ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"24" հունվարի 2006թ. |
N 42 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«24» հունվարի 2006թ.
թիվ 42 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ են ներկայացնում գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների մասին տեղեկություններ, այդ թվում`
ա/ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, նոր առաջացած /ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառական նշանակության փոփոխություններ ունեցող/ շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին.
բ/ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում` սահմանված կարգով քանդված կամ վերացած շենքերի, շինությունների հաշվառումից հանելու մասին:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնում են շենքերի, շինությունների գնահատություններ, որոնց մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են գույքահարկ վճարողների հաշվառող մարմին:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կարգի հավելվածի:
5. Սույն կարգի հավելվածի ձևի 8-րդ սյունակում լրացվում են գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ներկայացված տվյալների համեմատությամբ նոր առաջացած /ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառական նշանակության փոփոխություններ ունեցող/ շենքերի, շինությունների դեպքում` համապատասխանաբար նշելով «ավարտ. աստիճան», «հարկ.», «նպատ. նշ.» կամ «գործառ. նշ.» հապավումները, նորակառույցի դեպքում` «կառուցված» և քանդվածի կամ վերացածի դեպքում` «քանդված» կամ «վերացած» բառերը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգի |
Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր
200_ թվականի __________________ ամսվա ընթացքում ԼՂՀ ______________________ շրջանի _________________________________ համայնքում կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման
|
NN ը/կ |
Սեփականատերերի |
Շենքերի և շինությունների |
Ծանո-թագրու- թյուն |
|
անունը, ազգանունը
և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապա-հովության քարտի համարը կամ կազմակերպության անվանումը |
բնակության վայրը կամ կազմակերպու-թյան գտնվելու վայրը |
գտնվելու վայրը
/հասցեն/ |
նպատա-կային նշանա-կությունը |
գործառա-կան նշանա-կությունը |
քանդման կամ վերացման ամսաթիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
ԼՂՀ _______________ շրջանի |
|
|
|
_______________ համայնքի ղեկավար |
____________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
«___ » ________________ 200__ թ.