Համարը 
N 42
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.02.09/05(14)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.01.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԼՂՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" հունվարի 2006թ.

N 42

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.12.2014 N 898-Ն)

 

«Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.12.2014 N 898-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«24» հունվարի 2006թ.

թիվ 42 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 23.12.2014 N 898-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը:

(1-ին կետը խմբ. 26.07.2007 N 293, փոփ. 23.12.2014 N 898-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ են ներկայացնում գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ սեփականության իրավունքով գրանցված տվյալների համեմատությամբ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների մասին տեղեկություններ, այդ թվում`

ա/ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, նոր առաջացած /ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառական նշանակության փոփոխություններ ունեցող/ շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին.

բ/ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում` սահմանված կարգով քանդված կամ վերացած շենքերի, շինությունների հաշվառումից հանելու մասին:

(2-րդ կետը խմբ. 26.07.2007 N 293, փոփ. 23.12.2014 N 898-Ն)

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնում են շենքերի, շինությունների գնահատություններ, որոնց մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են գույքահարկ վճարողների հաշվառող մարմին:

(3-րդ կետը փոփ. 23.12.2014 N 898-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կարգի հավելվածի:

5. Սույն կարգի հավելվածի ձևի 8-րդ սյունակում լրացվում են գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ներկայացված տվյալների համեմատությամբ նոր առաջացած /ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառական նշանակության փոփոխություններ ունեցող/ շենքերի, շինությունների դեպքում` համապատասխանաբար նշելով «ավարտվածության աստիճան», «հարկայնություն», «նպատակային նշանակություն» կամ «գործառնական նշանակություն» հապավումները, նորակառույցի դեպքում` «կառուցված» և քանդվածի կամ վերացածի դեպքում` «քանդված» կամ «վերացած» բառերը:

(5-րդ կետը փոփ. 23.12.2014 N 898-Ն)

6. Սույն կարգի հավելվածի ձևի 8-րդ սյունակում «ավարտվածության աստիճան», «հարկայնություն», «կառուցված», «քանդված» կամ «վերացած» բառերը լրացված լինելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումը համապատասխան կադաստրային գնահատություն իրականացնում է, եթե տեղական ինքնակառավարման մարմինը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկությունների հետ միասին ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորում ունեցող անձի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված շենքերի, շինությունների հատակագծերը և բնութագրերը:

(6-րդ կետը լրաց. 23.12.2014 N 898-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգի

(փոփ. 23.12.2014 N 898-Ն)

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր

 

200_ թվականի ____________________ ամսվա ընթացքում ԼՂՀ ________________ շրջանի ___________________ համայնքում կազմակերպությունների և ֆիզիկական անձանց` գնահատման /վերագնահատման/ տարվա հուլիսի 1-ի դրությամբ սեփականության իրավունքով գրանցված տվյալների համեմատությամբ սեփականության իրավունքը ճանաչված, նոր առաջացած կամ փոփոխություններ կրած, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման

(վերնագիրը խմբ. 26.07.2007 N 293)

 

NN ը/կ

Սեփականատերերի

Շենքերի և շինությունների

Ծանո-թագրու- թյուն

անունը, ազգանունը

և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապա-հովության քարտի համարը կամ կազմակերպության անվանումը

բնակության վայրը կամ կազմակերպու-թյան գտնվելու վայրը

գտնվելու վայրը

/հասցեն/

նպատա-կային նշանա-կությունը

գործառա-կան նշանա-կությունը

քանդման կամ վերացման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

ԼՂՀ _______________ շրջանի

_______________ համայնքի ղեկավար

____________________

____________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

                                                                             

«___ » ________________ 200__ թ.