանցված տվյալների համեմատությամբ սեփականության իրավունքը ճանաչված, նոր առաջացած կամ փոփոխություններ կրած, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ